Ապրիլից պարեկային ծառայությունը կգործի Շիրակի և Լոռու մարզերում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+28.09 oC

Ապրիլից պարեկային ծառայությունը կգործի Շիրակի և Լոռու մարզերում

12:08 17.03.2022

Կառավարության այսօրվա նիստը սկսվեց ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի ներկայացրած օրենսդրական նախագծով:  Գործադիրը որոշեց 2 միլիարդ 30 միլիոն 100 հազար դրամ հատկացնել ՀՀ ոստիկանությանը:

Ոստիկանապետ Վահե Ղազարյանն ասաց, որ 289 միլիոն 900 հազար դրամ կհատկացվի Լոռու ու Շիրակի մարզերում նոր ձևավորվող Պարեկային ծառայության 140 պարեկային ավտոմոբիլի ձեռքբերման նպատակով, 67 միլիոն 200 հազար դրամ՝ նույն մարզերում ավտոմոբիլների կահավորման նպատակով, 1 միլիարդ 670 միլիոն 100 հազար դրամ՝ վարչական սարքավորումների ձեռքբերման նպատակով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ ապրիլից Շիրակի ու Լոռու մարզերում կգործարկվի  Պարեկային ոստիկանության ծառայությունը:  Մայրաքաղաքում այդ ծառայության աշխատանքը վարչապետը գնահատեց գոհացուցիչ:

«Հայաստանի արտաքին դիմագծի ամենակարևոր բրենդը ժողովրդավարությունն է, ու մենք ձևավորում ենք ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող ոստիկանություն, իհարկե, այս գործընթացն առանց թերությունների չի անցնում», – ասաց Փաշինյանը:

Պարեկային ոստիկանություն կլինի նաև Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի ու Արագածոտնի մարզերում. հիմա ընդունելություն է. մեկ տեղի համար մի քանի հավակնորդ կա,- ավելացրեց վարչապետը: Նա նշեց, որ Պարեկային ոստիկանությունում աշխատելու համար պարտադիր չէ բարձրագույն կրթություն ունենալը:

«Մարդիկ ընդունվում են, դասընթացներ են անցնում, որակավորման քննություն են հանձնում ու անցնում են աշխատանքի: Ցանկացած ոք, ով ունի միջնակարգ կրթություն, կարող է հավակնություն ցուցաբերել: Ես ուզում եմ կոչ անել, որ կանայք նույնպես ակտիվորեն մասնակցեն այս գործընթացին», – նշեց Փաշինյանը:

Նա ասաց, թե աշխատավարձը Պարեկային ոստիկանությունում բավական բարձր է՝ 350 հազարից սկսած:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արսեն Հովհաննիսյանը՝ Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ

18:45 24.06.2025

Արսեն Հովհաննիսյանը՝ Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ

Արսեն Հովհաննիսյանը նշանակվել է Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Հաղթական ընթացք ենք մաղթում մեր մարզչին ու նրա թիմին: Մարզչական շտաբում են Անդրանիկ Բարիկյանը, Վարդան Պավլեյանը և դարպասապահների մարզիչ Էդգար Մովսիսյանը»,- նշված է հայտարարության մեջ: Արսեն Հովհաննիսյանի գլխավորությամբ  Գյումրիի «Շիրակը» դարձել է Հայաստանի սուպերգավաթակիր: Մինչև այս նա զբաղեցնում էր «Շիրակի» […] ...

Հրդեհ Ջրվեժ թաղամասում

18:39 24.06.2025

Հրդեհ Ջրվեժ թաղամասում

Հունիսի 24-ին, ժամը 13:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում ամառանոց է այրվում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:45-ին, մարվել՝ 14:02-ին: Այրվել է ամառային տաղավարը (75 քմ) և կենցաղային իրեր: ...

SHANTNEWS

18:00 24.06.2025

SHANTNEWS

«Պորտուն» չկարողացավ դուրս գալ 1/8 եզրափակիչ․ ԱԱԱ

17:54 24.06.2025

«Պորտուն» չկարողացավ դուրս գալ 1/8 եզրափակիչ․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության A խմբում «Պորտուի» ու «Ալ Ահլիի» միջև գերլարված հանդիպում է կայացել, որն ավարտվել է 4-4 հաշվով: Խաղի ընթացքում Եգիպտոսի թիմը 4 անգամ հաշվի մեջ առաջ է եղել, բայց չի կարողացել հաղթել: «Ալ Ահլիի» կազմում հեթ-տրիկ է ձևակերպել Վեսամ Աբու Ալին: 89-րդ րոպեին պորտուգալական թիմին պարտությունից փրկել է Պեպեն: Երկու թիմերն էլ դուրս […] ...

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Շիրակի և Արագածոտնի մարզերում

17:50 24.06.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Շիրակի և Արագածոտնի մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հունիսի 26-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 10:30-13:00 Շիրակի մարզի Մեծ Մանթաշ բնակավայրում՝ վարչական ղեկավարի գրասենյակի հարևանությամբ, ժամը 13:30-16:00 Շիրակի մարզի Փոքր Մանթաշ բնակավայրում՝ վարչական ղեկավարի գրասենյակի հարևանությամբ, ժամը 10:30-14:30 Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում` […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 23-24-ը

17:45 24.06.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 23-24-ը

Բացահայտվել է 112 հանցագործություն, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️19՝ դեպք տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, ☑️11 դեպք՝ հոգեկան ներգործության, ☑️10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, ☑️9 դեպք՝ խարդախության, ☑️6 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, ☑️3 […] ...

BACK_TO_TOP