14:50 24.03.2022
ՀՀ կառավարության մարտի 24-ի նիստում հաստատվել են գրականության և արվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական, հումանիտար և հասարակական գիտությունների ոլորտներում շնորհվող ՀՀ պետական մրցանակի դափնեկիրների վկայագրերի ձևերը, ինչպես նաև դափնեկրի կրծքանշանի նկարագրությունը և ձևը:
Հաստատվել են նաև, բարձր տեխնոլոգիաների բնագավառում համաշխարհային ներդրման համար շնորհվող հուշամեդալի և վկայագրի, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում ձեռքբերման համար տրվող վկայագրի ձևը:
Սահմանվել են Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական, ՀՀ պետական մրցանակի դափնեկրի դիպլոմի, պատվոնշանի ձևը և նկարագիրը, պատվոնշանը հավաստող հավաստագրի ձևը:
Հաստատվել են նաև նշված պետական մրցանակների դափնեկիրներին տրվող դրամական պարգևների և դրամական միջոցների չափերը:
«ՀՀ պետական մրցանակի դափնեկիր» կրծքանշան
Գրականության և արվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական գիտությունների, հումանիտար և հասարակական գիտությունների ոլորտներում ՀՀ պետական մրցանակի դափնեկրի կրծքանշանը 26 մմ տրամագծով սկավառակ է, որի կենտրոնում պատկերված է Արարատ լեռը, իսկ ներքևում՝ գիտությունը և արվեստը խորհրդանշող գիրք և փետուր:
Կրծքանշանի կենտրոնական պատկերները եզերված են դափնեպսակով, որի վերին մասի ներքևում կամարաձև գրված են «ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԴԱՓՆԵԿԻՐ» բառերը: Կրծքանշանը պատրաստված է 585 հարգի դեղին ոսկուց:
Կրծքանշանն օղակների միջոցով ամրանում է 25×15 մմ չափերով, ծայրերում անկյունակներով երիզված դրոշի գույներով ուղղանկյունաձև կախիչին:
Կրծքանշանի դարձերեսին փորագրված են կրծքանշանի հերթական համարը և ոսկու հարգը:
Կրծքանշանից բացի՝ նշված ոլորտների դափնեկիրներին, որպես ՀՀ պետական մրցանակ, շնորհվում են վկայագիր և դրամական պարգև` 5 մլն. դրամի չափով:
ԲՏ բնագավառում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկրի հուշամեդալ
Բարձր տեխնոլոգիաների բնագավառում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկրի հուշամեդալին պատկերված է արվեստի վաստակավոր գործիչ Կարեն Աղամյանի հեղինակած թևավոր առյուծը: Այն վերամշակված է Էրեբունու որմնանկարների պատկերներից և խորհրդանշում է հայ ժողովրդի ուժն ու իմաստությունը։ Առյուծը տեղադրված է տեղեկատվական տեխնոլոգիաների սարդոստայնը բնորոշող գլոբուսի վրա։
Հուշամեդալի եզերքում շրջանաձև գրված են «ԲՏ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ» բառերը։
Հուշամեդալը պատրաստված է 585 հարգի դեղին ոսկուց, հակադարձ երեսին տեղադրված է հայկական զինանշանի վեհաշուք բարձրաքանդակը՝ շրջափակված միկրոսխեմաների ցանցով, իսկ եզերքում անգլերենով շրջանաձև գրված են «STATE AWARD OF REPՍBLIC OF ARMENIA FOR GLOBAL CONTRIBUTION TO HUMANITY THROUGH IT» բառերը։
Վերևի մասում տեղադրված է ժապավենի ճարմանդը՝ Հայաստանի հնամենի խոյակների զարդաքանդակով, որը կախված է ՀՀ դրոշի գույներով ժապավենից։
Հուշամեդալի դարձերեսին փորագրված են մեդալի հերթական համարը և ոսկու հարգը, իսկ տուփը պատրաստված է հայկական ընկուզենու արմատից։
ԲՏ բնագավառում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի հուշախորհրդանիշ
Պետական մրցանակի հուշախորհրդանիշն ամբողջությամբ պատրաստված է օպտիկական ապակուց, որի վրա տեղադրված են Հայաստանի ընդերքից հանված կիսաթանկարժեք քարերից (ագաթ, յաշմա, կանաչավուն օնիքս) պատրաստված զարդեր։ Բոլոր քարերը տեղադրված են ոսկեպատված 999 հարգի արծաթյա կաղապարների մեջ։ Վերևում տեղադրված է ագաթե գլոբուսը, որի վրա մայրցամաքները պատրաստված են 999 հարգի ոսկով ոսկեպատած արծաթից։
Հուշախորհրդանիշի տուփը պատրաստված է հայկական ընկուզենու արմատից։
Ակադեմիկոս Վ. Համբարձումյանի անվան միջազգային գիտական, ՀՀ պետական մրցանակի կրծքանշան
Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական, ՀՀ պետական մրցանակի կրծքանշանն ունի 80 մմ տրամագիծ, կշռում է 215 գրամ, պատրաստված է ոսկեզօծ արույրից (ոսկու հարգը՝ 999,9. ոսկու քաշը՝ 0,1 գրամ):
Մեդալի երեսային կողմում՝ ձախից, պատկերված է ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի դիմանկարը (հայացքը՝ ձախից դեպի աջ) և աջ կողմում անգլերենով, երեք տողով գրված են «VIKTOR AMBARTSUMIAN PRIZE» բառերը։
Հակառակ կողմում պատկերված են՝ վերևում՝ պարուրաձև գալակտիկա, ներքևում՝ ձախից, ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի աստղադիտակը, իսկ աջ կողմում հայերենով, երեք տողով գրված են «ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄՐՑԱՆԱԿ» բառերը։
100 մլն դրամական պարգև և 50 մլն դրամական միջոց` Վիկտոր Համբարձումյանի անվան պետական մրցանակի դափնեկրին
Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական, ՀՀ պետական մրցանակի դափնեկիրներին որպես մրցանակ շնորհվում է նաև դիպլոմ, պատվոնշան, հավաստագիր, ինչպես նաև դրամական պարգև` 100 մլն դրամի չափով և դրամական միջոցներ՝ 50 մլն դրամի չափով: Դափնեկիրը մրցանակ ստանալու հաջորդ երկու տարվա ընթացքում իրավունք ունի տնօրինելու դրամական միջոցները` Հայաստանի Հանրապետությունում աստղաֆիզիկայի, ինչպես նաև դրան հարակից ֆիզիկայի, մաթեմատիկայի բնագավառների հետագա զարգացման նպատակով: Հատկացված դրամական միջոցներից 25 մլն դրամը նախատեսված է գիտական հետազոտությունների աջակցության մրցույթի կազմակերպման, 12 մլն 500 հազար դրամը` գիտաշխատողների գործուղումների ֆինանսավորման, 7 մլն 500 հազար դրամը` ՀՀ-ում գիտաժողովների կազմակերպման և 3 մլն 600 հազար դրամը` պետական բուհերում մագիստրոսի ուսումնական ծրագրով սովորող ուսանողներին կրթաթոշակների տրամադրման համար: 1 մլն 400 հազար դրամ էլ նախատեսվում է դափնեկրի և մրցանակի արժանացած աշխատանքի հանրայնացման համար:
13:31 15.07.2025
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել13:20 15.07.2025
Վաշինգտոնն առաջարկում է 100 տարով վարձակալել Սյունիքով անցնող ճանապարհըՄիացյալ Նահանգներն առաջարկում է 100 տարով վարձակալել Հայաստանի այն հատվածը, որ Ադրբեջանի արևելյան շրջանները կապում է Նախիջևանին։ Այս մասին ուրբաթ օրը Վաշինգտոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Թոմաս Բարաքը։ Փոխանցում է «Ազատությունը»։ «Հայաստանն ու Ադրբեջանը վիճում են 32 կիլոմետր երկարություն ունեցող ճանապարհի շուրջ։ Մեկ տասնամյակ է վիճում են 32-կիլոմետրանոց ճանապարհի շուրջ։ […] ...
13:00 15.07.2025
Հայաստանի Համայնքների միության նախագահ է ընտրվել Երևանի քաղաքապետ Տիգրան ԱվինյանըՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր մասնակցել է Հայաստանի Համայնքների միության վարչության նիստին։ Օրակարգային առաջին հարցով 6 ամիս ժամկետով միության նախագահ է ընտրվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նախարարը շնորհավորել է պարոն Ավինյանին և վստահություն է հայտնել, որ նրա գլխավորությամբ Համայնքների Միությունը լավագույնս և արդյունավետ կկառավարվի։ Միությունը կդառնա այնպիսի կառույցը, որը ակտիվ դերակատարություն կունենա թե համայնքների […] ...
12:53 15.07.2025
«Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդներըBleacher Report-ը ներկայացրել է այսօրվա դրությամբ «Ոսկե գնդակի» ի 10 հավակնորդներին: Առաջատարը ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն է: 1․Ուսման Դեմբելե – ՊՍԺ 2․Ռաֆինյա – «Բարսելոնա» 3․Լամին Յամալ – «Բարսելոնա» 4․Աշրաֆ Հաքիմի – ՊՍԺ 5․Մոհամեդ Սալահ – «Լիվերպուլ» 6․Վիտինյա – ՊՍԺ 7․Խվիչա Կվարացխելիա – ՊՍԺ 8․Ֆաբիան Ռուիս – ՊՍԺ 9․Նունու Մենդեշ – ՊՍԺ 10․Կիլիան Մբապե – «Ռեալ […] ...
12:46 15.07.2025
Գյուլերը և Նասիրզադեն մտքեր են փոխանակել տարածաշրջանային պաշտպանության և անվտանգության հարցերի շուրջՀեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի և Իրանի պաշտպանության նախարար բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի միջև։ Այս մասին ասվում է Ազգային պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։ Տեղեկատվության համաձայն՝ Գյուլերը և Նասիրզադեն մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային պաշտպանության և անվտանգության հարցերի շուրջ։ ...
12:31 15.07.2025
Արարատի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 16-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արևշատ, Բարձրաշեն, Բյուրավան, Բուրաստան, Գետազատ, Վարդաշեն, Լանջազատ, Աբովյան, Կանաչուտ, Այգեստան, Դվին, Վերին Դվին, Հնաբերդ, Դեղձուտ, Արմաշ, Երասխ, Պ. Սևակ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
12:24 15.07.2025
Աշխարհի ակումբային առաջնության խորհրդանշական հավաքականըԱշխարհի ակումբային առաջնության հեռարձակող DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խորհրդանշական հավաքականը։ Դարպասապահ. Բոնո («Ալ Հիլալ»)։ Պաշտպաններ. Աշրաֆ Հաքիմի (ՊՍԺ), Մարկինյոս (ՊՍԺ), Տիագո Սիլվա («Ֆլումինենսե»), Մարկ Կուկուրելյա («Չելսի»)։ Կիսապաշտպաններ. Պեդրու Նետու, Էնցո Ֆեռնանդես, Քոուլ Պալմեր (բոլորը` «Չելսի»), Վիտինյա (ՊՍԺ)։ Հարձակվողներ. Ջոն Արիաս («Ֆլումինենսե»), Գոնսալո Գարսիա («Ռեալ Մադրիդ»)։ Հիշեցնենք, որ Աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն է դարձել «Չելսին», […] ...