Շիրակի մարզի տարածաշրջաններում կտեղադրվեն 9 Թումո-տուփեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+11.09 oC

Շիրակի մարզի տարածաշրջաններում կտեղադրվեն 9 Թումո-տուփեր

19:48 17.03.2022

Մինչև տարեվերջ Թումո Գյումրին իր մասնաճյուղերը կբացի մարզի չորս տարածաշրջաններում: Մասնաճյուղերը կլինեն Թումո-տուփերի տեսքով, և արդյունքում տեխնոլոգիական կրթությունն ավելի հասանելի կդառնա գյուղական բնակավայրերի 12-18 տարեկան  պատանիների համար: Թումո-տուփերի աշխատանքը համայնքներում կհամակարգվի Գյումրիի կենտրոնից: Շարժական  տուփերի տեղադրումով կնվազեցվի Գյումրի Թումոյի ծանրաբեռնվածությունը, որտեղ այժմ սովորող ուսանողների թիվը 2500-ն է:

Գյումրի Թումո ստեղծարար կրթական կենտրոնում 7 տարիների ընթացքում կրթություն են ստացել բազմաթիվ երեխաներ, նրանցից շատերն այսօր հայտնի IT  ընկերությունների առաջատար մասնագետներ են, ոմանք էլ ստեղծել են իրենց սեփական ընկերությունները։

Վերջին տարիներին լուսանկարչությունը Թումոյի 14 դասընթացներից ամենապահանջվածն է։ Ուսանողներն այստեղ ունեն ինքնակրթվելու հնարավորություն, մարզիչների օգնությամբ նոր տեխնոլոգիաներով հետաքրքրված պատանիներն ու աղջիկները ստանում են մասնագիտական կողմնորոշման հմտություններ:

 

Գյումրիին մոտ համայնքներից  Թումո Գյումրի են հաճախում շատ ուսանողներ։ 12-18 տարեկան գյուղաբնակ պատանիների տեխնոլոգիական կրթության հասանելիությունն ապահովելու համար Թումոն իր մասնաճյուղերն է բացում մարզի տարբեր բնակավայրերում ու տարածաշրջաններում: Մինչև տարեվերջ  Թումո-տուփեր կտեղադրվեն մարզի 9 բնակավայրերում:

«Շիրակի մարզը  պիտի ունենա 9 տուփ՝ սկսած Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններից մինչև Արթիկի և Մարալիկի տարածաշրջաններ։ Ուրախությամբ պիտի նշեմ, որ  առաջին տուփերը առաջիկա ամսվա ընթացքում պիտի տեղակայվեն Արթիկ և Մարալիկ քաղաքներում, դրանք մոբիլ են»,- նշել է Թումո Գյումրիի ղեկավար Լենա Կարապետյանը։

Թումո-տուփերում սովորելու համար համայնքներում բնակվող պատանիներին նաև օնլայն գրանցվելու հնարավորություն է տրվել: Շարժական կրթական կենտրոնները համալրված են անհրաժեշտ տեխնիկական հնարավորություններով: Տուփերում  երիտասարդ մասնագետները կարող են աշխատել որպես մարզիչներ ու իրենց գիտելիքները փոխանցել ստեղծարար գաղափարներ ունեցող պատանիներին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ը չի հրաժարվում Ուկրաինայի կարգավորման հարցում միջնորդությունից․  Քիթ Քելլոգ

08:30 01.05.2025

ԱՄՆ-ը չի հրաժարվում Ուկրաինայի կարգավորման հարցում միջնորդությունից․ Քիթ Քելլոգ

ԱՄՆ-ը չի հրաժարվում ուկրաինական հակամարտության կարգավորման իր միջնորդական ջանքերից։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը։ «Չեմ կարծում»,-ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում՝ ի պատասխան հարցի։ Ավելի վաղ բրիտանական Financial Times թերթը հայտնել էր, որ Կիևը և նրա եվրոպացի դաշնակիցները վախենում են, որ Վաշինգտոնը կարող է դուրս գալ […] ...

Երկրաշարժ Գավառ քաղաքից  13 կմ հարավ-արևելք

08:24 01.05.2025

Երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք

Մայիսի 1-ին` տեղական ժամանակով ժամը 07:47-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03։47-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.25⁰ և արևելյան երկայնության 45․20⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2․8 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:13 01.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

«Ինտերը» շատ ուժեղ թիմ է պաշտպանությունում, դա նրանց գլխավոր զենքն է․ Յամալ

08:05 01.05.2025

«Ինտերը» շատ ուժեղ թիմ է պաշտպանությունում, դա նրանց գլխավոր զենքն է․ Յամալ

«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ Միլանի «Ինտերի» դեմ առաջիկա հանդիպման մասին. «Մեծ ոգևորությամբ ենք մոտենում այս դիմակայությանը և անհամբեր սպասում ենք առաջին խաղին «Ինտերի» հետ։ Սա իմ կարիերայի առաջին կիսաեզրափակիչն է Չեմպիոնների լիգայում։ «Ինտերը» շատ ուժեղ թիմ է պաշտպանությունում։ Դա նրանց գլխավոր զենքն է։ Նրանք նաև հիանալի հակագրոհում են։ Բայց […] ...

ՃՏՊ` Նալբանդյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում․ կա երկու տուժած

08:00 01.05.2025

ՃՏՊ` Նալբանդյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում․ կա երկու տուժած

Մայիսի 1-ին, ժամը 01:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա երկու տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Toyota» և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները: Փրկարարները հոսանքազրկել են […] ...

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

00:00 01.05.2025

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...

BACK_TO_TOP