Հանդիպման ընթացքում ուսանողները հետաքրքրվել են դիվանագիտական գործունեությամբ, Հայաստանի ներքաղաքական, ինչպես նաև Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով:
Պատգամավորը կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը՝ ընդգծելով դրա առաջնայնությունը երկրի անվտանգության հարցում:
Պատասխանելով ուսանողների հարցերին՝ նա հույս է հայտնել, որ ապագա դիվանագետներն իրենց աշխատանքով կնպաստեն երկրի դիվանագիտության զարգացմանը: