Մատակարարները սուբսիդավորված պարարտանյութն առաջարկում են թանկ գնով․ հողագործները դժգոհում են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+29.09 oC

Մատակարարները սուբսիդավորված պարարտանյութն առաջարկում են թանկ գնով․ հողագործները դժգոհում են

21:02 17.03.2022

Շիրակի մարզում 78.940 հեկտար վարելահողերից մշակվում է 51 հազարը։ Այս տարի նախատեսվում էր գարնանացանի հաշվին հիմնականում լեռնային ու նախալեռնային տարածքներում վար ու ցանք կատարել տարիներով չմշակված  հողակտորներում, բայց տարեսկզբին պարարտանյութի գնաճը տնտեսություններին անակնկալի է բերել։ Նախկին 6-7 հազար դրամի փոխարեն, ազոտական պարարտանյութի շուկայական գինը բարձրացել է 3 անգամ։

Պարարտանյութի գնաճը մեղմելու ծրագիրը պետական  սուբսիդավորումն է, ըստ որի պետությունը կֆինանսավորի մեկ պարկ ազոտական պարարտանյութի գնի 50 տոկոսը, որը պետական ծրագրով կազմում է 9000 դրամ։

Սուբսիդավորման ծրագրից կարող են օգտվել մինչև 3 հեկտար  ցանքատարածք ունեցողները։ Սահմանաչափը ֆերմերների համար անընդունելի է, այն դեպքում, երբ հայտնի է Շիրակի մարզի ազոտական պարարտանյութի պահանջարկը։

«Շիրակի մարզից ներկայացված է 5000 տոննա ազոտական պարարտանյութի պահանջ, էլ որպես ինչ են սահմանափակում դնում, որ մարդիկ էրթան հարևանի, նարեկամի, էն մյուսի անունով պարարտանյութ դուրս գրե՞ն»,- նշում է գյուղատնտես Տիգրան  Ավագյանը։

Ըստ  սուբսիդավորման ծրագրի,  պետությունը ֆինանսավորում է մեկ պարկ ազոտական պարարտանյութի կես գինը։ Սակայն, ըստ ֆերմերների, ներկրողների այժմ առաջարկած գնով սա չի կազմում արժեքի 50 տոկոսը։ Այսինքն․ 18 հազար դրամի փոխարեն մատակարարներն առաջարկում են մեկ պարկ պարարտանյութը 22 հազար դրամով։

Ըստ աջակցության ծրագրի այսօրվանից հողագործները կարող են մատակարարներից ձեռք բերել պարարտանյութեր։ Ասուլիսի ընթացքում գյուղատնտեսները զանգահարեցին լիցենզավորված 14  ընկերությություններից մի քանիսին, մի մասը  հեռախոսազանգերին չպատասխանեց, նրանցից մեկն էլ  մեկ պարկ պարարտանյութը պահեստից ձեռք բերելու դեպքում գին նշեց 19 հազար դրամը։ Մատակարար ընկերություններից մյուսն էլ  50 կգ-ոց վրացական ազոտական պարարտանյութի մեկ պարկը վաճառում էր 22 հազար դրամով։

Թե Շիրակի մարզի ֆերմերներին և գյուղացիներին որ ընկերությունը ինչ գնով պարարտանյութ կմատակարարի, դեռ հայտնի չէ։ Տարադրամի փոխարժեքով  պայմանավորված՝ առաջարկվող գինն ամեն օր տատանվում է, իսկ մատակարարներին համայնքներից անհրաժեշտ քանակության հայտեր ներկայացնելու վերջնաժամկետն ավարտվում է մարտի 21-ին։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

23:59 03.08.2025

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

23:41 03.08.2025

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

23:28 03.08.2025

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

23:20 03.08.2025

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

Օգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

23:10 03.08.2025

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

Ավելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

23:00 03.08.2025

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...

BACK_TO_TOP