Կոռուպցիայի համակարգային դրսևորումներ չկան, պետք է ավելի ուշադիր լինենք, որ առանձին դրսևորումներ էլ չլինեն. Դավիթ Անանյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+17.09 oC

Կոռուպցիայի համակարգային դրսևորումներ չկան, պետք է ավելի ուշադիր լինենք, որ առանձին դրսևորումներ էլ չլինեն. Դավիթ Անանյան

15:03 27.07.2018

ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը «Հեռանկար»-ի տաղավարում խոսել է մաքսակետում խաղի կանոնների, կաշառք վերցնելու հնարավորությունների և այլնի մասին: Անդրադառնալով երեկ համացանցում տարածված դեպքին, երբ տղամարդը մաքսակետում կոտրում է իր բերած լվացքի մեքենան, քանի որ դրա մաքսազերծման համար գումար էին պահանջել, Անանյանը նշեց, որ մաքսակետում խաղի կանոնները հաճախ կարող են տարընթերցումների տեղիք տալ, նաև բարդ լինել ընկալման տեսակետից:

«Մաքսային իրավակարգավորումների առումով ունենք և՛ ներպետական օրենսդրություն, և՛ ԵԱՏՄ իրավակարգավորումներ, և շատ դեպքերում դրանց միջև կարող են լինել տարընթերցումներ, ուստի հնարավոր է, որ ֆիզիկական անձը նաև այս կամ այն գործառույթն իրականացնելիս կամ ապրանքը բերելիս իր համար անհասկանալի իրավիճակում հայտնվի, բայց դա չի նշանակում, որ մաքսավորը իր գործունեությունը պետք է չիրականացնի»,- ասաց նա:

Անանյանն ասաց, որ անկախ նրանից՝ ֆիզիկական անձը բերում է նոր, թե օգտագործված ապրանքատեսակ, օրենսդրությամբ սահմանված սահմանաչափ կա, սահմանաքանակների վերաբերյալ առավելագույն չափեր կան, որոնք փակցված են և հայտնի են: Անդրադառնալով կոնկրետ դեպքին՝ ՊԵԿ նախագահը նշեց, որ տվյալ անձը բերել էր մի քանի տեսակ ապրանքներ, որոնցից շատերը այդ սահմանաչափը չեն գերազանցել, և դրանց վերաբերյալ մաքսային ձևակերպում չի եղել՝  մաքսային վճարներ կամ մաքսատուրքեր չեն գանձվել, իսկ կոնկրետ այդ ապրանքատեսակը սահմանաչափի առումով գերազանցել է, հետևաբար պետք է մաքսային ձևակերպում ստանար:

Հարցին՝ արդյո՞ք արդեն մաքսակետում կաշառք վերցնելու բոլոր հնարավորությունները փակ են, Անանյանը պատասխանեց.

«Եթե ես ասեմ՝ այո, փակ են, ազնիվ չեմ լինի. կարող եմ մի բան հստակ ասել՝ կոռուպցիայի համակարգային դրսևորումներ գոյություն չունեն: Մենք պետք է ավելի ուշադիր լինենք, որ առանձին դրսևորումներ էլ չլինեն, այ, այդ դրսևորումների առումով դեռ անելիքներ ունենք, չենք բացառում, որ այս կամ այն մաքսավորը կամ մաքսային ծառայության աշխատակիցը, հնարավոր է, գայթակղությանը չդիմանա, դրա համար անում ենք ամեն ինչ, որ այդ դեպքերը բացահայտվեն, և օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք տանք»:

ՊԵԿ նախագահը խոսեց նաև այն մասին, որ քաղաքացիներից շատերը կարծում են՝ թավշյա հեղափոխությունից հետո այլևս ոչ մի ապրանք պետք չէ մաքսազերծել: Նա նշեց՝  այդպիսի վարքագիծ իրենք էլ են նկատել, որ ժողովրդի մոտ առկա զարթոնքային իրավիճակում նաև կա այնպիսի մի «կանխավարկած», թե այլևս սահմաններ գոյություն չունեն, ազատությունը լիարժեքորեն ներհոսել է մեր կյանք, հետևաբար, ապրանքների ազատ ելումուտի կամ սահմանահատման պրոցեսը մաքսային ձևակերպում պետք է չստանա:

«Դա մեր բոլորի ունեցած զարթոնքային պրոցեսների թյուրըմբռնում է: Մենք բոլորս պետք է օրենքի տառը պաշտպանենք: Եթե օրենսդրությունը՝ ԵԱՏՄ կարգավորումները և ներպետական օրենսդրությունը այս կամ այն առումով բարդ են կամ լավը չեն, մենք բոլորս պետք է ջանք գործադրենք, փոխենք այդ օրենսդրությունը, բայց քանի դեռ չենք փոխել, պետք է մեր պարտականությունը լինի կիրառել այդ օրենսդրությունը և լինել դրան համահունչ»,- ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերում

00:00 02.05.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:58 01.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:56 01.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված ​​չեն

23:51 01.05.2025

Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված ​​չեն

ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ժամկետներն ու վայրը դեռևս որոշված ​​չեն, սակայն Վաշինգտոնը ակնկալում է, որ այն տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «ԱՄՆ-ն չի հաստատել իր մասնակցությունը Իրանի հետ բանակցությունների չորրորդ փուլին, որը, որոշ տեղեկությունների համաձայն, պետք է տեղի ունենար շաբաթ […] ...

Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողներն իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման գործառույթներ

23:46 01.05.2025

Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողներն իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման գործառույթներ

Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողները, իրենց ամենօրյա աշխատանքային պարտականությունների շրջանակում, իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման (մոնիթորինգի) գործառույթներ։ Այս աշխատանքը ներառում է Հայաստանի տարածքում հանդիպող բուսական և կենդանական աշխարհի, այդ թվում՝ կենսաբազմազանության բացառիկ և վտանգված տեսակների հայտնաբերումն ու փաստագրումը։ Մշտադիտարկման տվյալները ոչ միայն թույլ են տալիս արձանագրել բնապահպանական իրավախախտումներ, այլև նպաստում են […] ...

Երևանը ջազ է լսում

23:37 01.05.2025

Երևանը ջազ է լսում

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Ջազի միջազգային օրվա առթիվ, Գաֆեսճյան քանդակների պուրակում (Կասկադ) տեղի ունեցավ Ջազ երեկո, որի ընթացքում ելույթով հանդես եկան հայաստանյան լավագույն ջազային կատարողներն ու խմբերը՝ Հայաստանի պետական ջազային նվագախումբը, Լևոն Մալխասյանը, Արտո Թունջբոյաջյանը, Վահագն Հայրապետյանը, Հայկ Կարոն, Արտյոմ Մանուկյանը, Կարեն Մամիկոնյանը, Միքայել Ոսկանյանը, Ռաֆայել Պետրոսյանը, Տիգրան Սուչյանը, Արման Փեշտմաջյանը, Կարեն Գրիգորյանը, Ժաննա Դավթյանը, Արեգ […] ...

BACK_TO_TOP