18:06 14.07.2025
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանի նախաձեռնությամբ հուլիսի 14-ին խորհրդարանում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում աշխատանքային անվտանգության եւ աշխատավայրում առողջության պահպանմանն առնչվող խնդիրների վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանն ու տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը:
«Աշխատանքային անվտանգության եւ աշխատավայրում առողջության պահպանման հետ կապված առկա են օրենսդրական, ինստիտուցիոնալ եւ վերահսկողական մի շարք խնդիրներ: Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախանշված են աշխատանքային անվտանգությանը եւ աշխատավայրում առողջության պահպանմանը վերաբերող համալիր գործողություններ, կոշտ մոտարկում մի շարք ԵՄ հրահանգների հետ, որոնք այս պահին դեռեւս կատարված չեն»,- կարեւորելով ոլորտում իրականացվող բարեփոխումների սինքրոնիզացիան՝ ասել է Մերի Գալստյանը:
Ռուբեն Սարգսյանը, արժեւորելով նման ձեւաչափով աշխատանքային քննարկումները, ներկայացրել է առկա խնդիրները՝ շեշտելով, որ փորձագիտական օժանդակության անհրաժեշտություն կա: Խոսելով համակարգում կիրառվող OSHA-ի առաջադրած չափորոշիչների մասին՝ նախարարի տեղակալն ընդգծել է վերահսկողության, կարողությունների եւ լիազորությունների հստակեցման հարցերը: Կարեւորվել է նաեւ տեսչական մարմնի կողմից առաջադրվող չափորոշիչների կիրարկման հարցը:
Սլավիկ Սարգսյանը, ներկայացնելով տեսչական մարմնի գործունեությունը, խոսել է ոլորտի վերահսկողության, առկա խնդիրների մասին: Նշվել է, որ առաջիկայում նախատեսվում են անվտանգության ինժեներների վերապատրաստման դասընթացներ, նախաձեռնվել են «Աշխատանքի տեսչության մասին» օրենքի նախագծի մշակման աշխատանքներ:
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի դիտարկմամբ յուրաքանչյուր ոլորտ պետք է ունենա հստակ կանոնակարգումներ, անվտանգության համար սահմանված կիրարկելի նորմեր:
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ոլորտում առկա օրենսդրական բացերի, օրենսդրական միասնական ստանդարտացման անհրաժեշտության, առկա խնդիրները մեկ օրենսդրական փաթեթով կարգավորելու հնարավորությունների, իրականացված աշխատանքների եւ առաջիկայում նախանշված գործողությունների վերաբերյալ:
Ընդգծելով աշխատանքային անվտանգության եւ աշխատավայրում առողջության պահպանման կարեւորության հարցերը՝ Մերի Գալստյանը տեղեկացրել է, որ առաջիկայում եւս տեղի կունենան աշխատանքային քննարկումներ շահագրգիռ, պատկան մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ:
20:38 14.07.2025
Էմանուել Մակրոնի հետ քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր․ ՓաշինյանԵլիսեյան պալատում կայացած հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի ազգային տոնի առիթով։ «Քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը։ ...
20:32 14.07.2025
Թրամփը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կկարգավորեն հակամարտությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը մոտ է հաջող լուծմանը։ «Եվ մենք լուծել ենք մեկ այլ խնդիր՝ Հայաստանի և Ադրբեջանի խնդիրը։ Կարծես թե այն մոտ է ավարտին։ Մոտ է հաջող ավարտին», – ասել է Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեի հետ հանդիպման ժամանակ։ ...
20:25 14.07.2025
Թրամփը խոսել է Ուկրաինային ռազմական օգնության հետագա մատակարարումների մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Կիևին տրամադրվող ապագա ռազմական օգնությունը կներառի ոչ միայն հրթիռներ, այլև Patriot մարտկոցներ, որոշ երկրներ Կիևին կտրամադրեն իրենց առկա Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը, իսկ ԱՄՆ-ն կհամալրի իր զինանոցները նոր համակարգերով։ Անցյալ շաբաթ Թրամփը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն, որի անդամ է Վաշինգտոնը, կվճարի ամերիկյան զենքի համար, որը դաշինքը հետագայում […] ...
20:16 14.07.2025
Պուտինի հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են․ ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաճախ է շփվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և նշել, որ իրենց զրույցները «միշտ շատ հաճելի են»։ «Ես հաճախ եմ նրա (Պուտինի – խմբ.) հետ խոսում այս պատերազմն ավարտելու մասին։ Նրա հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում՝ […] ...
20:09 14.07.2025
Արհեստական բանականությունը կդառնա բոլոր մարդկանցից ավելի խելացի․ ՄասկԻլոն Մասկը հայտարարել է, որ արհեստական բանականությունն (ԱԲ) իր հնարավորություններով արդեն գերազանցում է մարդկանց մեծամասնությանը, իսկ հինգ տարի անց կգերազանցի ամբողջ մարդկությանը։ «Արհեստական բանականությունն արդեն շատ ավելի խելացի է, քան մարդկանց մեծ մասը, բայց դեռևս ոչ բոլոր ժամանակների բոլոր մարդկանցից ավելի խելացի։ Այնուամենայնիվ, դա այդպիսին կդառնա», – գրել է Մասկը X-ում։ Նրա գնահատականների համաձայն՝ դա […] ...