Շիրակի մարզի ջրամբարները ձմեռացումից հետո պատրաստ են ոռոգման ջուր կուտակել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+36.09 oC

Շիրակի մարզի ջրամբարները ձմեռացումից հետո պատրաստ են ոռոգման ջուր կուտակել

19:51 14.03.2022

Շիրակի մարզում ձյան շերտն ավելացել է վերջին օրերի առատ տեղումներից։ Մարզի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը հավաստիացնում է, որ ոռոգման սեզոնին մարզում ջրի խնդիրը մեծ չի լինի։ Հիշեցնենք, անցած տարի Կառնուտի ջրամբարից սնուցվող ցանքատարածքները, հիմնականում Ախուրյանի տարածաշրջանում, ոռոգման ջրի պակասի պատճառով նորմալ բերքատվություն չապահովեցին։ Ջրի դեֆիցիտը գյուղացիական տնտեսությունները կապում էին Կառնուտի ջրամբարի ջուրն էներգետիկ նպատակներով օգտագործելու հետ։ Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետը ոռոգման ջրի պակասը այլ պատճառներով պայմանավորեց։

«Նախորդ տարվա խնդիրը, իմ խորին համոզմամբ, կապված էր սակավաջրության, տեղումների ցածր քանակի ու նաև օդի հարաբերական խոնավության ցածր լինելու հետ։ Որովհետև ցածրադիր հատվածներում արդեն նախատեսվածից շուտ սկսեցին ոռոգում իրականացնել, և դոտացիոն սկզբունքով Կառնուտին տրամադրվող ջուրն արդեն ուղղվեց դեպի դաշտեր»,- ասել է Ռոման Համայակյանը։

Ժամանակին ջուր չունենալու մեղավորը, ըստ գյուղվարչության պետի, նաև հողագործներն են, որ  ջրօգտագործողի հետ պայմանագրի կնքումը թողնում են վերջին օրվան, երբ ջուրն արդեն հասնում է իրենց դաշտերին։ Պայմանագրերի ժամանակին կնքումը նաև թույլ կտա ջրօգտագործող ընկերությանը հստակ տվյալներ ունենալ, թե ինչքան ջուր է անհրաժեշտ  կուտակելու և ոռոգման սեզոնին ժամանակին ջրթող կատարելու։

Կառնուտի ջրամբարն ունի 22 մլն խորանարդ մետր ծավալ, սակայն ամբողջությամբ ջուր չի կուտակվում, քանի որ ջրակորուստներն են շատ։

«Այո, ջրամբարը որոշակի ջրակորուստներ ունի, բայց կա որոշակի քանակություն, որի դեպքում նվազագույնի են հասցվում կորուստները։ Մոտ 18 մլն խորանարդի մասին է խոսքը»,- նշել է Ռոման Համայակյանը։

Այս պահի դրությամբ Կառնուտի ջրամբարում կուտակված է այնքան ջուր, որքան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում էր, դեռ 100 հազար մետրով էլ ավելի։ Արփի լճում, նախորդ տարվա համեմատ, այս պահին կուտակված ջուրը պակաս է, սակայն հաշվի առնելով տեղանքի ձնառատ լինելը և բնական աղբյուրները, հնարավոր կլինի  ոռոգման սեզոնին անհրաժեշտ քանակության ջուր կուտակել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 30.07.2025

SHANTNEWS

Կիլիան Մբապեն կլինի Մադրիդի «Ռեալի» նոր «10» համարը

19:54 30.07.2025

Կիլիան Մբապեն կլինի Մադրիդի «Ռեալի» նոր «10» համարը

Կիլիան Մբապեն կլինի Մադրիդի «Ռեալի» նոր «10» համարը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ֆրանսիացին ակումբում առաջին մրցաշրջանում հանդես էր գալիս «9» համարով։ «Ռեալում» 2017 թվականից «10» համարով խաղում էր Լուկա Մոդրիչը։ Ժամանակին այդ խաղահամարով հանդես են եկել նաև Խամես Ռոդրիգեսը, Մեսութ Օզիլը, Լասանա Դիարան, Ուեսլի Սնեյդերը, Ռոբինյոն, Լուիշ Ֆիգուն, Կլարենս Զեդորֆը և այլ […] ...

Առողջապահության նախարարն աշխատանքային այցով եղել է «Վանաձոր» բժշկական կենտրոնում

19:50 30.07.2025

Առողջապահության նախարարն աշխատանքային այցով եղել է «Վանաձոր» բժշկական կենտրոնում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով «Վանաձոր» բժշկական կենտրոնում է: Ծանոթանալով բուժկենտրոնի անընդհատ բարելավվող պայմաններին ու լավարկվող հնարավորություններին` նախարարը եղել է նորաբաց «Պրոտոն» գիտակրթական- ախտորոշիչ կենտրոնում: Նորագույն սարքավորումներով, մասնավորապես` ՄՌՏ սարքով համալրված ախտորոշիչ կենտրոնը նոր ու առավել լայն հնարավորություն է տալու Վանաձորում ներդրված Կաթվածի ազգային պիլոտային ծրագրի շարունակականությունը համակողմանի ապահովելու համար: Մինչ այս Կաթվածի ազգային […] ...

Վահան Կոստանյանը Նյու Յորքում հանդիպել է Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալի հետ

19:46 30.07.2025

Վահան Կոստանյանը Նյու Յորքում հանդիպել է Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալի հետ

Հուլիսի 29-ին Նյու Յորքում ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալ Մարիա Տրիպոդիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ երկուստեք ընդգծելով տնտեսական և առևտրային կապերի ակտիվացման պատրաստակամությունը: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին է ներկայացրել ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման ներկա ընթացքը, Հարավային Կովկասում Հայաստանի շուրջ առկա իրադրությունը և ՀՀ […] ...

Ղազախստանի չեմպիոնը առաջին խաղում 0-2 հաշվով պարտվելուց հետո հաղթահարել է մրցակցի արգելքը և դուրս եկել Չեմպիոնների լիգայի հաջորդ փուլ

19:42 30.07.2025

Ղազախստանի չեմպիոնը առաջին խաղում 0-2 հաշվով պարտվելուց հետո հաղթահարել է մրցակցի արգելքը և դուրս եկել Չեմպիոնների լիգայի հաջորդ փուլ

Ղազախստանի չեմպիոն «Կայրաթը» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում սեփական դաշտում 3-0 հաշվով հաղթել է ֆիննական ԿՈՒՊՍ-ին։ «Կայրաթն» առաջին խաղում 0-2 հաշվով պարտվելուց հետո է հաղթահարել մրցակցի արգելքը և դուրս եկել որակավորման երրորդ փուլ։ ...

Իտալիայի դեսպանի հետ քննարկվել են օդային և ցամաքային տրանսպորտային ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր

19:38 30.07.2025

Իտալիայի դեսպանի հետ քննարկվել են օդային և ցամաքային տրանսպորտային ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել ՀՀ-ում իրականացվող տարբեր ծրագրերի վերաբերյալ Իտալիայի ցուցաբերած հետաքրքրության համար։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են օդային և ցամաքային տրանսպորտային ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր, խոսել դրանց տնտեսական բաղադրիչների, հնարավոր ներդրումների մասին։ ...

BACK_TO_TOP