Ադրբեջանի գործողությունները պետք է հստակ գնահատական ստանան․ ԱՀ ՄԻՊ-ը դիմում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+30.09 oC

Ադրբեջանի գործողությունները պետք է հստակ գնահատական ստանան․ ԱՀ ՄԻՊ-ը դիմում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

13:57 15.03.2022

Որպես Արցախի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան, որպես մարդ, որ պատասխանատվություն ունի Արցախում ապրող մարդկանց իրավունքների պաշտպանության համար՝ կրկին դիմում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ Ռուսաստանին, Ֆրանսիային, ԱՄՆ-ին, աշխարհի բոլոր երկրների մարդու իրավունքների պաշտպաններին, միջազգային կառույցներին և իրավապաշտպան կազմակերպություններին՝ տեղեկացնելու, որ Արցախում ապրող հազարավոր հայեր ամեն օր պարբերաբար ենթարկվում են Ադրբեջանի կողմից իրականացվող ահաբեկչական և ցեղասպանական գործողությունների։ Այս մասին գրել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Մեկուկես տարի առաջ՝ 2020 թվականի աշնանը, ռազմական ագրեսիա է իրականացվել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ, որն ուղեկցվել է Ադրբեջանի կողմից իրականացված բազմաթիվ ռազմական հանցագործություններով, քաղաքացիական բնակավայրերի և քաղաքացիական բնակչության թիրախավորմամբ, ռազմագերիների խոշտանգմամբ, հայկական մշակութային ժառանգության ոչնչացմամբ և այլն։ Այս բոլոր փաստերը պատշաճ փաստագրվել են մեր զեկույցներում և ներկայացվել միջազգային կազմակերպություններին։

Այդ ժամանակ միջազգային հանրությունը, մարդու իրավունքների պաշտպանության առաջնային մանդատ ունեցող կառույցները պատշաճ չարձագանքեցին տեղի ունեցող հանցագործություններին։ Արհեստական հավասարության նշան դնելով ագրեսորի և ագրեսիայի զոհի միջև՝ արձակեցին Ադրբեջանի ձեռքերը շարունակելու իր վայրագությունները։
Անցած տարվա ընթացքում Ադրբեջանն օգտագործել է իր հայեցողության տակ եղած բոլոր մեթոդները ահաբեկելու, հոգեբանական հարձակումներ գործելու մեր բնակչության նկատմամբ, կրակելու քաղաքացիական բնակավայրերի, դպրոցների, մանկապարտեզների, սոցիալական նշանակության այլ օբյեկտների ուղղությամբ, ոչնչացնելու մեր վանքերն ու եկեղեցիները, գերեզմանատները։ Ադրբեջանի կողմից համակարգված և դիտավորյալ իրականացվող գործողությունները նպատակ են հետապնդում հայաթափելու, էթնիկ զտման ենթարկելու Արցախը։

Վերջին օրերին ադրբեջանական կողմն առավել ագրեսիվ գործողությունների է դիմել։ Նրանք կիրառում են տարբեր տեսակի զինատեսակներ, այդ թվում մեծ տրամաչափի ականանետներ քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ։ Խրամորթ, Խնապատ, Նախիջևանիկ, Կարմիր շուկա, Թաղավարդ, այս բոլոր համայնքների բնակիչներն ամեն օր դառնում են Ադրբեջանի հանցավոր գործողությունների ուղիղ թիրախը։
7-րդ օր է Արցախի ողջ բնակչությունը զրկված է գազամատակարարումից, ադրբեջանական կողմը չի թողնում, որ մասնագետները մոտենան Հայաստանից դեպի Արցախ եկող միակ գազատարի վնասված հատվածին՝ վերականգնողական աշխատանքների իրականացնելու համար։ Սրա հետևանքով Արցախում առաջացել են բազմաթիվ հումանիտար խնդիրներ, պատշաճ ջեռուցման, տաք ջրի հասանելիության, կրթության, առողջապահության իրավունքի պատշաճ իրացման համար և կենսական կարևորության այլ խնդիրներ։

Ադրբեջանի գործողությունները պետք է հստակ գնահատական ստանան։ Այո, Ադրբեջանն իր ցեղասպան պահվածքով իրականացնում է Արցախի էթնիկ զտման քաղաքականություն։ Իսկ բոլոր մարդիկ, բոլոր կառույցները որոնք իրապես կարևորում են մարդու իրավունքների պաշտպանությունը, չպետք է անտարբեր մնան։
Մարդու իրավունքները համընդհանուր են և, հետևաբար, պետք է զերծ լինեն երկակի ստանդարտներից և տարբերակված մոտեցումներին։

Դիմում եմ ձեզ հույսով, որ կբարձրացնեք ձեր ձայնը և իրական քայլեր կձեռնարկեք ազդելու ադրբեջանական իշխանությունների վրա հորդորելու նրանց զերծ մնալ Արցախի ժողովրդի դեմ ուղղված ատելությունից, անհանդուրժողականությունից և հանցավոր գործողություններից»,- գրել է Ստեփանյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փրկարարները կանխել են հրդեհների տարածումը խոտածածկ տարածքներում

11:05 14.07.2025

Փրկարարները կանխել են հրդեհների տարածումը խոտածածկ տարածքներում

Հուլիսի 13-ին ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի քաղաքային և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ստացվել են ահազանգեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ։ Հրդեհներն արձանագրվել են ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ մայրաքաղաքին հարող տարածքներում՝ մասնավորապես՝ Երևան-Սևան ավտոճանապարհի 18-րդ կիլոմետրում, Կոտայքի մարզի Ակունք և Արզնի գյուղերի վարչական տարածքներում։ Հրշեջ-փրկարարներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր ահազանգերին՝ անմիջապես ձեռնարկելով […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 14-ի 08։00 դրությամբ

10:58 14.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 14-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 14-ի 08։00 դրությամբ կազմել է 18.8°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Ավելի քան 17 կիլոգրամ մարիխուանա, կալանավորված անձինք․ քրեական ոստիկանության հերթական բացահայտումը

10:50 14.07.2025

Ավելի քան 17 կիլոգրամ մարիխուանա, կալանավորված անձինք․ քրեական ոստիկանության հերթական բացահայտումը

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունների ծառայողները, համագործակցված աշխատանքի արդյունքում, ստացել են ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություն, որն իրացվեց Քննչական կոմիտեի մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության ծառայողների հետ: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են կատարվել մի խումբ անձանց բնակարաններում: Արարատի […] ...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին

10:43 14.07.2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել, Ջերմորեն շնորհավորում եմ և իմ լավագույն մաղթանքները հղում Ձեզ և եղբայրական ֆրանսիացի ժողովրդին Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ։ Ֆրանսիացի ժողովրդի համար մեծ կարևորություն ունեցող այս օրը լավագույն առիթն է ընձեռում վերստին ընդգծելու Ֆրանսիայի […] ...

Սամվել Կարապետյանը հայտարարել է նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին

10:42 14.07.2025

Սամվել Կարապետյանը հայտարարել է նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին

Ռուսաստանաբնակ հայ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը հայտարարել է նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին։ Սամվել Կարապետյանի հայտարարությունը հրապարակել է նրա եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը։ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ ստեղծելու են սկզբունքորեն նոր քաղաքական ուժ։ Նա նշել է, որ մեծ հարգանքով է վերաբերվում այլ քաղաքական ուժերին ու գործիչներին։ «Բայց մենք Հայաստանի համար լավ ապագա […] ...

Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

10:35 14.07.2025

Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի բիզնես կենտրոններից մեկի գրասենյակային նշանակության տարածքում մի խումբ անձինք իրականացրել են համացանցային զանգեր օտարերկրյա պետություններում գտնվող անձանց և շահութաբեր ներդրում կատարելու պատրվակով օգտագործելով […] ...

BACK_TO_TOP