09:10 01.05.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձն Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ.
«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,
Մայիսի 1–ին նշում ենք Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրը, և ուզում եմ բոլորիս շնորհավորել օրվա առիթով։
Քաղաքակրթությունը ձևավորվել ու զարգանում է աշխատանքի արդյունքում, և աշխատանքն է այն գործիքը, որով հնարավոր է անհատի և հանրության կյանքն ավելի լավը դարձնել։ Ասվածի մեջ բանալի արտահայտությունը «հնարավոր է»–ն է։ Աշխատանքն, իհարկե, անհատի և հանրության կյանքն ավելի լավը դարձնելու անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է, որովհետև գոհացուցիչ արդյունքներ բերում է միայն արդյունավետ աշխատանքը, իսկ արդյունավետ լինելու համար աշխատանքը պետք է հիմնված լինի գիտելիքի, շարունակաբար զարգացող հմտության, այսինքն՝ կրթության ու կրթվելու վրա։
Սովորաբար, երբ ասում ենք կրթություն, գիտելիք, գիտելիքահենք աշխատանք, ասոցիատիվ հասկանում ենք գիտատեխնիկական, տեխնոլոգիական, հետազոտական աշխատանք, ինչը, իհարկե, սխալ չէ։
Բայց ցանկացած աշխատանք շատ ավելի արդյունավետ է, երբ հիմնված է տվյալ աշխատանքի, նրա նրբությունների և առանձնահատկությունների մասին սեփական գիտելիքն ընդլայնելու և հարստացնելու գործելակերպի վրա։ Սա վերաբերում է ամեն ինչին՝ արհեստին, արվեստին, ձեռներեցությանը, գյուղատնտեսությանը, մանկավարժությանը, պետական, զինվորական, համայնքային ծառայությանը, բանվորությանն ու առաջնորդությանը, և բարեկեցության հասել ու հասնում են այն պետությունները և հանրությունները, որոնք առաջնորդվում են այս տրամաբանությամբ։
Կառավարությունն ու կառավարող մեծամասնությունը Հայաստանի Հանրապետությունն առաջնորդում են այս տրամաբանությամբ, հասկանալով, որ սա պարզ ճանապարհ չէ, որովհետև խոսել գիտելիքն ընդլայնելու, հմտությունը զարգացնելու անհրաժեշտության մասին, նշանակում է արձանագրել, որ մենք ինչ–որ բան չգիտենք։
Ու երբեմն անհատական, հանրային, պետական մակարդակով հեշտ չէ խոստովանել, որ մենք ինչ–որ բան չգիտենք, չնայած ակնհայտ է, որ բոլոր տեղերում բոլորն ինչ–որ բան չգիտեն։ Եվ թերևս մենք պետք է ուժ ունենանք խոստովանելու, որ մենք վատ ենք ապրում մեր չիմացածի չափով և լավ ապրում ենք մեր իմացածի չափով, և մեր բարեկեցությունն ընդլայնելու համար մեզ պետք է փոքրացնել մեր չիմացածի ծավալը և ընդլայնել մեր իմացածի ծավալը, իսկ սա հնարավոր է աշխատանքի և կրթության, կրթության և աշխատանքի ամենասերտ փոխկապակցման միջոցով։
Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,
Շնորհավորում եմ բոլորիդ Աշխատանքի և աշխատողների համերաշխության օրվա առիթով և ցանկանում եմ, որ աշխատանքն արդյունքի վայելում և ստեղծագործական բերկրանք նշանակի մեր բոլոր քաղաքացիների, մեր հանրության համար, որովհետև աշխատանքը պետք է լինի արդյունք ստեղծելու և այդ արդյունքը վայելելու միջոց։
Եվ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։
12:05 01.05.2025
Այսօր մեկնարկում է «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» գեղասահքի միջազգային բաց մրցաշարըԳեղասահքի մարզադպրոցի գեղասահորդները պատրաստվում են այսօր մեկնարկող «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» գեղասահքի միջազգային բաց մրցաշարին: «Սիրով հրավիրում ենք գեղասահքի սիրահարներին ներկա գտնվելու այս դիտարժան առաջնությանը, որը կանցկացվի Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում։ Մրցաշարը կտևի մինչև մայիսի 4-ը։ Մուտքն ազատ է»,-նշված է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։ ...
11:51 01.05.2025
ԱՄՆ-ն և Ուկրաինան ստորագրել են բնական պաշարների մասին համաձայնագիրըԿիևը և Վաշինգտոնը համաձայնագիր են ստորագրել համատեղ հանքարդյունաբերության և Ուկրաինայի վերականգնման համար ներդրումային հիմնադրամի ստեղծման մասին, հաղորդում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։ ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ համաձայնագիրը կնքվել է «ի նշան այն նշանակալի ֆինանսական և նյութական աջակցության, որը ամերիկացի ժողովուրդը տրամադրել է Ուկրաինայի պաշտպանությանը Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկզբից ի […] ...
11:43 01.05.2025
Նոր Գեղի-Արզնի ավտոճանապարհին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներՀարգելի՛ քաղաքացիներ, մայիսի 2-ին՝ ժամը 14:30-ից, ՀՀ Կոտայքի մարզի Նոր Գեղի-Արզնի ավտոճանապարհի 1-ին կմ-ին ՀՀ ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։ Աշխատանքներին օժանդակելու են նաև ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի ծառայողները և «Ճանապարհների շահագործման և շինարարական» ընկերություն աշխատակիցները։ ...
11:30 01.05.2025
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը շնորհավորում է հիմնադրամի և ճանապարհաշինության ոլորտում ներգրավված բոլոր աշխատակիցներին«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը շնորհավորում է հիմնադրամի և ճանապարհաշինության ոլորտում ներգրավված բոլոր աշխատակիցներին Մայիսի 1-ի՝ Աշխատանքի օրվա առթիվ։ «Մաղթում ենք մեր գործընկերներին աշխատանքային հաջողություններ ու ձեռքբերումներ։ Վստահ ենք, որ ճանապարհաշինության ոլորտի մասնագետները պատվով շարունակելու են իրենց շնորհակալ աշխատանքն ու մեր երկրի շենացման և բարեկարգման վերընթաց ուղին»,-նշված է հաղորդագրության մեջ։ ...
11:13 01.05.2025
Լյուքսեմբուրգը Ուկրաինային կտրամադրի 10 միլիոն եվրոյի էներգետիկ աջակցությունԼյուքսեմբուրգը 10 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ աջակցության հիմնադրամին։ Համապատասխան հուշագիրը ստորագրել են Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավիե Բեթելը և Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։ «Այս միջոցները կօգտագործվեն էներգետիկայի ոլորտում նախագծերի աջակցման համար, մասնավորապես՝ էներգետիկ անվտանգության վերականգնման և ամրապնդման համար», – իր Telegram ալիքում նշել է Շմիգալը։ Նաև, ըստ նրա, 2025 թվականին […] ...
10:58 01.05.2025
Ուկրաինան համաձայնել է ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի հետ հակամարտությունը կարգավորելու պայմաններինԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը հայտարարել է, որ անցյալ շաբաթ Լոնդոնում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի մասնակցությամբ կայացած բանակցություններում Վաշինգտոնը և Կիևը համաձայնության են եկել ուկրաինական հակամարտության կարգավորման 22 կոնկրետ պայմանների շուրջ։ «Մենք ուկրաինացիների հետ անկեղծ և դժվարին քննարկումների ընթացքում առաջարկել ենք 22 շատ կոնկրետ պայմաններ, և մենք կարծում ենք, որ գտնվում […] ...