15:47 11.03.2022
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի գլխավորությամբ տեղի է ունեցել միջգերատեսչական հանդիպում, որի շրջանակում քննարկվել է Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ռազմավարությունը։ Հանդիպմանը մասնակցել են փոխվարչապետերի գրասենյակների, նախարարությունների և պետական այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։
Ներկայացվել են ռազմավարության իրավական և մեթոդաբանական հիմքերը, կառուցվածքը, հիմնական շեշտադրումներն ու արդյունքային շրջանակը։
Անդրադառնալով ոլորտային բարեփոխումների անհրաժեշտությանը՝ նախարար Նարեկ Մկրտչյանը շեշտադրել է Միասնական սոցիալական ծառայության, զբաղվածության, ժողովրդագրության և սոցիալական բնակարանային ապահովության ոլորտներում նախատեսվող ծրագրերի կարևորությունը։ Այս համատեքստում նախարարն ընդգծել է միջգերատեսչական համագործակցության շրջանակում ստացված առաջարկների ու դիտարկումների դերը, ինչը հնարավորություն կտա նախատեսված բարեփոխումներն առավել արդյունավետ դարձնել։
««ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի» աջակցությամբ մշակվող աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի համապարփակ ռազմավարությունը մշակվում է ի կատարումն կառավարության 2021-2026թթ․ ծրագրի և նպատակ ունի արձագանքելու ոլորտում առկա փոխկապակցված խնդիրներին։ Ռազմավարությանը կհաջորդի ոլորտային առանձին փաստաթղթերի մշակումը, որն արդեն ծրագրային մակարդակում լուծումներ կառաջարկի ռազմավարությամբ բարձրացված խնդիրներին»,- նշել է նախարարը։
Ներկայացնելով ոլորտային ռազմավարական նպատակները՝ նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը շեշտել է, որ առաջին անգամ ռազմավարությունը մշակվում է՝ հիմք ընդունելով մարդու կենսացիկլերը՝ կենտրոնանալով երեխաների իրավունքների լիարժեք իրացման, արժանապատիվ աշխատանքի և զբաղվածության խրախուսմանը միտված աշխատանքների, տարեցների սոցիալ-տնտեսական, մտավոր և ֆիզիկական ակտիվությանն ուղղված նպաստավոր պայմանների ստեղծման ուղղությունների վրա։ Նա նաև էական է համարել մասնագիտական բարձր ներուժի, ժամանակակից տեխնոլոգիաների և փաստահենք կառավարման միջոցով աշխատանքի ու սոցիալական պաշտպանության համակարգի նախաձեռնողականության, արդյունավետության, դիմակայունության և արագ արձագանքման կարողության ապահովումը։
«Մեզ համար նպատակային է ունենալ մի փաստաթուղթ, որն աշխատանքի և սոցիալական պաշտպանության համակարգը կդարձնի առավելապես գործուն, արդյունավետ և ճկուն։ Ուստի, մասնագիտական թիմի հետ իրականացված աշխատանքի ընթացքում նախ գնահատվել է սոցիալական պաշտպանության համակարգի ներկայիս իրավիճակը, ապա մշակվել առաջնահերթությունները, նպատակներն ու ցուցիչները։ Այժմ ընթանում են միջոցառումների քարտեզագրման և բացերի դուրսբերման աշխատանքներ»,- նշել է Ա․ Ժամակոչյանը։
Քննարկումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով․ գործընկեր գերատեսչությունների ներկայացուցիչները հանդես են եկել առաջարկներով՝ ձեռք բերելով հետագա համագործակցության պայմանավորվածություններ։
15:19 13.07.2025
Վարչապետը ներկա է գտնվել Սևան համայնքի Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի նոր շենքի բացման արարողությանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի նոր շենքի բացման արարողությանը: Երկհարկանի երաժշտական դպրոցի կառուցման շինարարական աշխատանքների համար ծախսվել է ավելի քան 344 մլն դրամ: Շենքի կառուցման ծրագիրն իրականացրել է Հայաստան համահայկական հիմնադրամը, իսկ երաժշտական գործիքներն ու տեխնիկական այլ սարքավորումները հատկացրել է Կառավարությունը: Ընդհանուր առմամբ դպրոցից կարող […] ...
15:12 13.07.2025
Օդի ջերմաստիճանը հուլիսի 15-16-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանովԵրևանում հուլիսի 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 15-17-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ Մարզերում հուլիսի 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 15-ին կեսօրից հետո, 16-ին գիշերը և կեսօրից հետո, 17-18-ին կեսօրից հետո առանձին շրջաններում […] ...
13:59 13.07.2025
Ֆրանսիայի տարածք Նոր Կալեդոնիան կդառնա «նոր պետություն»՝ հանրապետության կազմում. ՄակրոնՖրանսիայի տարածք Նոր Կալեդոնիան կդառնա «նոր պետություն»՝ հանրապետության կազմում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Ավելի քան 10 օր տևած բանակցություններից հետո Նոր Կալեդոնիայի և պետության ընտրված ներկայացուցիչները պատմական համաձայնագիր են կնքել։ Նոր Կալեդոնիա պետությունը՝ հանրապետության կազմում, վստահության գրավական է»,-գրել է Մակրոնը X սոցիալական ցանցում։ ...
12:26 13.07.2025
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետԱշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ: Զրուցակիցների քննարկման առանցքում են եղել Հայաստան-Ֆրանսիա, Հայաստան-ԵՄ օրակարգին վերաբերող հարցերը` հիմքում ունենալով նաեւ միջխորհրդարանական համագործակցության թեմաները: ...
10:35 13.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․95 դրամ: ...
10:00 13.07.2025
Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներՀուլիսի 12-ին, ժամը 20:59-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից, […] ...