Ադրբեջանի հանցավոր ու լկտի վարքագիծը ապտակ է ողջ քաղաքակիրթ մարդկությանը, որը շարունակում է համառորեն լուռ մնալ․ ԱՀ ՄԻՊ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+34.09 oC

Ադրբեջանի հանցավոր ու լկտի վարքագիծը ապտակ է ողջ քաղաքակիրթ մարդկությանը, որը շարունակում է համառորեն լուռ մնալ․ ԱՀ ՄԻՊ

21:52 24.03.2022

20-րդ դարասկզբին Արցախի հայության նկատմամբ իրագործված ցեղասպանական գործողությունները, 1921թ. Խորհրդային Ադրբեջանին բռնակցելուց հետո արցախահայության նկատմամբ 70-ամյա հալածանքները, համակարգված խտրականության ու էթնիկ ատելության բացահայտ և ուղղորդված քայլերը, արցախահայության ազատ կամարտահայտությանը բռնանալու համար 1988թ.-ից Սումգայիթում, Բաքվում, Գանձակ-Կիրովաբադում և այլ բնակավայրերում կազմակերպված ցեղասպանական ակտերը, 1990-ականներին պարտադրված պատերազմը, 2016թ. ապրիլյան ագրեսիան, 2020թ. ռազմական հանցագործություններով ողողված 44-օրյա պատերազմը և 2020թ. նոյեմբերի 9-ից հետո առ այսօր Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության բոլոր հանցավոր քայլերը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նման ծավալի հանցագործությունները կանխելու համար միջազգային հանրության կողմից տասնամյակների ընթացքում ձեռնարկված կոլեկտիվ միջոցառումները զրոյացնելու փորձեր են, գրել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Ադրբեջանը բացահայտ, հրապարակային կոնկրետ էթնիկ խմբի ոչնչացման, տեղահանման և հայրենազրկման «վարպետաց դաս» է տալիս աշխարհին, որը նույնիսկ զլանում է դատապարտող հայտարարություն անել: Այդ է պատճառը, որ Ադրբեջանը գրեթե ամեն օր զարգացնում է իր զինանոցը և հանցանքի կատարման գործիքներն ու միջոցները, այդ է պատճառը, որ այսօր Ադրբեջանի զինված ուժերը, բացահայտորեն ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, արդեն հանդգնում է զավթել խաղաղ բնակավայրեր, Արցախի 120.000 բնակչությանը թողնել առանց ջեռուցման ու տաք ջրի, բռնի տեղահանել նրանց. այսպես կարելի է անվերջ թվարկել:

Իսկ գազամատակարարման դադարեցումը և դրանից բխող հումանիտար աղետն իր երկրի ներքին գործ համարելու վերաբերյալ ադրբեջանական կողմի պնդումների նման պնդումներ մեկ էլ անում էր Նացիստական Գերմանիայի ղեկավարությունը Նյուրնբերգյան դատավարության ժամանակ՝ իրականացված զանգվածային հանցագործությունները արդարացնելու նպատակով։

Միջազգային հանրության հարգելի ներկայացուցիչներ, փաստերն ու վկայություններն առավել քան բավարար են գործի դնելու համար ցեղասպանության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, զանգվածային հանցավոր չարագործությունները կանխելու և դադարեցնելու համար ձևավորված «պաշտպանելու պատասխանատվության» նորմը, ճանաչել Արցախի Հանրապետությունը ու փրկել Արցախի հայությանը էթնիկ զտման և ցեղասպանության ենթարկվելուց:
Այլ տարբերակ ուղղակի չկա, վերջապես հասկացեք, հանցագործին պատժում են, ոչ թե նրա հետ բանակցում»,- գրել է Ստեփանյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լավրովը և Իրանի արտգործնախարարը բանակցություններ են սկսել Չինաստանում

13:42 15.07.2025

Լավրովը և Իրանի արտգործնախարարը բանակցություններ են սկսել Չինաստանում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Չինաստանում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) արտաքին գործերի նախարարների հանդիպման շրջանակներում բանակցություններ է վարում Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ «Մենք հնարավորություն ունենք քննարկելու որոշ հարցեր, որոնք շատ արագ են զարգանում», – հանդիպման սկզբում ասել է Լավրովը։ ...

Վինիսիուսը Մբապեից շատ աշխատավարձ չի ստանա

13:35 15.07.2025

Վինիսիուսը Մբապեից շատ աշխատավարձ չի ստանա

Մադրիդի «Ռեալն» ու ակումբի հարձակվող Վինիսիուս Ժունիորը նոր պայմանագրի ստորագրման հարցում ամբողջական համաձայնության չեն կարողանում հասնել։ Այս մասին հայտնում է El Chiringuito TV-ն։ Խնդիրը ֆինանսական է։ Մադրիդյան ակումբի դիրքորոշումն այն է, որ բրազիլացին Մբապեից շատ աշխատավարձ չպետք է ստանա։ Ժունիորին այս մոտեցումը դուր չի գալիս։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վինիսիուսը «Ռեալից» տարեկան 30 […] ...

Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

13:31 15.07.2025

Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Ռուկրաինայի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին տեղեկացրել է Զելենսկին X-ի իր էջում արված գրառման մեջ: Շնորհակալություն եմ հայտնել նրան Ուկրաինային աջակցելու և սպանությունները դադարեցնելու, ինչպես նաև երկարատև ու արդար խաղաղություն հաստատելու ուղղությամբ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամության համար», – նշել է Զելենսկին։   ...

Վաշինգտոնն առաջարկում է 100 տարով վարձակալել Սյունիքով անցնող ճանապարհը

13:20 15.07.2025

Վաշինգտոնն առաջարկում է 100 տարով վարձակալել Սյունիքով անցնող ճանապարհը

Միացյալ Նահանգներն առաջարկում է 100 տարով վարձակալել Հայաստանի այն հատվածը, որ Ադրբեջանի արևելյան շրջանները կապում է Նախիջևանին։ Այս մասին ուրբաթ օրը Վաշինգտոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Թոմաս Բարաքը։ Փոխանցում է «Ազատությունը»։ «Հայաստանն ու Ադրբեջանը վիճում են 32 կիլոմետր երկարություն ունեցող ճանապարհի շուրջ։ Մեկ տասնամյակ է վիճում են 32-կիլոմետրանոց ճանապարհի շուրջ։ […] ...

Հայաստանի Համայնքների միության նախագահ է ընտրվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը

13:00 15.07.2025

Հայաստանի Համայնքների միության նախագահ է ընտրվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր մասնակցել է Հայաստանի Համայնքների միության վարչության նիստին։ Օրակարգային առաջին հարցով 6 ամիս ժամկետով միության նախագահ է ընտրվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նախարարը շնորհավորել է պարոն Ավինյանին և վստահություն է հայտնել, որ նրա գլխավորությամբ Համայնքների Միությունը լավագույնս և արդյունավետ կկառավարվի։ Միությունը կդառնա այնպիսի կառույցը, որը ակտիվ դերակատարություն կունենա թե համայնքների […] ...

«Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդները

12:53 15.07.2025

«Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդները

Bleacher Report-ը ներկայացրել է այսօրվա դրությամբ «Ոսկե գնդակի» ի 10 հավակնորդներին: Առաջատարը ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն է: 1․Ուսման Դեմբելե – ՊՍԺ 2․Ռաֆինյա – «Բարսելոնա» 3․Լամին Յամալ – «Բարսելոնա» 4․Աշրաֆ Հաքիմի – ՊՍԺ 5․Մոհամեդ Սալահ – «Լիվերպուլ» 6․Վիտինյա – ՊՍԺ 7․Խվիչա Կվարացխելիա – ՊՍԺ 8․Ֆաբիան Ռուիս – ՊՍԺ 9․Նունու Մենդեշ – ՊՍԺ 10․Կիլիան Մբապե – «Ռեալ […] ...

BACK_TO_TOP