10:00 24.05.2025
Բրիտանական Queen խմբի վոկալիստ Ֆրեդի Մերկուրին թաքցրել է դուստր ունենալու փաստը, հաղորդում է բրիտանական Daily Mail թերթը ՝ մեջբերելով Մերկուրիի կենսագրության մասին նոր գիրքը, որը վերնագրված է «Սիրով, Ֆրեդի»։ Այն գրվել է Լեսլի-Էն Ջոնսի կողմից։
«Սիրով, Ֆրեդի»-ն պատմում է մի երեխայի մասին, որը պատահաբար է բեղմնավորվել Ֆրեդիի մտերիմ ընկերոջ կնոջ հետ սիրավեպի ժամանակ 1976 թվականին՝ «Բոհեմական ռապսոդիա»-ի հաջող թողարկումից մեկ տարի անց։ Միայն Մերկուրիի մերձավոր շրջապատը, այդ թվում՝ ծնողներն ու քույրը, խմբի մնացած անդամները և նրա կյանքի սերը՝ Մերի Օսթինը, գիտեին երեխայի գոյության մասին», – ասվում է հոդվածում։
Մինչ այդ պաշտոնապես համարվում էր, որ նա կենսաբանական երեխաներ չունի։
Նշվում է, որ երգչի դուստրն այժմ 48 տարեկան է, նա բժիշկ է, ապրում է Եվրոպայում և ունի երեխաներ։ Նրա անունը չի նշվում։
Նա Մերկուրիի հետ չէր ապրում, բայց, ինչխես նշվում է գրքում, երգիչը հաճախ էր այցելում նրան։
15:37 24.05.2025
Դիլիջան-Երևան ավտոճանապարհին կցորդիչով բեռնատարը կողաշրջվել էՄայիսի 24-ին, ժամը 10:15-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի 1-ին ոլորանում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է վառելիքի արտահոսք, տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Դիլիջան-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին հեղուկ գազ տեղափոխող «Iveco» մակնիշի կցորդիչով […] ...
15:25 24.05.2025
Guardian. Եվրոպան վախենում է, որ Թրամփը կարող է «լքել» ՈւկրաինանԵվրոպացի դիվանագետները մտավախություն ունեն, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհրաժարվի Ուկրաինայից և կկենտրոնանա Ռուսաստանի հետ տնտեսական գործընկերության վրա։ Այս մասին հայտնել է բրիտանական The Guardian թերթը։ Լրատվամիջոցի տվյալներով՝ եվրոպացի առաջնորդները, ովքեր հույս ունեին, որ Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ կկիրառի Մոսկվայի նկատմամբ, ընկճված և նույնիսկ զայրացած են զգացել Թրամփի՝ մայիսի 19-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի […] ...
15:17 24.05.2025
Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարին վերաբերող դրույթներ․ քաղաքապետարանը կբողոքարկի2025թ. մայիսի 23-ին, Վարչական դատարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել Երևան քաղաքի «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարին վերաբերող ավագանու որոշման մի շարք դրույթներ։ «Տեղեկացնում եմ, որ Երևանի քաղաքապետարանի կողմից նշված որոշումը կբողոքարկվի»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։ ...
15:11 24.05.2025
«Միլանը» ուկրաինացի դարպասապահի տրանսֆերի հարցով դիմել է «Ռեալին»Իտալական «Միլանը» դարպասապահ Անդրեյ Լունինի տրանսֆերի հարցով պաշտոնապես դիմել է Մադրիդի «Ռեալին»: Իտալական ակումբը ամռանը բաց է թողնելու ֆրանսիացի դարպասապահ Մայք Մենյանին և ցանկանում է շեշտը դնել ուկրաինացի դարպասապահի վրա: «Ռեալի» ղեկավարությունն իր ֆուտբոլիստի համար ակնկալում է ստանալ 25 միլիոն եվրո, բայց իտալական կողմն առաջարկում է 15 միլիոն: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լունինի […] ...
14:48 24.05.2025
Առաջիկա օրերին սպասվում են տեղումներԵրևանում մայիսի 24-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 27-ին երեկոյան, 28-29-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ Մայիսի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մայիսի 24-ի ցերեկը, 25-ին և 27-ին կեսօրից հետո, 28-29-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է […] ...