ՊԵԿ նախագահը՝ սուպերմարկետներում հայտնաբերված թերությունները շտկելու մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+16.09 oC

ՊԵԿ նախագահը՝ սուպերմարկետներում հայտնաբերված թերությունները շտկելու մասին

17:13 27.07.2018

ԱԱԾ-ն սուպերմարկետներում խոշոր չափերի խախտումներ էր հայտնաբերել, իսկ ինչո՞ւ է դա արել ԱԱԾ-ն, ոչ թե ՊԵԿ-ը: «Հեռանկար»-ի տաղավարում, պատասխանելով այս հարցին, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշեց.

«Մեր կարծիքով՝ տարբերություն չկա. այն համակարգված թերությունը կամ չարաշահումը, որ կար, նաև ազգային անվտանգության խնդիր կարող էր լինել, որովհետև տվյալ գործունեության ոլորտում համակարգային խնդիրներ կան, այս դեպքում ԱԱԾ-ն էլ կարող է մանրազնին ուսումնասիրել նրանց վարքագիծը: Ես մի անգամ կատակով ասացի՝ սա ամենևին չի նշանակում, որ ՊԵԿ-ն այսուհետ պետք է զբաղվի նաև հակահետախուզությամբ»:

ՊԵԿ նախագահն ընդգծեց՝ այստեղ գործառույթների տարանջատումը հստակ է, և այն, ինչ իրականացրել է ԱԱԾ-ն, դարձյալ իր գործառույթների շրջանակներում է: Հարցին՝ ստուգումներ եղե՞լ են այդ սուպերմարկետներում, արդյո՞ք նրանք արդեն բարեխիղճ հարկ վճարողներ են, ՊԵԿ նախագահը պատասխանեց.

«Ուղղվել է համակարգային սխալը: Նրանք այսօր գործում են այն պայմաններում, ինչ պայմաններում որպես հարկ վճարող պետք է գտնվեն, բայց արդյոք լա՞վ հարկատու են, բարեխի՞ղճ հարկատու են, մենք պետք է էլի մեր մոնիթորինգը, ուսումնասիրություններն իրականացնենք, և դա շարունակական պրոցես է»:

Անանյանը նաև տեղեկացրեց, որ շարունակվում է բարեխիղճ հարկ վճարողների ցուցակի հրապարակումն ու նրանց խրախուսելու ավանդույթը: ՊԵԿ նախագահը հայտնեց, որ ինքը վերջերս մի խումբ այդպիսի հավաստագրեր է ստորագրել: Անանյանի խոսքերով՝ դա մի փոքր մոտիվացիոն նշանակություն ունեցող իրադարձություն է թե՛ հարկ վճարողի, թե՛ պետության համար, քանի որ այդ կերպ ցույց է տրվում՝ պետության ուշադրության կենտրոնում են և՛ բարեխիղճ, և՛ անբարեխիղճ հարկ վճարողները: Բարեխիղճ հարկ վճարողների համար, սակայն, իբրև խրախուսում հարկերը չեն իջնում: ՊԵԿ նախագահը նշեց, որ իրենք իրավական առումով այդպիսի լիազորություն չունեն, սակայն որոշակի ժամանակահատված հարկային վարչարարության ավելի մեղմ շրջանակներում են գործում, վարչարարության ինչ-որ գործիքներ չեն կիրառում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերում

00:00 02.05.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:58 01.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:56 01.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված ​​չեն

23:51 01.05.2025

Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված ​​չեն

ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ժամկետներն ու վայրը դեռևս որոշված ​​չեն, սակայն Վաշինգտոնը ակնկալում է, որ այն տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «ԱՄՆ-ն չի հաստատել իր մասնակցությունը Իրանի հետ բանակցությունների չորրորդ փուլին, որը, որոշ տեղեկությունների համաձայն, պետք է տեղի ունենար շաբաթ […] ...

Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողներն իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման գործառույթներ

23:46 01.05.2025

Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողներն իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման գործառույթներ

Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողները, իրենց ամենօրյա աշխատանքային պարտականությունների շրջանակում, իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման (մոնիթորինգի) գործառույթներ։ Այս աշխատանքը ներառում է Հայաստանի տարածքում հանդիպող բուսական և կենդանական աշխարհի, այդ թվում՝ կենսաբազմազանության բացառիկ և վտանգված տեսակների հայտնաբերումն ու փաստագրումը։ Մշտադիտարկման տվյալները ոչ միայն թույլ են տալիս արձանագրել բնապահպանական իրավախախտումներ, այլև նպաստում են […] ...

Երևանը ջազ է լսում

23:37 01.05.2025

Երևանը ջազ է լսում

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Ջազի միջազգային օրվա առթիվ, Գաֆեսճյան քանդակների պուրակում (Կասկադ) տեղի ունեցավ Ջազ երեկո, որի ընթացքում ելույթով հանդես եկան հայաստանյան լավագույն ջազային կատարողներն ու խմբերը՝ Հայաստանի պետական ջազային նվագախումբը, Լևոն Մալխասյանը, Արտո Թունջբոյաջյանը, Վահագն Հայրապետյանը, Հայկ Կարոն, Արտյոմ Մանուկյանը, Կարեն Մամիկոնյանը, Միքայել Ոսկանյանը, Ռաֆայել Պետրոսյանը, Տիգրան Սուչյանը, Արման Փեշտմաջյանը, Կարեն Գրիգորյանը, Ժաննա Դավթյանը, Արեգ […] ...

BACK_TO_TOP