Մի խումբ անձինք ոստիկանության բաժիններում «Կալաշնիկովի» գնդացիրներ և ինքնաձիգներ են հանձնել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+34.09 oC

Մի խումբ անձինք ոստիկանության բաժիններում «Կալաշնիկովի» գնդացիրներ և ինքնաձիգներ են հանձնել

13:54 25.03.2022

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման միջոցառումները՝ կարևորելով բացատրական աշխատանքը։ Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բաժնում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի և զինամթերքի կամավոր հանձնման դեպք։ «Կալաշնիկովի» ինքնաձիգների և զինամթերքի, այդ թվում՝ պայթուցիչներով նռնակների կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև ոստիկանության Երևան քաղաքի այլ ստորաբաժանումների, մասնավորապես՝ Քանաքեռ-Զեյթունի, Մալաթիայի և Մաշտոցի բաժինների քրեական հետախույզների բացատրական աշխատանքը։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ բաժնում արձանագրվել է «Կալաշնիկովի» ձեռքի գնդացրի հանձնման դեպք։ Արդյունավետ էր նաև ոստիկանության Իջևանի և Դիլիջանի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ հիշյալ ստորաբաժանումներում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգների կամավոր հանձնման դեպքեր։

«Կալաշնիկովի» ինքնաձիգների կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայության խմբի և ուղեկցող դասակի աշխատակիցների, մարզային վարչության քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ, իսկ Մեղրիի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ՝ «Կալաշնիկովի» ձեռքի գնդացրի և զինամթերքի։ Բացատրական աշխատանք են իրականացրել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի և Մասիսի բաժինների ծառայողները. արդյունքը՝ դարձյալ «Կալաշնիկովի» ինքնաձիգների կամավոր հանձնումներ։

«Կալաշնիկովի» ինքնաձիգների և զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Եղեգնաձորի և Ջերմուկի բաժիններում՝ հիշյալ ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի և զինամթերքի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լավրովը և Իրանի արտգործնախարարը բանակցություններ են սկսել Չինաստանում

13:42 15.07.2025

Լավրովը և Իրանի արտգործնախարարը բանակցություններ են սկսել Չինաստանում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Չինաստանում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) արտաքին գործերի նախարարների հանդիպման շրջանակներում բանակցություններ է վարում Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ «Մենք հնարավորություն ունենք քննարկելու որոշ հարցեր, որոնք շատ արագ են զարգանում», – հանդիպման սկզբում ասել է Լավրովը։ ...

Վինիսիուսը Մբապեից շատ աշխատավարձ չի ստանա

13:35 15.07.2025

Վինիսիուսը Մբապեից շատ աշխատավարձ չի ստանա

Մադրիդի «Ռեալն» ու ակումբի հարձակվող Վինիսիուս Ժունիորը նոր պայմանագրի ստորագրման հարցում ամբողջական համաձայնության չեն կարողանում հասնել։ Այս մասին հայտնում է El Chiringuito TV-ն։ Խնդիրը ֆինանսական է։ Մադրիդյան ակումբի դիրքորոշումն այն է, որ բրազիլացին Մբապեից շատ աշխատավարձ չպետք է ստանա։ Ժունիորին այս մոտեցումը դուր չի գալիս։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վինիսիուսը «Ռեալից» տարեկան 30 […] ...

Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

13:31 15.07.2025

Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Ռուկրաինայի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին տեղեկացրել է Զելենսկին X-ի իր էջում արված գրառման մեջ: Շնորհակալություն եմ հայտնել նրան Ուկրաինային աջակցելու և սպանությունները դադարեցնելու, ինչպես նաև երկարատև ու արդար խաղաղություն հաստատելու ուղղությամբ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամության համար», – նշել է Զելենսկին։   ...

Վաշինգտոնն առաջարկում է 100 տարով վարձակալել Սյունիքով անցնող ճանապարհը

13:20 15.07.2025

Վաշինգտոնն առաջարկում է 100 տարով վարձակալել Սյունիքով անցնող ճանապարհը

Միացյալ Նահանգներն առաջարկում է 100 տարով վարձակալել Հայաստանի այն հատվածը, որ Ադրբեջանի արևելյան շրջանները կապում է Նախիջևանին։ Այս մասին ուրբաթ օրը Վաշինգտոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Թոմաս Բարաքը։ Փոխանցում է «Ազատությունը»։ «Հայաստանն ու Ադրբեջանը վիճում են 32 կիլոմետր երկարություն ունեցող ճանապարհի շուրջ։ Մեկ տասնամյակ է վիճում են 32-կիլոմետրանոց ճանապարհի շուրջ։ […] ...

Հայաստանի Համայնքների միության նախագահ է ընտրվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը

13:00 15.07.2025

Հայաստանի Համայնքների միության նախագահ է ընտրվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր մասնակցել է Հայաստանի Համայնքների միության վարչության նիստին։ Օրակարգային առաջին հարցով 6 ամիս ժամկետով միության նախագահ է ընտրվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նախարարը շնորհավորել է պարոն Ավինյանին և վստահություն է հայտնել, որ նրա գլխավորությամբ Համայնքների Միությունը լավագույնս և արդյունավետ կկառավարվի։ Միությունը կդառնա այնպիսի կառույցը, որը ակտիվ դերակատարություն կունենա թե համայնքների […] ...

«Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդները

12:53 15.07.2025

«Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդները

Bleacher Report-ը ներկայացրել է այսօրվա դրությամբ «Ոսկե գնդակի» ի 10 հավակնորդներին: Առաջատարը ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն է: 1․Ուսման Դեմբելե – ՊՍԺ 2․Ռաֆինյա – «Բարսելոնա» 3․Լամին Յամալ – «Բարսելոնա» 4․Աշրաֆ Հաքիմի – ՊՍԺ 5․Մոհամեդ Սալահ – «Լիվերպուլ» 6․Վիտինյա – ՊՍԺ 7․Խվիչա Կվարացխելիա – ՊՍԺ 8․Ֆաբիան Ռուիս – ՊՍԺ 9․Նունու Մենդեշ – ՊՍԺ 10․Կիլիան Մբապե – «Ռեալ […] ...

BACK_TO_TOP