18:33 24.05.2025
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը շնորհավորական նամակ է հղել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին՝ հանրապետության առաջիկա Անկախության օրվա կապակցությամբ։ Այս մասին հայտնել է Վրաստանի ղեկավարի վարչակազմը։
«Չինաստանը և Վրաստանը զարգացրել են բարեկամական հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության վրա։ Մենք լավ գործընկերներ ենք։ Վերջին տարիներին վրաց-չինական հարաբերությունները առաջընթաց են ապրել, քաղաքական կապերը խորացել են, իսկ ռազմավարական համագործակցությունը՝ ամրապնդվել։
Ես մեծ նշանակություն եմ տալիս վրաց-չինական հարաբերություններին և պատրաստ եմ համագործակցել ձեզ հետ՝ երկկողմ գործընկերությունը նոր մակարդակի բարձրացնելու համար։ Մաղթում եմ ձեզ առողջություն և ամենայն բարիք։ Մաղթում եմ Վրաստանին բարգավաճում, իսկ վրաց ժողովրդին՝ երջանկություն», – ասվում է նամակում։
Կավելաշվիլիին Վրաստանի առաջիկա Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորել են նաև Հունգարիայի նախագահ Տամաշ Շույոկը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչը։
22:13 24.05.2025
Երևանում ընդհանուր առմամբ շուրջ 55 հա կանաչ տարածք է ավելացվելՎերջին 3 տարում Երևանում ընդհանուր առմամբ շուրջ 55 հա կանաչ տարածք է ավելացվել, որից 44 հա-ը՝ քաղաքային ուրբան անտառներ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Քաղաքի բնակիչների հետ շրջեցինք վերջին տարիներին հիմնված քաղաքային անտառներում ՝ ծանոթանալով մայրաքաղաքում կատարված հսկայածավալ աշխատանքներին: Այցի ընթացքում շրջեցինք Եռաբլուր զինվորական պանթեոնի հարակից լանջերին, Սարալանջում, Փարոսի բլուրում, ինչպես նաև Ծիծեռնակաբերդի բարձունքում: ...
21:50 24.05.2025
Ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնելԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից: Ձեր զբոսաշրջային վիզան չի թույլատրվում օգտագործել ԱՄՆ-ում ծննդաբերելու և նորածնին ԱՄՆ քաղաքացիություն ապահովելու նպատակով։ Վիզայի դիմումը քննող հյուպատոսական պաշտոնյան կարող է մերժել վիզայի տրամադրումը, եթե հիմքեր ունի կարծելու, որ մեկնում եք ծննդաբերության նպատակով։ ...
21:36 24.05.2025
Հիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին – Չիվա ավտոճանապարհը. ՏԿԵ նախարարՀիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին – Չիվա ավտոճանապարհը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:17 24.05.2025
Արարատում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ի շարժիչի հատվածումՄայիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի Հերացի փողոցում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները նախ կանխել են Արարատի մարզի բնակիչ 35-ամյա […] ...
21:00 24.05.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 «Կոնվերսբանկ» և «ԱրմսվիսԲանկ» ընկերություններ, «Էրեբունի» հյուրանոց, «Սենյոր» ՍՊԸ, Քաջազունու փ. 5, 7, 8 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մատենադարանի հիմնական մասնաշենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝ […] ...