16:07 11.03.2022
Վերջին օրերին Վրաստանում իրարանցում է։ Երկրի շատ խանութների վաճառասեղաններից ժամերի ընթացքում սպառվեցին շաքարավազի և ձեթի պաշարները։ Քաղաքացիները գնումներ էին անում՝ կարծելով, թե Ուկրաինայում ընթացող պատերազմի ֆոնին այս մթերքների պակասուրդ կառաջանա Վրաստանում, փոխանցում է «Ալիք Մեդիան»։
Այս թեմայի շուրջ «Ալիք Մեդիան» խոսել է տնտեսական հարցերով վերլուծաբանների հետ։
Խոսելով Ռուսաստանից և Ուկրաինայից ներկրումների հնարավոր խոչընդոտների մասին՝ Forbes Georgia-ի գլխավոր խմբագիր Գիորգի Իսակաձեն նկատում է.
«Չեմ կարծում, թե ինչ-որ բան կփոխվի, չնայած կուզենայի, որ ռուսական շուկայից կախվածությունը փոխարինվեր այլ երկրով, բայց ահա մի քանի գործոն՝ Ռուսաստանը աշխարհագրորեն մոտ է, երկու երկրների միջև առևտուրը և տնտեսական հարաբերություններն ավանդական են»։
Ըստ Իսակաձեի՝ ակնհայտ է, եթե Ռուսաստանից հնարավոր չլինի ներկրել, ապա դա կլինի այլ երկրից, սակայն, հավանաբար, այլ գնով։
Իսակաձեի խոսքերով՝ այս պահին քաղաքացիների հետ պետք է լինի պատշաճ հաղորդակցություն, քանի որ անորոշության ժամանակ միշտ կա խուճապի վտանգ, ինչը նկատվեց նաև օրերս։
«Այս անգամ խուճապահար գնումները շաքարավազի և հացահատիկի ապրանքախմբերում էին, ավելի վաղ՝ կորոնավիրուսի համավարակի ժամանակ՝ զուգարանի թղթի շուրջ»,- ասում է Իսակաձեն։
Նրա խոսքերով՝ քաղաքացիների հետ ճիշտ հաղորդակցությունը կարող է որոշ չափով մեղմել խուճապը, բայց ոչ լիովին, հատկապես, երբ խոսքը վերաբերում է պատերազմական իրավիճակին.
«Եթե մեր սպառողները իմանային, որ Ուկրաինան և Ռուսաստանը միասին մեզ չեն մատակարարում տարեկան գոնե 1% շաքարավազ, և մենք դա ներկրում ենք հիմնականում Բրազիլիայից և Եվրոպայից, ապա խուճապը ավելի քիչ կլիներ»։
Ըստ Իսակաձեի՝ կառավարությունը պետք է վերաապահովագրի ռիսկերը, իսկ մնացածը բիզնեսի գործն է։
«Դեֆիցիտը երկար չի մնա, կհամալրվի, և սա բիզնեսի մեծ մասը զգում և կառավարում է: Պետության դերը կրթված սպառող ունենալն է, այդ դեպքում հանգստություն կլինի»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասել է Իսակաձեն։
Տնտեսական հարցերով փորձագետ Ակակի Ցոմայայի կարծիքով էլ այնտեղ, որտեղ մասնավոր հատվածը ստեղծում և վաճառում է ապրանքներ, դեֆիցիտներ չեն կարող առաջանալ, անկախ նրանից, թե որտեղից են այդ ապրանքները ներկրվում:
Ըստ Ցոմայայի՝ այս շրջանում միայն տարբեր ապրանքների գները կարող են աճել։
Կովկասի համալսարանի պրոֆեսոր, տնտեսագետ Օթո Աբեսաձեն՝ իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ հանգստացնելով նրանց, ովքեր այս օրերին շաքարավազ, ալյուր, ձեթ և այլ մթերքներ են տագնապահար գնում։
Ըստ Աբեսաձեի գրառման՝ վրացական շուկային 91% շաքարավազ են մատակարարում Բրազիլիան և Ադրբեջանը։
Աբեսաձեի խոսքերով՝ շաքարավազը մեծ քանակությամբ վաճառասեղաններ կվերադառնա 15-20% գների բարձրացմամբ:
«Ինչ վերաբերում է ձեթին և ալյուրին, ապա Ռուսաստանն ու Ուկրաինան իսկապես հիմնական ներկրողներն են, բայց այդ մթերքների պակաս չի լինի, քանի որ մենք Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ ենք և այստեղ առանց խնդիրների կշահագործվեն այլընտրանքային շուկաները, սակայն այստեղ ևս 15-20% թանկացում կնկատվի»,- ասել է Աբեսաձեն։
Նշենք՝ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի խոսքերով՝ «Վրաստանում պակասորդի համար նախադրյալներ չկան, երկիրն ունի պահուստներ, և պաշարները երկրում շարունակաբար կհամալրվեն»։
Նախարարի խոսքերով՝ երկրում պարենային խնդիրների փոխարեն խուճապային գնումների խնդիր է առաջացել, որը ժամանակավոր է, և դրա հետևանքով տուժում է հասարակությունը։
16:30 13.07.2025
Fars. Իրանի նախագահը վիրավորվել է հունիսի 16-ին՝ Թեհրանի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածի ժամանակԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և մի քանի այլ պաշտոնյաներ թեթև վնասվածքներ են ստացել ոտքի շրջանում Իսրայելի կողմից Թեհրանում գտնվող այն շենքի վրա հարձակումից հետո, որտեղ տեղի էր ունենում Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նիստը, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը: Նշվում է, որ շենքից տարհանման ժամանակ վիրավորվել են Իսլամական Հանրապետության նախագահը և մի քանի այլ պաշտոնյաներ։ Գործակալության […] ...
16:12 13.07.2025
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 14-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Մալաթիա-Սեմաստիա վարչական շրջանում․ մասնավորապես՝ Սարգսյան, Վանթյան, Օհանով փողոցներում և Իսկաովի պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
16:00 13.07.2025
Վրաստանում կարծում են, որ ԵՄ նախարարների հայտարարությունը ներկայացնում է «կոպիտ և անարդար» ճնշում վրաց ժողովրդի վրաԻշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական խորհուրդը բացասաբար է գնահատել ԵՄ 17 երկրների և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարությունը, որում նրանք մտահոգություն էին հայտնում Վրաստանում քաղաքական իրավիճակի վատթարացման վերաբերյալ։ Իշխող կուսակցությունը կարծում է, որ հայտարարությունը ներկայացնում է «կոպիտ և անարդար» ճնշում վրաց ժողովրդի և վրացական ժողովրդավարության վրա։ «Վրաց ժողովրդի վրա հարձակումն ունի միայն մեկ […] ...
15:19 13.07.2025
Վարչապետը ներկա է գտնվել Սևան համայնքի Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի նոր շենքի բացման արարողությանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի նոր շենքի բացման արարողությանը: Երկհարկանի երաժշտական դպրոցի կառուցման շինարարական աշխատանքների համար ծախսվել է ավելի քան 344 մլն դրամ: Շենքի կառուցման ծրագիրն իրականացրել է Հայաստան համահայկական հիմնադրամը, իսկ երաժշտական գործիքներն ու տեխնիկական այլ սարքավորումները հատկացրել է Կառավարությունը: Ընդհանուր առմամբ դպրոցից կարող […] ...
15:12 13.07.2025
Օդի ջերմաստիճանը հուլիսի 15-16-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանովԵրևանում հուլիսի 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 15-17-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ Մարզերում հուլիսի 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 15-ին կեսօրից հետո, 16-ին գիշերը և կեսօրից հետո, 17-18-ին կեսօրից հետո առանձին շրջաններում […] ...
14:15 13.07.2025
Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտնում է, որ վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում: «Մենք շարունակաբար հետևում ենք, որ վիզա ունեցող անձիք թույլ չտան ԱՄՆ օրենքների ու ներգաղթային նորմերի խախտումներ, իսկ խախտման դեպքում նրանց սպասում է վիզայի չեղարկում և արտաքսում»,- ասված է դեսպանատան հաղորդագրությունում: ...