23:17 29.07.2025
Հուլիսի 29-ին, արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում ժողովրդին հայտնի Օշականի ձոր իջնող ոլորաններում «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը մկրատաձև փակել էր ճանապարհի 2 երթևեկելի գոտիները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարեկները ու քաղաքացիները օգնել են վարորդին կցորդիչով բեռնատարը ուղղել և բացել ճանապարհը։
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի ինքնությունը։
11:27 30.07.2025
Սիսիան համայնքին պատաճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս․ ՔՈԳՎ հերթական բացահայտումըՔրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները բացահայտել են կոռուպցիոն բնույթի հերթական հանցանքը: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի նախկին ղեկավարը, խախտելով Հողային օրենսգրքով սահմանված արգելքը, 2021 թվականի սեպտեմբերին ավագանու հաստատմանն է ներկայացրել, և համաձայնություն ստանալով` համայնքի վարչական սահմաններում գտնվող ընդհանուր օգտագործման շուրջ 4,6 հեկտար արոտավայրը աճուրդի […] ...
11:18 30.07.2025
Կամչատկայում 1952 թվականից ի վեր ամենահզոր երկրաշարժն է տեղի ունեցելԿամչատկայի ափերի մոտ տեղի է ունեցել մինչև 8.8 մագնիտուդ երկրաշարժ։ Զոհերի կամ լուրջ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Գիտնականները զգուշացնում են, որ մինչև 7.5 մագնիտուդ հետցնցումները կարող են շարունակվել ևս մեկ ամիս։ «Գլխավոր» երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 11:24-ին, որի էպիկենտրոնը գտնվել է Պետրոպավլովսկ-Կամչատկայից մոտավորապես 150 կմ արևելք՝ 32 կմ խորության վրա: Սկզբնապես մագնիտուդը […] ...
11:15 30.07.2025
Լա լիգայում մարզիչները վիճահարույց դրվագների ժամանակ կարող են դիմել VAR-ի օգնությանըԻսպանիայի Լա լիգայի ղեկավարությունը նախատեսում է 2025/26 մրցաշրջանում ներդնել նոր կանոն։ COPE-ի տեղեկություններով` գլխավոր մարզիչները վիճահարույց դրվագների ժամանակ կարող են դիմել VAR-ի օգնությանը: Մարզիչները կարող են յուրաքանչյուր խաղում երկու անգամ մրցավարից պահանջել, որ դիտեն տեսակրկնապատկերը: Եթե մրցավարը տվյալ դրվագը դիտելուց հետո փոխի որոշումը, ապա այդ դրվագի համար դիմած գլխավոր մարզչի` երկու պահանջի հնարավորությունը կպահպանվի: ...
11:02 30.07.2025
Հրշեջ-փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում Գետամեջ գյուղումՀուլիսի 30-ին, ժամը 10:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում գտնվող թռչնաֆաբրիկայի տանիքում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբ, ինչպես նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և բժշկական ապահովման հերթապահ խմբերը։ Կտրվի […] ...
10:53 30.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 30-ի ժամը 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 30-ի ժամը 08։00 դրությամբ կազմել է 20.3 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:40 30.07.2025
Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունԱպօրինի թմրամիջոցների կիրառումը կամ ԱՄՆ օրենքների խախտումը զբոսաշրջային կամ ուսանողական վիզայով ԱՄՆ-ում գտնվող անձանց կողմից կարող է պատճառ հանդիսանալ, որ նրանք զրկվեն հետագայում ԱՄՆ վիզա ստանալու հնարավորությունից։ Այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։ «ԱՄՆ վիզան ոչ թե անձին վերապահված իրավունք է, այլ անձին տրվող արտոնություն։ Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում․ […] ...