11:39 28.07.2018
Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքում խնդիրներ է տեսնում։
«Քրեական գործի նյութերին ծանոթ չեմ, բայց ես ելնում եմ Սահմանադրական նորմերից. Սահմանադրական նորմի կոպիտ խախտում կա», – Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով Քոչարյանին մեղադրանք առաջադրելու փաստը, ասել է Կիմ Բալայանը։
Նա մատնանշել է 2005-ին ընդունված Սահմանադրության 56.1 հոդվածը, որի համաձայն՝ Հանրապետության նախագահն անձեռնմխելի է և Հանրապետության Նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար։ Բացի այդ, նույն հոդվածի համաձայն, իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար Հանրապետության Նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել իր լիազորությունների ավարտից հետո։
«Հանրապետության նախագահը չէր կարող ինքնիրավչություն իրականացնել և կատարել է իր գործառույթները, հետևաբար այս տեսակետից ես տեսնում եմ խորը հակասահմանադրական իրավիճակ», – հավելել է Բալայանը։
ՍԴ նախկին անդամը միաժամանակ նկատել է, որ եթե արդարամտության ցանկություն լիներ, ապա 1996-ի դեպքերի ժամանակ պետք է կիրառվեր այդ նորմը, երբ «Վազգեն Մանուկյանը հավաքել էր 70 և ավելի տոկոս ձայն, սակայն վերագրեցին Լևոն Տեր-Պետրոսյանին»։
«Այդ ժամանակ պետք է հայտարարվեր, որ Լևոն Տեր-Պետրոսյանը իշխանությունը յուրացրել է։ Իսկ 2008-ին 21 տոկոս հավաքած Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակում ասում էր, որ ինձ պետք է ձեռքերի վրա տանեք նախագահական պալատ։ Ինչո՞ւ ենք մենք մոռանում իրականությունը, թե ինչպես է եղել, ով հրահրեց այդ ժողովրդին։ Ես, իհարկե, շատ եմ ցավում անմեղ տասը զոհերի համար, բայց ինձ թվում է՝ մենք ազգովի պարտք ենք այդ տասը հոգուն, որոնք իրենց կյանքը զոհեցին, որ այսօր խաղաղ իշխանափոխություն տեղի ունենար։ Եթե նրանք չլինեին, այսօր չէր լինի խաղաղ իշխանափոխություն», – ասել է Կիմ Բալայանը։
Հարցին, թե կա՞ իրավական ճանապարհ, կա՞ն հիմքեր 1996 թվականի դեպքերին անդրադառնալու, Բալայանը պատասխանել է. «Ես հիմքեր չեմ տեսնում նաև 2008-ի դեպքերին անդրադառնալու։ Բայց ասում եմ՝ եթե արդարություն կա, ուրեմն արդարությունը պետք է սկսել հենց հիմքից՝ 1996 թվականից»։
15:28 05.08.2025
Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել ՌուսաստանՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը այս շաբաթ կայցելի Մոսկվա, երեքշաբթի օրը հաղորդել է Tribune India-ն։ «Դովալի այցը Մոսկվա նախատեսված է այս շաբաթ», – ասվում է հայտարարության մեջ։ Մինչդեռ, ըստ The Times of India-ի, Մոդիի խորհրդականն արդեն ժամանել է Ռուսաստան: Հրատարակությունը նշում է, որ նրա այցը «նպատակ ունի ամրապնդել Հնդկաստանի և […] ...
15:20 05.08.2025
ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառըArca համակարգում օրեր առաջ նկատված խափանումները եղել են սարքի խափանման հետևանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը: «Կենտրոնական բանկը Arca համակարգի հետ կապված ուսումնասիրությունները շարունակում է: Arca-ի խափանումը եղել է սարքի խափանման հետևանք: Դա շատ մեծ հեղինակություն ունեցող արտասահմանյան ընկերության կողմից տրամադրվող սարք է: Հիմա փաստացի հետազոտություններ են անում, նաև […] ...
14:57 05.08.2025
Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ըԻսրայելի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 61,000-ը, ավելի քան 150,000 մարդ վիրավորվել է, հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Անցյալ շաբաթվա սկզբին նախարարությունը հայտարարեց, որ զոհերի թիվը գերազանցել է 60,000-ը։ Նախարարության հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ է տեղափոխվել 87 մարդ, […] ...
14:50 05.08.2025
Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շիրակամուտ, Գեղասար, Սարահարթ, Գոգարան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...
14:43 05.08.2025
Ճապոնիայում ջերմային հարվածից 18 մարդ է մահացելՃապոնիայում հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը ավելի քան 9500 մարդ շտապ տեղափոխվել է հիվանդանոցներ ջերմային հարվածներով՝ երկրում հաստատված շոգի ալիքի պատճառով, նրանցից 18-ը մահացել են: Այս մասին հայտնել է հրշեջ ծառայությունը, որը կատարում է շտապ բժշկական ծառայություններ երկրում: Այս մարդկանցից 225-ը ծանր վիճակում հոսպիտալացվել են ավելի քան երեք շաբաթ։ Ջերմային հարվածի զոհերի գրեթե 58%-ը 65 տարեկանից […] ...