Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոյին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+36.09 oC

Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոյին

13:35 11.03.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոյի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից։

Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությունը՝ մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումներն արդյունավետ առաջ մղելու նպատակով: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանում ժողովրդավարության զարգացման ու ամրապնդման նպատակով, այդ թվում՝ եվրոպական գործընկերների հետ սերտ համագործակցությամբ, իրականացվել են բազմաթիվ բարեփոխումներ և այդ օրակարգը շարունակում է մնալ կառավարության առաջնահերթություններից մեկը: Վարչապետն ընդգծել է կոռուպցիայի դեմ պայքարում իրականացվող հետևողական քայլերը և նկատել, որ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ինդեքսներում մեր երկիրը գրանցել է զգալի առաջընթաց: Կառավարության ղեկավարը կարևորել է նաև մամուլի ազատության ոլորտում 2018 թվականից հետո արձանագրված դրական փոփոխությունները և նկատել, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանում ԶԼՄ-ների մեծ մասը, այդ թվում՝ հեռուստատեսային, ունեն ընդդիմադրիր ուղղվածություն: Վարչապետը հավելել է, որ մամուլի ազատության ոլորտում բարեփոխումներն իրականացվում են՝ հաշվի առնելով միջազգային պրակտիկան, փորձն ու չափանիշները:

ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոն նշել է, որ ժողովրդավարության ամրապնդման ոլորտում ՀՀ կառավարության քայլերը ոգևորիչ ու գնահատելի են: Թերեզա Ռիբեյրոն ընդգծել է ԵԱՀԿ-ի և ՀՀ կառավարության միջև խոսքի ազատության ոլորտում արդյունավետ համագործակցության կարևորությունը, այդ թվում՝ ապատեղեկատվության դեմ պայքարում նոր գործիքների ներդրման նպատակով: Տիկին Ռիբեյրոն նշել է, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է նպաստել նաև լրագրողների փորձի փոխանակման, մասնագիտական կարողությունների զարգացման գործընթացին: Ընդգծվել է նաև կառավարության և քաղաքացիական հասարակության սերտ համագործակցության կարևորությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետը ներկա է գտնվել Սևան համայնքի Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի նոր շենքի բացման արարողությանը

15:19 13.07.2025

Վարչապետը ներկա է գտնվել Սևան համայնքի Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի նոր շենքի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի նոր շենքի բացման արարողությանը: Երկհարկանի երաժշտական դպրոցի կառուցման շինարարական աշխատանքների համար ծախսվել է ավելի քան 344 մլն դրամ: Շենքի կառուցման ծրագիրն իրականացրել է Հայաստան համահայկական հիմնադրամը, իսկ երաժշտական գործիքներն ու տեխնիկական այլ սարքավորումները հատկացրել է Կառավարությունը: Ընդհանուր առմամբ դպրոցից կարող […] ...

Օդի ջերմաստիճանը հուլիսի 15-16-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով

15:12 13.07.2025

Օդի ջերմաստիճանը հուլիսի 15-16-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով

Երևանում հուլիսի 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 15-17-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ ​ Մարզերում հուլիսի 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 15-ին կեսօրից հետո, 16-ին գիշերը և կեսօրից հետո, 17-18-ին կեսօրից հետո առանձին շրջաններում […] ...

Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

14:15 13.07.2025

Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտնում է, որ վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում: «Մենք շարունակաբար հետևում ենք, որ վիզա ունեցող անձիք թույլ չտան ԱՄՆ օրենքների ու ներգաղթային նորմերի խախտումներ, իսկ խախտման դեպքում նրանց սպասում է վիզայի չեղարկում և արտաքսում»,- ասված է դեսպանատան հաղորդագրությունում: ...

Ֆրանսիայի տարածք Նոր Կալեդոնիան կդառնա «նոր պետություն»՝ հանրապետության կազմում. Մակրոն

13:59 13.07.2025

Ֆրանսիայի տարածք Նոր Կալեդոնիան կդառնա «նոր պետություն»՝ հանրապետության կազմում. Մակրոն

Ֆրանսիայի տարածք Նոր Կալեդոնիան կդառնա «նոր պետություն»՝ հանրապետության կազմում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Ավելի քան 10 օր տևած բանակցություններից հետո Նոր Կալեդոնիայի և պետության ընտրված ներկայացուցիչները պատմական համաձայնագիր են կնքել։ Նոր Կալեդոնիա պետությունը՝ հանրապետության կազմում, վստահության գրավական է»,-գրել է Մակրոնը X սոցիալական ցանցում։   ...

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ

12:26 13.07.2025

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ: Զրուցակիցների քննարկման առանցքում են եղել Հայաստան-Ֆրանսիա, Հայաստան-ԵՄ օրակարգին վերաբերող հարցերը` հիմքում ունենալով նաեւ միջխորհրդարանական համագործակցության թեմաները: ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին

10:35 13.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․95 դրամ: ...

BACK_TO_TOP