Միջազգային հանրությանը կոչ ենք անում հստակ գնահատական հնչեցնել Ադրբեջանի սադրիչ գործողությունների կապակցությամբ. ՀՀ ԱԳՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+34.09 oC

Միջազգային հանրությանը կոչ ենք անում հստակ գնահատական հնչեցնել Ադրբեջանի սադրիչ գործողությունների կապակցությամբ. ՀՀ ԱԳՆ

21:42 24.03.2022

Այսօր ժամը 16:00-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում խախտել են Լեռնային Ղարաբաղի շփման գիծը և ներխուժել են Արցախի Փառուխ գյուղ։
ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Ադրբեջանի այս ագրեսիվ գործողությունները ևս մեկ անգամ վկայում են, որ պաշտոնական Բաքուն շարունակում է կոպտորեն խախտել 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, համաձայն որի` դադարեցվում էին ռազմական գործողությունները, կողմերը կանգ էին առնում զբաղեցրած դիրքերում և Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով տեղակայվում էր Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը։

Այս գործողություններին նախորդել են Ադրբեջանի կողմից Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքի ամբողջական խափանումը, մեծ տրամաչափի զինատեսակներից քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը, արցախահայությանն ահաբեկող սպառնալիքները և էթնիկ զտմանն ուղղված այլ քայլեր։ Ավելին, Եվրոպայում անվտանգային իրավիճակի կտրուկ սրման հետ մեկտեղ Բաքվի նմանօրինակ գործողությունները լրջորեն վտանգում են տարածաշրջանային կայունությունը և խաղաղությունը։

Ակնկալում ենք, որ ռուս խաղաղապահ զորքերը, որոնց պատասխանատվության գոտում է տեղի ունենում սադրանքը, միջոցներ կձեռնարկեն, որպեսզի Ադրբեջանի զորքերը անհապաղ վերադառնան ելման դիրքեր և անշեղորեն պահպանեն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները։

Միջազգային հանրությանը կոչ ենք անում հստակ գնահատական հնչեցնել խաղաղության գործընթացը ձախողելուն ուղղված Ադրբեջանի սադրիչ գործողությունների կապակցությամբ և աջակցել Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու ջանքերին»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

13:31 15.07.2025

Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Ռուկրաինայի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին տեղեկացրել է Զելենսկին X-ի իր էջում արված գրառման մեջ: Շնորհակալություն եմ հայտնել նրան Ուկրաինային աջակցելու և սպանությունները դադարեցնելու, ինչպես նաև երկարատև ու արդար խաղաղություն հաստատելու ուղղությամբ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամության համար», – նշել է Զելենսկին։   ...

Հայաստանի Համայնքների միության նախագահ է ընտրվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը

13:00 15.07.2025

Հայաստանի Համայնքների միության նախագահ է ընտրվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր մասնակցել է Հայաստանի Համայնքների միության վարչության նիստին։ Օրակարգային առաջին հարցով 6 ամիս ժամկետով միության նախագահ է ընտրվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նախարարը շնորհավորել է պարոն Ավինյանին և վստահություն է հայտնել, որ նրա գլխավորությամբ Համայնքների Միությունը լավագույնս և արդյունավետ կկառավարվի։ Միությունը կդառնա այնպիսի կառույցը, որը ակտիվ դերակատարություն կունենա թե համայնքների […] ...

«Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդները

12:53 15.07.2025

«Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդները

Bleacher Report-ը ներկայացրել է այսօրվա դրությամբ «Ոսկե գնդակի» ի 10 հավակնորդներին: Առաջատարը ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն է: 1․Ուսման Դեմբելե – ՊՍԺ 2․Ռաֆինյա – «Բարսելոնա» 3․Լամին Յամալ – «Բարսելոնա» 4․Աշրաֆ Հաքիմի – ՊՍԺ 5․Մոհամեդ Սալահ – «Լիվերպուլ» 6․Վիտինյա – ՊՍԺ 7․Խվիչա Կվարացխելիա – ՊՍԺ 8․Ֆաբիան Ռուիս – ՊՍԺ 9․Նունու Մենդեշ – ՊՍԺ 10․Կիլիան Մբապե – «Ռեալ […] ...

Գյուլերը և Նասիրզադեն մտքեր են փոխանակել տարածաշրջանային պաշտպանության և անվտանգության հարցերի շուրջ

12:46 15.07.2025

Գյուլերը և Նասիրզադեն մտքեր են փոխանակել տարածաշրջանային պաշտպանության և անվտանգության հարցերի շուրջ

Հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի և Իրանի պաշտպանության նախարար բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի միջև։ Այս մասին ասվում է Ազգային պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։ Տեղեկատվության համաձայն՝ Գյուլերը և Նասիրզադեն մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային պաշտպանության և անվտանգության հարցերի շուրջ։ ...

Արարատի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

12:31 15.07.2025

Արարատի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 16-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արևշատ, Բարձրաշեն, Բյուրավան, Բուրաստան, Գետազատ, Վարդաշեն, Լանջազատ, Աբովյան, Կանաչուտ, Այգեստան, Դվին, Վերին Դվին, Հնաբերդ, Դեղձուտ, Արմաշ, Երասխ, Պ. Սևակ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Աշխարհի ակումբային առաջնության խորհրդանշական հավաքականը

12:24 15.07.2025

Աշխարհի ակումբային առաջնության խորհրդանշական հավաքականը

Աշխարհի ակումբային առաջնության հեռարձակող DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խորհրդանշական հավաքականը։ Դարպասապահ. Բոնո («Ալ Հիլալ»)։ Պաշտպաններ. Աշրաֆ Հաքիմի (ՊՍԺ), Մարկինյոս (ՊՍԺ), Տիագո Սիլվա («Ֆլումինենսե»), Մարկ Կուկուրելյա («Չելսի»)։ Կիսապաշտպաններ. Պեդրու Նետու, Էնցո Ֆեռնանդես, Քոուլ Պալմեր (բոլորը` «Չելսի»), Վիտինյա (ՊՍԺ)։ Հարձակվողներ. Ջոն Արիաս («Ֆլումինենսե»), Գոնսալո Գարսիա («Ռեալ Մադրիդ»)։ Հիշեցնենք, որ Աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն է դարձել «Չելսին», […] ...

BACK_TO_TOP