ՌԴ-ն ապրիլի 15-ից արտահանման քվոտա կսահմանի ձեթի համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+16.09 oC

ՌԴ-ն ապրիլի 15-ից արտահանման քվոտա կսահմանի ձեթի համար

15:28 31.03.2022

Ապրիլի 15-ից Ռուսաստանը կսահմանի արևածաղկի ձեթի արտահանման քվոտա՝ 1,5 մլն տոննա ծավալով։ Իսկ ապրիլի 1-ից արգելք կսահմանվի արևածաղկի և սևուկի արտահանման համար։ Այս մասին հայտնում է «Интерфакс» գործակալությունը՝ հղում անելով ՌԴ գյուղատնտեսության նախարարությանը։

Գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ մաքսերի և սակագների կարգավորման ենթահանձնաժողովն աջակցել է ձիթատու մշակաբույսերի և դրանց վերամշակման արտադրանքի արտահանումը սահմանափակելու առաջարկին։

Առաջարկվել է նաև արտահաման քվոտա մտցնել շրոտի համար՝ 700 հազար տոննա ծավալով։ Ենթադրվում է, որ ձեթի և շրոտի քվոտաները կգործեն մինչև 2022 թվականի օգոստոսի 31-ը։ Նրանց բաշխումն արտադրողների միջև նախատեսվում է պատմական սկզբունքով։

Արևածաղկի և սևուկի արտահանման արգելքը նույնպես կգործի մինչև օգոստոսի 31-ը։

Բացի այդ, առաջարկվել է սահմանափակել անցակետերի քանակը, որոնցով հնարավոր է նավթայուղային մթերքների արտահանումը։ Սոյայի շրոտի համար առաջարկվում է թողնել միայն Կալինինգրադի մարզում գտնվող անցակետը, իսկ սոյայի համար՝ Հեռավորարևելյան դաշնային օկրուգի անցակետերը։

Գյուղատնտեսության նախարարությունն այս որոշումը բացատրել է նրանով, որ «ներկայումս արևածաղկի ձեթի և ձիթատու մշակաբույսերի համաշխարհային գների կտրուկ աճի ֆոնին կա ռուսական արտադրանքի պահանջարկի աճ»։ Առաջարկվող լուծումներն ուղղված են ներքին շուկայի պաշտպանությանը և վերամշակող ձեռնարկությունների կարիքների բավարարմանը, պարզաբանում են գերատեսչությունից։

Մարտի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ հանդիպման ժամանակ գյուղատնտեսության նախարար Դմիտրի Պատրուշևն առաջարկել էր արևածաղկի ձեթի և շրոտի արտահանման քվոտաներ սահմանել՝ արևածաղկի ձեթի շուկայում կայուն իրավիճակ պահպանելու համար։ Այս առաջարկն ուղարկվել էր տնտեսական զարգացման նախարարություն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վերականգնվել և բարելավել է Մ-6, Վանաձոր – Ալավերդի – ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 0,611 կմ հատվածը. վարչապետ

22:42 02.05.2025

Վերականգնվել և բարելավել է Մ-6, Վանաձոր – Ալավերդի – ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 0,611 կմ հատվածը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Վերականգնվել և բարելավել է Մ-6, Վանաձոր – Ալավերդի- ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 0,611 կմ հատվածը (Օձունի խաչմերուկ): Պետական բյուջեից հատկացվել է 977 մլն դրամ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Կոտայքի մարզում «Volkswagen ID4»-ը բախվել է կայանված «Howo» բեռնատարին, ապա երկաթե արգելապատնեշին. կան տուժածներ

22:33 02.05.2025

Կոտայքի մարզում «Volkswagen ID4»-ը բախվել է կայանված «Howo» բեռնատարին, ապա երկաթե արգելապատնեշին. կան տուժածներ

Մայիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։35-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Չայնիի» ոլորանների սկզբնամասում Երևանի բնակիչ 34-ամյա Արտաշես Մ․-ն իր վարած «Volkswagen ID4» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Howo» մակնիշի բեռնատարին ապա երկաթե արգելապատնեշին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևոր՝ 6-ամյա Լ․ Մ․-ն մարմնական […] ...

Կառուցվել և շահագործման է հանձնվել Հագվի բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցը․ Փաշինյան

22:26 02.05.2025

Կառուցվել և շահագործման է հանձնվել Հագվի բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցը․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Հագվի բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցից։ Տեսանյութին կից վարչապետը գրել է. «#300իցմեկը՝ կառուցվել եւ շահագործման է հանձնվել Հագվի բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցը: Կառավարությունը հատկացրել է 816 մլն դրամ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Թրամփը ապառնում է պատժել նրանց, ովքեր նավթամթերք են գնում Իրանից․ ինչպե՞ս դա կանդրադառնա Հայաստանի վրա

22:19 02.05.2025

Թրամփը ապառնում է պատժել նրանց, ովքեր նավթամթերք են գնում Իրանից․ ինչպե՞ս դա կանդրադառնա Հայաստանի վրա

Միացյալ Նահանգները պատրաստվում են պատժամիջոցներ կիրառել բոլոր այն պետությունների ու ընկերությունների դեմ, որոնք նավթ ու նավթամթերք են գնում Իրանից: Այդ մասին հայտարարել է Դոնալդ Թրամփը: Ինչի՞ հետ է դա կապված: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշեցնեմ՝ արդեն մեկ ամիս է, ինչ Օմանի միջնորդությամբ ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են բանակցությունները՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ. […] ...

«Չայնիի» ոլորանների սկզբնամասում «Opel Zafira»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին․ կա վիրավոր

22:09 02.05.2025

«Չայնիի» ոլորանների սկզբնամասում «Opel Zafira»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին․ կա վիրավոր

Մայիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։15-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Չայնիի» ոլորանների սկզբնամասում Գեղարքունիքի մարզի բնակիչ 47-ամյա Վարուժան Ալմոյանը իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, որոնցից մեկը մասամբ մխրճվել է մեքենայի մեջ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական […] ...

SHANTNEWS

22:00 02.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP