15:34 25.03.2022
Ինչպես արդեն հայտնել է ԱՀ պաշտպանության նախարարությունը, այսօր՝ մարտի 25-ին, Ադրբեջանի զինված ուժերի կողմից կիրառված «Բայրաքթար» տիպի ԱԹՍ-ների հարվածների հետևանքով հայկական կողմն ունեցել է վիրավորներ և 2 զոհ (անցած գիշեր՝ ևս 5 վիրավոր): Ուստի, Ադրբեջանը կոպտորեն խախտում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները՝ և՛ ներխուժման, և՛ հրադադարի ռեժիմի խախտումների տեսքով:
«Չնայած բարձրագույն մակարդակի բանակցություններին՝ արձանագրում ենք, որ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմին հաջողվել է այս փուլում միայն դադարեցնել Ասկերանի շրջանի Փառուխ համայնքի հատվածում ադրբեջանական զինված ուժերի առաջխաղացումը և նրանց կողմից տարբեր տրամաչափի զենքերից իրականացվող կրակոցները: Սակայն, միևնույն ժամանակ, ընդգծում ենք, որ ռուսական խաղաղապահ զորակազմին չի հաջողվել լուծել իր առաքելության շրջանակում գտնվող հիմնական խնդիրը, քանի որ մարտի 24-ին Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ ու հարակից տարածքներ ներխուժած ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ տեղերում:
Արցախի իշխանություններն, այնուամենայնիվ, հույս են հայտնում, որ ռուսական կողմի վճռական ջանքերի շնորհիվ կհաջողվի ադրբեջանական զորքերին վերադարձնել ելման դիրքեր, իսկ Արցախի խաղաղ բնակչությանը՝ իրենց տներ, հակառակ պարագայում լուրջ կերպով կասկածի տակ են դրվում Արցախում ապրող խաղաղ բնակչությանը տրված անվտանգային երաշխիքները»,- ասված է Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրության մեջ:
13:20 15.07.2025
Վաշինգտոնն առաջարկում է 100 տարով վարձակալել Սյունիքով անցնող ճանապարհըՄիացյալ Նահանգներն առաջարկում է 100 տարով վարձակալել Հայաստանի այն հատվածը, որ Ադրբեջանի արևելյան շրջանները կապում է Նախիջևանին։ Այս մասին ուրբաթ օրը Վաշինգտոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Թոմաս Բարաքը։ Փոխանցում է «Ազատությունը»։ «Հայաստանն ու Ադրբեջանը վիճում են 32 կիլոմետր երկարություն ունեցող ճանապարհի շուրջ։ Մեկ տասնամյակ է վիճում են 32-կիլոմետրանոց ճանապարհի շուրջ։ […] ...
13:00 15.07.2025
Հայաստանի Համայնքների միության նախագահ է ընտրվել Երևանի քաղաքապետ Տիգրան ԱվինյանըՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր մասնակցել է Հայաստանի Համայնքների միության վարչության նիստին։ Օրակարգային առաջին հարցով 6 ամիս ժամկետով միության նախագահ է ընտրվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նախարարը շնորհավորել է պարոն Ավինյանին և վստահություն է հայտնել, որ նրա գլխավորությամբ Համայնքների Միությունը լավագույնս և արդյունավետ կկառավարվի։ Միությունը կդառնա այնպիսի կառույցը, որը ակտիվ դերակատարություն կունենա թե համայնքների […] ...
12:53 15.07.2025
«Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդներըBleacher Report-ը ներկայացրել է այսօրվա դրությամբ «Ոսկե գնդակի» ի 10 հավակնորդներին: Առաջատարը ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն է: 1․Ուսման Դեմբելե – ՊՍԺ 2․Ռաֆինյա – «Բարսելոնա» 3․Լամին Յամալ – «Բարսելոնա» 4․Աշրաֆ Հաքիմի – ՊՍԺ 5․Մոհամեդ Սալահ – «Լիվերպուլ» 6․Վիտինյա – ՊՍԺ 7․Խվիչա Կվարացխելիա – ՊՍԺ 8․Ֆաբիան Ռուիս – ՊՍԺ 9․Նունու Մենդեշ – ՊՍԺ 10․Կիլիան Մբապե – «Ռեալ […] ...
12:46 15.07.2025
Գյուլերը և Նասիրզադեն մտքեր են փոխանակել տարածաշրջանային պաշտպանության և անվտանգության հարցերի շուրջՀեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի և Իրանի պաշտպանության նախարար բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի միջև։ Այս մասին ասվում է Ազգային պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։ Տեղեկատվության համաձայն՝ Գյուլերը և Նասիրզադեն մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային պաշտպանության և անվտանգության հարցերի շուրջ։ ...
12:31 15.07.2025
Արարատի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 16-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արևշատ, Բարձրաշեն, Բյուրավան, Բուրաստան, Գետազատ, Վարդաշեն, Լանջազատ, Աբովյան, Կանաչուտ, Այգեստան, Դվին, Վերին Դվին, Հնաբերդ, Դեղձուտ, Արմաշ, Երասխ, Պ. Սևակ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
12:24 15.07.2025
Աշխարհի ակումբային առաջնության խորհրդանշական հավաքականըԱշխարհի ակումբային առաջնության հեռարձակող DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խորհրդանշական հավաքականը։ Դարպասապահ. Բոնո («Ալ Հիլալ»)։ Պաշտպաններ. Աշրաֆ Հաքիմի (ՊՍԺ), Մարկինյոս (ՊՍԺ), Տիագո Սիլվա («Ֆլումինենսե»), Մարկ Կուկուրելյա («Չելսի»)։ Կիսապաշտպաններ. Պեդրու Նետու, Էնցո Ֆեռնանդես, Քոուլ Պալմեր (բոլորը` «Չելսի»), Վիտինյա (ՊՍԺ)։ Հարձակվողներ. Ջոն Արիաս («Ֆլումինենսե»), Գոնսալո Գարսիա («Ռեալ Մադրիդ»)։ Հիշեցնենք, որ Աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն է դարձել «Չելսին», […] ...