Տեղի է ունեցել ապատեղեկատվության դեմ պայքարին նվիրված համաժողով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+27.09 oC

Տեղի է ունեցել ապատեղեկատվության դեմ պայքարին նվիրված համաժողով

16:14 10.03.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել «Մեդիա և տեղեկատվական գրագիտության քաղաքականության և ռազմավարության վերաբերյալ ազգային խորհրդատվություն» ծրագրի շրջանակում այսօր տեղի ունեցած համաժողովին։

Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, միջոցառմանը մասնակցել են ՀՀ պետական գերատեսչությունների տեղեկատվական ծառայությունների ներկայացուցիչներ, լրագրողներ և տարբեր բուհերի ժուռնալիստիկայի ֆակուլտետների բարձր կուրսերի ուսանողներ:

Միջոցառմանը բացման ելույթներով հանդես են եկել նաև արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը և ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոն։ Հանդիպման մասնակիցներին տեսակապով ողջունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ հաղորդակցության և տեղեկատվության գծով տեղակալ Թաուֆիկ Ջելասին։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունելի է համարել, որ համաժողովին մասնակցում են մեծ թվով երիտասարդներ, ինչը վկայում է, որ մեդիագրագիտության խնդրի՝ ապագա սերնդի կողմից գիտակցումը բարձր է։

«Գրագետ, տեղեկացված և ազատ հասարակություն ունենալը ենթադրում է նման գիտելիքներ, հմտություններ, արժեք և վերաբերմունք ունեցող քաղաքացու առկայություն, և այդ ամենի հիմքը կրթությունն է։ Եվ այս առումով հատկապես վերջին տարիներին իրականացվում է հսկայական աշխատանք, և առկա է մեդիագրագիտության խնդրի հստակ գիտակցում։ Մասնավորապես կառավարության ծրագրում ամրագրված է, որ հանրակրթության ոլորտում պետք է բարելավվի մեդիագրագիտության մակարդակը»,- նշել է նախարարի տեղակալը:

Նրա խոսքերով` նախադպրոցական կրթության պետական նոր չափորոշչում ընդգծված է թվային և մեդիա կարողունակության ձևավորման կարևորությունը, իսկ հանրակրթության պետական նոր չափորոշչով և առարկայական չափորոշիչներով նախատեսվում է ինտեգրել մեդիագրագիտությունը դպրոցական տարբեր առարկաների ծրագրերում, այն դարձնել կրթության բաղադրիչ՝ տարբեր թեմաների մեջ ներառելով քննադատական մտածողության, աղբյուրների ստուգման, մեդիա նյութերի ստեղծման, գործիքների կիրառության և այլ հմտություններ։

«Ներկայումս Տավուշի մարզում փորձարկվող չափորոշիչներն առանձնանում են նրանով, որ գիտելիքին զուգահեռ՝ շեշտադրված է հմտությունների ձևավորումը, այդ թվում` ժողովրդավարական հասարակության անդամի համապատասխան հմտությունները, իսկ մեդիա և թվային գրագիտությունը ժողովրդավարության կենսունակության կարևոր բաղադրիչներից է»,- շեշտել է Արթուր Մարտիրոսյանը։

Նա նաև հավելել է, որ բուհական մասնագիտությունների ու որակավորումների ցանկում ներառված են «Մեդիաարվեստ» մասնագիտությունը, «Մեդիաարվեստ» և «Հեռուստամշակույթ» բակալավրի ու «Մուլտիմեդիա» մագիստրոսի կրթական ծրագրերը:

Փոխնախարարը տեղեկացրել է, որ «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» նախագծում, ի թիվս այլ թիրախների, ամրագրվել են թվային տեխնոլոգիաների շարունակական արդիականացման, մեդիագրագիտության մակարդակի բարձրացման, համապատասխան հմտությունների և կարողությունների ձևավորման կարևորությունն ու անհրաժեշտությունը:

Արթուր Մարտիրոսյանի խոսքերով՝ համապատասխան գործընթացներ են իրականացվում նաև ոչ ֆորմալ կրթության ոլորտում։ Դեռևս 2017 թվականից «Մեդիա» նախաձեռնությունների կենտրոնի հետ իրականացվում են ոչ ֆորմալ կրթության դասընթացներ։ Նախարարի տեղակալը նաև փաստել է, որ վերջին երկու տարիներին երիտասարդության և լրացուցիչ ու շարունակական կրթության ծրագրերի շրջանակում հայտարարվել են մեդիագրագիտության բարձրացման վերաբերյալ դրամաշնորհներ` ուղղված հատկապես մարզաբնակ երիտասարդների հմտությունների զարգացմանը։ Իր ելույթի ավարտին Արթուր Մարտիրոսյանը կարևորել է նմանօրինակ համաժողովների անցկացումը մեդիագրագիտության բարձրացման տեսանկյունից և ներկաներին մաղթել արդյունավետ աշխատանք։

Բացման ելույթներին հաջորդել են թեմատիկ քննարկումները, որոնք անցկացվել են հետևյալ խորագրերով՝ «Ապատեղեկատվությունը՝ ժամանակակից մարտահրավեր», «Ապատեղեկատվության դեմ պայքարը՝ արտակարգ իրավիճակներում» և «Ապատեղեկատվության դեմ պայքարի գործիքներն ու միջոցները»: Թեմատիկ քննարկումներին ելույթներով հանդես են եկել ոլորտի ճանաչված փորձագետները:

«Մեդիա և տեղեկատվական գրագիտության քաղաքականության և ռազմավարության վերաբերյալ ազգային խորհրդատվություն» ծրագիրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆինանսավորմամբ իրականացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը 2021-2022 թթ. մասնակցության ծրագրի շրջանակում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի նախագահը

19:17 25.05.2025

Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի նախագահը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի տորագա (նախագահ) Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: ...

Իրանը պաշտոնապես գործարկել է երկրում առաջին օդային տաքսին

18:49 25.05.2025

Իրանը պաշտոնապես գործարկել է երկրում առաջին օդային տաքսին

Իրանը պաշտոնապես գործարկել է երկրում առաջին օդային տաքսին ՝ նոր էջ բացելով ազգային ավիացիայի զարգացման գործում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին հայտնում է IRNA-ն՝ մանրամասնելով, որ օդային տաքսիների առաջին թռիչքը միացրել է Քերեջ և Ղազվին քաղաքները՝ նշանավորելով կանոնավոր փոխադրումների սկիզբը։ Նախարարի խորհրդական, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ենթակայության տակ գտնվող հատուկ տնտեսական գոտու և «Փայամ» միջազգային օդանավակայանի […] ...

Մահվան ելքով վրաերթ՝ Կոտայքի մարզում

18:25 25.05.2025

Մահվան ելքով վրաերթ՝ Կոտայքի մարզում

Այսօր՝ մայիսի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 19-ամյա Դավիթ Դ.-ն իր վարած «Mercedes ML350» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 22 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն: Ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է […] ...

Ճանաչողական այցով ԱԺ են այցելել հանրապետության մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ

18:00 25.05.2025

Ճանաչողական այցով ԱԺ են այցելել հանրապետության մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ

Ճանաչողական այցով այս շաբաթ Ազգային ժողով են այցելել հանրապետության մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: Հայաստանի օրենսդիր մարմնի գործունեությանը ծանոթանալու նպատակով խորհրդարան են այցելել նաեւ Ֆրանսիայի Sciences Po համալսարանի քաղաքական եւ հասարակական գիտությունների ֆակուլտետի ուսանողները: Նրանց հետ հանդիպել է ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Խորհրդարանի փոխնախագահը հյուրերին է ներկայացրել նաեւ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության հիմնական […] ...

Ջրանցքում հայտնաբերվել է մայիսի 24-ից որոնվող անչափահասի դին

17:38 25.05.2025

Ջրանցքում հայտնաբերվել է մայիսի 24-ից որոնվող անչափահասի դին

Մայիսի 25-ին՝ ժամը 13:33-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենիկ գյուղի ջրանցքում հայտնաբերվել է մայիսի 24-ից որոնվող Վ. Գ.-ի (ծնված 2009 թ.) դին. ջրից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները դին դուրս են […] ...

Երևանում մեկնարկել է եվրոպական ֆիլմերի փառատոնը

17:11 25.05.2025

Երևանում մեկնարկել է եվրոպական ֆիլմերի փառատոնը

Երևանում մեկնարկել է եվրոպական ֆիլմերի փառատոնը, որը կանցկացվի մայիսի 24-30-ը Կինոյի տանը: Փառատոնը Եվրոպայի տարբեր երկրների հեղինակավոր ֆիլմերին ծանոթանալու և եվրոպական մշակույթը բացահայտելու և կինեմատոգրաֆիայի բարձրարժեք նմուշներ վայելելու լավագույն հնարավորություն է։ Բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս […] ...

BACK_TO_TOP