23:44 16.03.2022
Գիտնականները գտել են Արկտիկայում սառույցների հալոցքը կասեցնելու միջոց. Environmental Research Letters-ում հրապարակված նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մեթանի և ածխածնի արտանետումների անհապաղ կրճատումը կօգնի պահպանել Արկտիկայի սառույցը այս դարում:
Նախորդ աշխատանքների համաձայն՝ էկոլոգիայի ոլորտում անգործությունը կհանգեցնի Արկտիկայի սառցե ծածկույթի անհետացմանն արդեն 21-րդ դարի կեսերին։ Եթե աշխարհը հասնի CO2-ի արտաներտումների զրոյացման մինչև 2050 թվականը և քայլեր ձեռնարկի մեթանի արտանետումները նվազեցնելու ուղղությամբ՝ օգտագործելով ներկայումս առկա բոլոր մեթոդները, այս դարում սառույցը «փրկելու» հնարավորությունները կարող են աճել 80 տոկոսով, ասում են գիտնականները:
Արկտիկայի սառույցը անհրաժեշտ է պահպանել ոչ միայն այն պատճառով, որ այն էկոհամակարգերի կենսական մասն է, այլ նաև այն պատճառով, որ դրանց բացակայությունը կարող է զգալիորեն արագացնել գլոբալ տաքացման տեմպերը։ Բացի այդ սառույցը կարողանում է արտացոլել արևի լույսը, ի տարբերություն ծովի ջրի մուգ գույնի, երբ այն հալվում է, օվկիանոսի լրացուցիչ տաքացման վտանգը մեծանում է։
Հիշեցնենք՝ Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի և Սիեթլի (ԱՄՆ) համալսարանի գիտնականները գնահատել էին Արկտիկայի սառույցի կորուստը գլոբալ տաքացման պատճառով: Պարզվել է, որ Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսն արդեն կորցրել է ձմեռային ծովային սառույցի ծավալի մեկ երրորդը։
17:54 24.06.2025
«Պորտուն» չկարողացավ դուրս գալ 1/8 եզրափակիչ․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության A խմբում «Պորտուի» ու «Ալ Ահլիի» միջև գերլարված հանդիպում է կայացել, որն ավարտվել է 4-4 հաշվով: Խաղի ընթացքում Եգիպտոսի թիմը 4 անգամ հաշվի մեջ առաջ է եղել, բայց չի կարողացել հաղթել: «Ալ Ահլիի» կազմում հեթ-տրիկ է ձևակերպել Վեսամ Աբու Ալին: 89-րդ րոպեին պորտուգալական թիմին պարտությունից փրկել է Պեպեն: Երկու թիմերն էլ դուրս […] ...
17:50 24.06.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Շիրակի և Արագածոտնի մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հունիսի 26-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 10:30-13:00 Շիրակի մարզի Մեծ Մանթաշ բնակավայրում՝ վարչական ղեկավարի գրասենյակի հարևանությամբ, ժամը 13:30-16:00 Շիրակի մարզի Փոքր Մանթաշ բնակավայրում՝ վարչական ղեկավարի գրասենյակի հարևանությամբ, ժամը 10:30-14:30 Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում` […] ...
17:45 24.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 23-24-ըԲացահայտվել է 112 հանցագործություն, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️19՝ դեպք տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, ☑️11 դեպք՝ հոգեկան ներգործության, ☑️10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, ☑️9 դեպք՝ խարդախության, ☑️6 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, ☑️3 […] ...
17:35 24.06.2025
Չեմ խաղա Հայաստանում, «Ինտերն» իմ վերջին ակումբն է. Մխիթարյան«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր ապագայի մասին, հաղորդում է La Repubblica-ն: «Սա իմ կարիերայի ամենահոգնեցուցիչ մրցաշրջանն է: Չգիտեմ՝ դեռ որքան եմ խաղալու: Ոչինչ չեմ բացառում, բայց գիտեմ, որ դեռ ուզում եմ խաղադաշտ դուրս գալ: Դեռ մեկ տարվա պայմանագիր ունեմ «Ինտերի» հետ: Չեմ ուզում կարիերաս ավարտել ափսոսանքով, որ ուշացել եմ: «Ինտերն» իմ վերջին թիմն […] ...
17:26 24.06.2025
ՏԿԵ նախարարը դիտարկել է Ճամբարակ-Աղբերք ճանապարհի սողանքային փլուզված հատվածի վերականգնման աշխատանքներըՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի, Ճամբարակի համայնքապետ Վազգեն Ադամյանի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի հետ դիտարկել է դեպի Ճամբարակ-Աղբերք ճանապարհի սողանքային փլուզված հատվածի վերականգնման աշխատանքները։ Այս հատվածի շինարարական աշխատանքների մրցույթն արդեն կայացել է, առաջիկա օրերին շինարարական աշխատանքները կմեկնարկեն։ Այնուհետև նրանք այցելել են Տավուշի մարզ։ Նախարարը մարզպետ Հայկ Ղալումյանի […] ...