Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցները մասնակցել են «Կարգավորման ազդեցության գնահատում» կիրառական դասընթացին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+27.09 oC

Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցները մասնակցել են «Կարգավորման ազդեցության գնահատում» կիրառական դասընթացին

16:22 10.03.2022

Մարտի 9-ին նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը մասնակցել է ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի գործարար միջավայրի բարելավում ծրագրի կողմից կազմակերպված «Կարգավորման ազդեցության գնահատում» կիրառական դասընթացի վկայականների հանձնման արարողությանը։

Դասընթացների մասնակիցների վկայականները հանձնել են ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն և ՀՀ վարչապետի ԿԱԳ վարչության պետ Գեղամ Թովմասյանը:

Նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը շնորհավորել է մասնակիցներին և ավելացրել․

«Ի սկզբանե այս դասընթացը նախատեսված էր էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների կարողությունների զարգացման համար, և ես շատ ուրախ եմ տեսնել, որ այսքան շատ պետական աշխատողներ տարբեր գերատեսչություններից, մասնակցել են ԿԱԳ դասընթացին։ Դա նշանակում է՝ կարևորել են այն ու հետագայում վստահ եմ, որ այս մասնագետներն իրենց աշխատանքով և իրականացրած կարգավորման ազդեցության որակյալ գնահատմամբ, մեծապես նպաստելու են կառավարության կողմից ընդունվող որոշումների որակի վրա՝ ավելի մեծացնելով դրանց արդյունավետությունը»։

Իր բացման խոսքում պարոն Թովմասյանը նշել է․

«Շնորհավորում եմ բոլորիդ ԿԱԳ դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ։ Այս համակարգը իրոք շատ կարևոր համակարգ է երկրում փաստերի վրա հիմնված քաղաքականության մշակման և իրականացման տեսանկյունից։ Հուսով եմ, որ ձեռքբերված գիտելիքներն ու հմտությունները օգտակար կլինեն ամենօրյա Ձեր աշխատանքում»։

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն, ողջունելով ներկաներին, նշել է․

«Կարգավորման ազդեցության գնահատումը հաջողությամբ իրականացվում է աշխարհի շատ երկրներում: Մեր նպատակն է տեղայնացնել ԿԱԳ իրականացման միջազգային լավագույն փորձը, աջակցել Հայաստանի պետական կառույցներին և մասնավորապես էկոնոմիկայի նախարարությանը՝ մշակելու համապատասխան իրավական ակտեր և մեթոդական ուղեցույցներ։ Ուրախ ենք, որ ՀՀ կառավարությունը հաստատակամ է և իրականացնում է վճռորոշ քայլեր այս բարեփոխումը կյանքի կոչելու համար»։

2021 թվականի հոկտեմբերից մինչև 2022թ. հունվար ընկած ժամանակահատվածում ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի գործարար միջավայրի բարելավում» ծրագիրը մշակել և անցկացրել է ԿԱԳ կիրառական դասընթաց՝ բաղկացած դասախոսությունների և գործնական աշխատանքների 3 ժամանոց 17 դասընթացներից։ Դասընթացին մասնակցել են տասը գերատեսչությունների 54 աշխատակիցներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շվեյցարական Ալպերում հինգ զբոսաշրջիկի մարմին է հայտնաբերվել

19:41 25.05.2025

Շվեյցարական Ալպերում հինգ զբոսաշրջիկի մարմին է հայտնաբերվել

Շվեյցարական Ալպերում Ռիմփֆիշխորն լեռան մոտ հինգ մարդու դի է հայտնաբերվել, կիրակի օրը հայտնել է Շվեյցարիայի Վալե կանտոնի ոստիկանությունը։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ լեռնագնացները դահուկներ են հայտնաբերել լեռան ստորոտում։ Դահուկների տերերին չգտնելուց հետո նրանք կապ են հաստատել փրկարար ծառայության հետ։ «Մայիսի 24-ին լեռնագնացները կապվել են փրկարար ծառայության հետ՝ լեռան գագաթից մոտ 4000 մետր բարձրության վրա լքված դահուկներ […] ...

Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի նախագահը

19:17 25.05.2025

Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի նախագահը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի տորագա (նախագահ) Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: ...

Իրանը պաշտոնապես գործարկել է երկրում առաջին օդային տաքսին

18:49 25.05.2025

Իրանը պաշտոնապես գործարկել է երկրում առաջին օդային տաքսին

Իրանը պաշտոնապես գործարկել է երկրում առաջին օդային տաքսին ՝ նոր էջ բացելով ազգային ավիացիայի զարգացման գործում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին հայտնում է IRNA-ն՝ մանրամասնելով, որ օդային տաքսիների առաջին թռիչքը միացրել է Քերեջ և Ղազվին քաղաքները՝ նշանավորելով կանոնավոր փոխադրումների սկիզբը։ Նախարարի խորհրդական, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ենթակայության տակ գտնվող հատուկ տնտեսական գոտու և «Փայամ» միջազգային օդանավակայանի […] ...

Մահվան ելքով վրաերթ՝ Կոտայքի մարզում

18:25 25.05.2025

Մահվան ելքով վրաերթ՝ Կոտայքի մարզում

Այսօր՝ մայիսի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 19-ամյա Դավիթ Դ.-ն իր վարած «Mercedes ML350» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 22 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն: Ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է […] ...

Ճանաչողական այցով ԱԺ են այցելել հանրապետության մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ

18:00 25.05.2025

Ճանաչողական այցով ԱԺ են այցելել հանրապետության մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ

Ճանաչողական այցով այս շաբաթ Ազգային ժողով են այցելել հանրապետության մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: Հայաստանի օրենսդիր մարմնի գործունեությանը ծանոթանալու նպատակով խորհրդարան են այցելել նաեւ Ֆրանսիայի Sciences Po համալսարանի քաղաքական եւ հասարակական գիտությունների ֆակուլտետի ուսանողները: Նրանց հետ հանդիպել է ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Խորհրդարանի փոխնախագահը հյուրերին է ներկայացրել նաեւ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության հիմնական […] ...

Ջրանցքում հայտնաբերվել է մայիսի 24-ից որոնվող անչափահասի դին

17:38 25.05.2025

Ջրանցքում հայտնաբերվել է մայիսի 24-ից որոնվող անչափահասի դին

Մայիսի 25-ին՝ ժամը 13:33-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենիկ գյուղի ջրանցքում հայտնաբերվել է մայիսի 24-ից որոնվող Վ. Գ.-ի (ծնված 2009 թ.) դին. ջրից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները դին դուրս են […] ...

BACK_TO_TOP