11:43 28.03.2022
Կանադայի հավաքականը նվաճել է 2022 թվականի Աշխարհի առաջնության ուղեգիր՝ որակավորման փուլում հաղթելով Ճամայկային: Տորոնտոյում կայացած հանդիպումն ավարտվել է 4-0 հաշվով։
Կանադայի հավաքականը 13 խաղում վաստակել է 28 միավոր և մեկ տուր առաջ երաշխավորել տեղը ԿՈՆԿԱԿԱՖ-ի գոտու ընտրական փուլի լավագույն եռյակում, որը երաշխավորում է մասնակցությունը ԱԱ-2022-ի եզրափակիչ փուլին։
ԱՄՆ-ի հավաքականը 5-1 հաշվով հաղթել է Պանամայի ընտրանուն։ Մյուս հանդիպումներում Մեքսիկան նվազագույն հաշվով հաղթել է Հոնդուրասին՝ 1:0, իսկ Կոստա Ռիկան՝ Էլ Սալվադորին՝ 2:1։
ԱՄՆ-ի և Մեքսիկայի հավաքականները վաստակել են 25-ական միավոր և ընտրական խմբում կիսում են 2-3-րդ տեղերը։ Կոստա Ռիկան 22 միավորով 4-րդ տեղում է։ Այս 3 թիմերը կպայքարեն ԱԱ-2022-ի մնացած ուղեգրերի համար։ Նշենք, որ 4-րդ տեղը զբաղեցրած թիմը փլեյ-օֆֆում կխաղա Օվկիանիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի գոտու ընտրական փուլի հաղթողի հետ։
20:29 29.06.2025
«Լացիոն» մերժել է «Ինտերի» տրանսֆերային առաջարկը20:29 29.06.2025
«Լացիոն» մերժել է «Ինտերի» տրանսֆերային առաջարկը«Ինտերը» հետաքրքրված է «Լացիոյի» կիսապաշտպան Նիկոլո Ռովելայի ծառայություններով: Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու համար «Ինտերը» պատրաստ է առաջարկել 35 միլիոն եվրո և վարձակալական հիմունքներով «Օլիմպիկո» ուղարկել Կրիստիան Ասլանիին: Հռոմեական ակումբը տեղեկացրել է սակայն, որ չի պատրաստվում բանակցել, քանի որ Ռովելայի հրաժարագինը կազմում է 50 միլիոն եվրո: «Ինտերը» սկսել է ուշադրության կենտրոնում պահել Ռովելային, […] ...
20:20 29.06.2025
Ֆրանսիայի ԱԳՆ. Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը կարող է ընդունվել առաջիկա օրերինՖրանսիան ակնկալում է, որ հակառուսական պատժամիջոցների 18-րդ փաթեթը ԵՄ-ի կողմից կհամաձայնեցվի առաջիկա օրերին։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Ժան-Նոել Բարոն LCI հեռուստաալիքի եթերում։ «Առաջիկա օրերին, քանի որ բանակցությունները մոտենում են ավարտին», – այսպես գերատեսչության ղեկավարը պատասխանել է այն հարցին, թե երբ են ԵՄ երկրները համաձայնեցվելու պատժամիջոցների նոր փաթեթի շուրջ։ Նրա խոսքով՝ […] ...
20:00 29.06.2025
ԱՄՆ նախագահի որդին հայտնել է, որ կարող է հեշտությամբ դառնալ երկրի նախագահի թեկնածուԱՄՆ նախագահի որդին՝ Էրիկ Թրամփը, կարծում է, որ կարող է հեշտությամբ դառնալ երկրի նախագահի թեկնածու։ Այս մասին նա ասել է Financial Times (FT)-ին տված հարցազրույցում։ «Կցանկանայի՞, որ իմ երեխաները նույն փորձառությունն ունենան վերջին տասնամյակում, ինչ ես։ Գիտեք, եթե պատասխանը «այո» լիներ, կարծում եմ՝ դեպի ԱՄՆ նախագահություն քաղաքական ուղին հեշտ կլիներ, այսինքն՝ կարծում եմ՝ կարող եմ […] ...
19:38 29.06.2025
«Ռոստովն» ու Բայրամյանը չեն կարողանում համաձայնության հասնել նոր պայմանագրի շուրջ«Ռոստովն» ու հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանը դեռևս չեն կարողանում համաձայնության հասնել նոր պայմանագրի շուրջ, հաղորդում է Metaratings-ը: 33-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրանում է հուլիսի 1-ին: Կողմերն անցկացրել են բանակցությունների առաջին փուլը, պայմանագրի որոշ կետեր դեռևս հստակեցված չեն: Առաջիկա օրերին կանցկացվի բանակցությունների վերջին փուլը: Այնուամենայնիվ, կողմերը շահագրգռված են շարունակել համագործակցությունը: Բայրամյանը «Ռոստովում» խաղում է 2010 թվականից […] ...
19:30 29.06.2025
Մեծ Բրիտանիայում բողոքի ցույցեր են անցկացվել ԱՄՆ-ից միջուկային մարտագլխիկներ կրելու կարողություն ունեցող F-35 կործանիչների գնման դեմԱնգլիայի արևելքում՝ Նորֆոլկ քաղաքում, բողոքի ցույց է տեղի ունեցել ԱՄՆ-ից միջուկային մարտագլխիկներ կրելու ունակությամբ F-35A ինքնաթիռների գնման դեմ, հայտնել է Միջուկային զինաթափման արշավը (CND): «Այսօր Մարհեմի Թագավորական ռազմաօդային ուժերի բազայում տեղի ունեցավ բողոքի ցույց Մեծ Բրիտանիայի միջուկային զենքի ծրագրի լայնածավալ ընդլայնման դեմ։ Մենք պետք է դիմակայենք այն կառավարությանը, որը կրճատում է սոցիալական ապահովության և հանրային […] ...
19:15 29.06.2025
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է ԻսպանիաՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով հունիսի 29-ից հուլիսի 2-ը կգտնվի Իսպանիայի Թագավորությունում՝ մասնակցելու ՄԱԿ-ի Զարգացմանն ուղղված ֆինանսավորման համաշխարհային համաժողովին, որը տեղի է ունենալու Սևիլիայում: Համաժողովի ընթացքում Հանրապետության նախագահը հանդես կգա ելույթով: Այցի շրջանակում նախագահ Խաչատուրյանը հանդիպումներ կունենա օտարերկրյա գործընկերների հետ։ Նախատեսվում է նաև հանդիպում Իսպանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ ...