16:55 20.03.2022
Սուպերմոդել Բելլա Հադիդը խոստովանել է, որ ափսոսում է երիտասարդ տարիներին քիթը վիրահատելու համար: «Կարծում եմ ՝ես կարող էի ապրել և մեծանալ իմ նախնիների քթով»,- ասել է նա:
Ամերիկյան Vogue-ի ապրիլյան համարի շապիկը զարդարած սուպերմոդելն ասել է, որ կցանկանար , որ 14 տարեկանում դանակի տակ չընկներ:
Թեև Հադիդին մեղադրում են այլ վիրահատական միջամտություների համար ևս, սակայն 25-ամյա մոդելը հերքում է այդ մասին բոլոր խոսակցությունները:
«Մարդիկ միշտ ասելիք ունեն, բայց ես միշտ սխալ եմ հասկացվել իմ ոլորտում և ինձ շրջապատող մարդկանց կողմից»:
Հադիդը անկեղծորեն պատմել է իր հոգեբանական խնդիրների մասին,երբ անցյալ տարվա նոյեմբերին Instagram-ում զետեղել էր բազմաթիվ տխուր լուսանկարներ:
. «Ես շատ խնդիրներ եմ ունեցել, ու հասկացել եմ, որ ինքդ պիտի աշխատես քո հոգեկան խնդիրները բուժելու համար: Միայն այդ դեպքում դու կհասկանաս, թե ինչպես ազատվել դրանցից»:
Բելլա Հադիդիը անկեղծացել է նաև վատ հարաբերությունների մասին և պատմել, թե ինչպես է կոտրել անհաջողությունների շղթան:
Vogue-ի նոր հարցազրույցում մանրամասնել է անցյալ տարի զգացած հոգնածության մասին, որը բուժվել է ղեղորայքով և հոգեբանական թերապիայով: «Ինտերնետում մարդիկ կային, ովքեր ասում էին. «Դու ապրում ես զարմանալի կյանքով, ինչու՞ ես բողոքում: Հենց դա իմ առաջին պրոբլեմն էր »:
Բելլա Հադիդը՝ խոսել է նաև իր քրոջ՝ մոդել Ջիջի Հադիդի հետ տհաճ համեմատությունների մասին:
«Ես քույրերից տգեղն էի, թխահեր էի: Ես Ջիջիի նման սառնասիրտ ու շփվող չէի: Եվ ցավոք, երբ քեզ շատ անգամներ նույն բանը կրկնում են, դու պարզապես հավատում ես դրան: Ես միշտ ինքս ինձ հարցնում էի՝ մի աղջիկ, որն ունի անհավանական շատ խնդիրներ, անհանգստություն, դեպրեսիա, ով ատում է, որ իրեն դիպչում են ,ինչպե՞ս է զբաղվում այս բիզնեսով: Բայց տարիների ընթացքում ես հաղթահարեցի այդ ամենը և դարձա լավ դերասանուհի»:
18:52 24.06.2025
Քննարկվել են փորձաշրջան անցնող, վերջիններիս մենթոր հանդիսացող տնօրենների գործունեությանը վերաբերող մի շարք հարցերԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է ՀՀ մարզպետարանների կրթության վարչությունների ներկայացուցիչների, փորձաշրջանով նշանակված դպրոցների տնօրենների և վերջիններիս համար որպես մենթոր հանդիսացող տնօրենների հետ, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հանդիպմանը քննարկվել են ՀՀ կառավարության 2023 թ. փետրվարի 9-ի թիվ 181-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության […] ...
18:45 24.06.2025
Արսեն Հովհաննիսյանը՝ Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչԱրսեն Հովհաննիսյանը նշանակվել է Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Հաղթական ընթացք ենք մաղթում մեր մարզչին ու նրա թիմին: Մարզչական շտաբում են Անդրանիկ Բարիկյանը, Վարդան Պավլեյանը և դարպասապահների մարզիչ Էդգար Մովսիսյանը»,- նշված է հայտարարության մեջ: Արսեն Հովհաննիսյանի գլխավորությամբ Գյումրիի «Շիրակը» դարձել է Հայաստանի սուպերգավաթակիր: Մինչև այս նա զբաղեցնում էր «Շիրակի» […] ...
18:39 24.06.2025
Հրդեհ Ջրվեժ թաղամասումՀունիսի 24-ին, ժամը 13:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում ամառանոց է այրվում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:45-ին, մարվել՝ 14:02-ին: Այրվել է ամառային տաղավարը (75 քմ) և կենցաղային իրեր: ...
17:54 24.06.2025
«Պորտուն» չկարողացավ դուրս գալ 1/8 եզրափակիչ․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության A խմբում «Պորտուի» ու «Ալ Ահլիի» միջև գերլարված հանդիպում է կայացել, որն ավարտվել է 4-4 հաշվով: Խաղի ընթացքում Եգիպտոսի թիմը 4 անգամ հաշվի մեջ առաջ է եղել, բայց չի կարողացել հաղթել: «Ալ Ահլիի» կազմում հեթ-տրիկ է ձևակերպել Վեսամ Աբու Ալին: 89-րդ րոպեին պորտուգալական թիմին պարտությունից փրկել է Պեպեն: Երկու թիմերն էլ դուրս […] ...
17:50 24.06.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Շիրակի և Արագածոտնի մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հունիսի 26-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 10:30-13:00 Շիրակի մարզի Մեծ Մանթաշ բնակավայրում՝ վարչական ղեկավարի գրասենյակի հարևանությամբ, ժամը 13:30-16:00 Շիրակի մարզի Փոքր Մանթաշ բնակավայրում՝ վարչական ղեկավարի գրասենյակի հարևանությամբ, ժամը 10:30-14:30 Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում` […] ...