09:35 12.03.2022
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու պահանջով ստորագրահավաք է սկսվել, հայտնում է aliq.ge-ն։
Ներկայումս կա ավելի քան 2 000 ստորագրություն: Ստորագրողների թվում են ակադեմիական ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաև քաղաքական գործիչներ, այդ թվում՝ ընդդիմադիր «Դրոա» կուսակցության նախագահ Էլենե Խոշտարիան։
Ստորագրահավաքի մասնակիցները կոչ են անում ԱՄՆ Պետդեպարտամենտին և Եվրախորհրդարանին.
«Պատժամիջոցներ սահմանել ռուս օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ, ով օգնում է Ռուսաստանին՝ խուսափելու Պուտինի ռեժիմի դեմ միջազգային պատժամիջոցներից և երկիրը դնում է ռուսական արբանյակ դառնալու վտանգի տակ։ Ի հակադրություն, վրաց ժողովուրդը հավատարիմ է եվրոպական արժեքներին և միաձայն աջակցում է Ուկրաինային»,-ասված է ստորագրահավաքի մասին հայտարարությունում։
Նշվում է նաև՝ «Ռուս օլիգարխ և «Գազպրոմ»-ի բաժնետեր Բիձինա Իվանիշվիլին կառավարում է Վրաստանը իր խամաճիկ կառավարության միջոցով, որը պաշտոնավարում է ընտրությունների արդյունքները կոպտորեն կեղծելով և բռնությամբ ճնշելով բողոքի ցույցերը»։
Ստորագրահավաքի համաձայն՝ Վրաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը մտահոգված է, որ Վրաստանի կառավարությունն աջակցում է Պուտինի քաղաքականությանը։
Նշվում է նաև, որ «Վրաստանի բացահայտ ռուսամետ կառավարությունը» Ուկրաինային աջակցելու փոխարեն բացահայտ քայլեր է ձեռնարկել ի պաշտպանություն Պուտինի ռեժիմի։ Ըստ կազմակերպիչների, այդ իսկ պատճառով Վրաստանի կառավարությունը
*չմիացավ Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցներին,
*չի փակել երկինքը ռուսական ինքնաթիռների համար,
*չունի ծրագիր․ ուկրաինացի փախստականներին օգնելու պարտավորությունը ընկել է քաղաքացիական հատվածի և կամավորիների ուսերին
*թույլ չի տվել վրացի կամավորներին մեկնել Ուկրաինա,
*չի արձագանքում Վրաստանի քաղաքացիների պահանջին՝ վերացնել Ռուսաստանի և Վրաստանի միջև միակողմանի առանց վիզայի ռեժիմը և գործել ի շահ պետական անվտանգության,
*շարունակում է քաղաքական հաշվեհարդարը Վրաստանի երրորդ նախագահ, Ուկրաինայի քաղաքացի, Զելենսկիի բարեփոխումների ազգային խորհրդի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ։
Ըստ ստորագրահավաքի տեքստի՝ Վրաստանը ներկայումս Պուտինի համար ցատկահարթակ է պատժամիջոցներից խուսափելու և փողեր լվանալու համար։
17:12 24.05.2025
Հրդեհ Վանաձոր քաղաքում17:06 24.05.2025
Կպահի արդյոք «Ինտերը» Մխիթարյանին Ինձագիի պահանջովՀենրիխ Մխիթարյանը դարձել է «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի ծրագրերի առանցքային կերպարներից մեկը։ Ինչպես հայտնում է Tuttosport-ը, Ինձագին պատրաստ է երկարաձգել պայմանագիրը ակումբի հետ, սակայն պայմանով, որ նոր սեփականատեր Oaktree Capital-ը երաշխիքներ տրամադրի տրանսֆերային շուկայում՝ պահպանելու թիմի մրցունակությունը։ Այս երաշխիքների կենտրոնում Մխիթարյանի նման փորձառու խաղացողների դերն է։ 36-ամյա հայ կիսապաշտպանը ոչ միայն պահպանում է բարձր […] ...
17:00 24.05.2025
«Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինը ժամանակավորապես հասանելի չի լինելուՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վերջին շրջանում եկամտային հարկի վերադարձի դիմումների քանակի աճի պատճառով էլեկտրոնային համակարգի վերազինման անհրաժեշտություն է առաջացել, ինչով պայմանավորված՝ մինչև 2025 թվականի հունիսի 2-ը «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինը ժամանակավորապես հասանելի չի լինելու։ «ՊԵԿ-ը հայցում է քաղաքացիների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար»,-նշված է ՊԵԿ հաղորդագրության մեջ: ...
16:45 24.05.2025
Էրդողանը բանակցություններ է վարել Սիրիայի առաջնորդ ալ-Շարաայի հետԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը բանակցություններ է վարել Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ, ով Ստամբուլ է ժամանել չհայտարարված այցով, հաղորդում է TRT Haber պետական հեռուստաալիքը։ Հեռուստաալիքը հրապարակել է Դոլմաբահչե պալատում տեղի ունեցած հանդիպումից լուսանկարներ։ Ալ-Շարաան ապրիլին այցելել էր Թուրքիա ՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ «Էրդողանի և ալ-Շարաայի հանդիպմանը մասնակցել են նաև Թուրքիայի […] ...
16:30 24.05.2025
Կամավինգան նույնպես արձագանքել է Մոդրիչի հրաժեշտինՄադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան նույնպես արձագանքել է Լուկա Մոդրիչի՝ ակումբից հեռանալու հայտարարությանը: «Ֆուտբոլի լեգենդ, օրինակելի մարդ: Լուկա, ինձ համար մեծ պատիվ էր խաղադաշտը քեզ հետ կիսելը, քեզանից սովորելը և քո նման մեծության կողքին լինելը: Տխրում եմ, երբ մտածում եմ, որ քեզ այլևս հանդերձարանում չեմ տեսնելու: Մենք շատ կկարոտենք քեզ: Դու կյանքի ուրախություն ես: Գնահատում […] ...
16:21 24.05.2025
ԱԷՄԳ ղեկավարը կարևոր է համարում ԱՄՆ-Իրան միջուկային երկխոսության շարունակությունըԻրանը և Միացյալ Նահանգները պետք է շարունակեն շփումները իրանական միջուկային հարցի շուրջ, քանի որ հակառակ դեպքում հնարավոր է լուրջ ճգնաժամ, հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Մենք պետք է համոզվենք, որ երկխոսությունը շարունակվում է։ Որովհետև եթե կողմերը ասեն, որ այլևս չեն ցանկանում խոսել միմյանց հետ, ապա իրավիճակը լուրջ կլինի», – ասել […] ...
16:09 24.05.2025
Ֆիդանը Մոսկվայում կհայտարարի Ուկրաինայի շուրջ բանակցություններում միջնորդելու Թուրքիայի պատրաստակամության մասինՄայիսի 26-27-ը Մոսկվա կատարելիք աշխատանքային այցի ընթացքում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստանի ղեկավարության հետ կքննարկի Ուկրաինայում կարգավորման հարցերը և կրկին կհայտարարի Անկարայի պատրաստակամության մասին՝ հանդես գալ որպես միջնորդ խաղաղության բանակցություններում։ Այս մասին TASS-ին հայտնել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրները։ Ֆիդանը Ռուսաստանի Դաշնություն կայցելի իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հրավերով։ «Մոսկվայում կայանալիք բանակցությունների […] ...