18:19 20.03.2022
Պորտուգալիայից և Գերմանիայից գիտնականների միջազգային թիմը նոր երկրաբանական մոդել է մշակել, որը լուծում է Երկրի տեկտոնական գոտիների շարժման առեղծվածը: Այս մասին հաղորդվում է Communications Earth & Environment ամսագրում հրապարակված հոդվածում։
Տեկտոնական սալերի շարժման մեջ հիմնական դերը խաղում են լիթոսֆերային բլոկների սահմանները, որտեղ մի բլոկը (առավել հաճախ օվկիանոսային և ավելի ծանր ընդերքը) դանդաղորեն սուզվում է մյուսի տակ (մայրցամաքային եզր կամ կղզու աղեղ): Գիտնականներն արդեն գիտեն, որ տեկտոնական գոտիներում տարբեր երկրաբանական պրոցեսները կարող են հանգեցնել նոր գոտիների ի հայտ գալուն, սակայն դեռ հայտնի չէ, թե կոնկրետ ինչպես է դա տեղի ունենում։
Հետազոտողներն առաջին անգամ ստեղծել են տեկտոնական գոտու առաջացման եռաչափ մոդել, որը հաշվի է առնում բազմաթիվ գործոններ, այդ թվում՝ Երկրի ձգողականության ուժը։ Դրա համար օգտագործվել է Յոհաննես Գուտենբերգի Մայնցի համալսարանի գերհզոր համակարգիչը, ինչպես նաև նոր արդյունավետ ալգորիթմ, որը զգալիորեն նվազեցնում է հաշվարկման ժամանակը: Հակառակ դեպքում գիտնականներին այդ գործի համար կպահանջվեր մի քանի շաբաթ կամ նույնիսկ ամիսներ:
Արդյունքները ցույց են տալիս, որ տեկտոնական սալերի շարժը հաճախ սկսում է տեղի ունենալ հին սուզվող սալերի մասնակցությամբ, և նոր տեկտոնական գոտիներ կարող են առաջանալ հին գոտիների հիման վրա՝ առանց այլ արտաքին տեկտոնական ազդեցությունների: Գիտնականները նաև փորձարկել են մոդելը և պարզել, որ 1755 թվականի Լիսաբոնի մեծ երկրաշարժը կարող է լինել Պորտուգալիայի մերձակայքում գտնվող Հարավարևմտյան մայրցամաքային եզրում նոր տեկտոնական գոտների առաջացման սկիզբը, ինչը հաստատվում է առկա երկրաբանական տվյալներով:
17:54 24.06.2025
«Պորտուն» չկարողացավ դուրս գալ 1/8 եզրափակիչ․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության A խմբում «Պորտուի» ու «Ալ Ահլիի» միջև գերլարված հանդիպում է կայացել, որն ավարտվել է 4-4 հաշվով: Խաղի ընթացքում Եգիպտոսի թիմը 4 անգամ հաշվի մեջ առաջ է եղել, բայց չի կարողացել հաղթել: «Ալ Ահլիի» կազմում հեթ-տրիկ է ձևակերպել Վեսամ Աբու Ալին: 89-րդ րոպեին պորտուգալական թիմին պարտությունից փրկել է Պեպեն: Երկու թիմերն էլ դուրս […] ...
17:50 24.06.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Շիրակի և Արագածոտնի մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հունիսի 26-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 10:30-13:00 Շիրակի մարզի Մեծ Մանթաշ բնակավայրում՝ վարչական ղեկավարի գրասենյակի հարևանությամբ, ժամը 13:30-16:00 Շիրակի մարզի Փոքր Մանթաշ բնակավայրում՝ վարչական ղեկավարի գրասենյակի հարևանությամբ, ժամը 10:30-14:30 Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում` […] ...
17:45 24.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 23-24-ըԲացահայտվել է 112 հանցագործություն, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️19՝ դեպք տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, ☑️11 դեպք՝ հոգեկան ներգործության, ☑️10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, ☑️9 դեպք՝ խարդախության, ☑️6 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, ☑️3 […] ...
17:26 24.06.2025
ՏԿԵ նախարարը դիտարկել է Ճամբարակ-Աղբերք ճանապարհի սողանքային փլուզված հատվածի վերականգնման աշխատանքներըՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի, Ճամբարակի համայնքապետ Վազգեն Ադամյանի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի հետ դիտարկել է դեպի Ճամբարակ-Աղբերք ճանապարհի սողանքային փլուզված հատվածի վերականգնման աշխատանքները։ Այս հատվածի շինարարական աշխատանքների մրցույթն արդեն կայացել է, առաջիկա օրերին շինարարական աշխատանքները կմեկնարկեն։ Այնուհետև նրանք այցելել են Տավուշի մարզ։ Նախարարը մարզպետ Հայկ Ղալումյանի […] ...
17:16 24.06.2025
ԳԴՀ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Մեղրիի մաքսակետումՀամայնքային ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 20-ին Մեղրիի մաքսակետում հայտնաբերվել և ձերբակալվածների պահման վայր է տեղափոխվել օտարերկրյա քաղաքացի 33-ամյա մի տղամարդ: Նա Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր մի շարք հանցագործությունների մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […] ...