«Եվրոպայի կրկնակի չեմպիոնությունը լուրջ նվաճում է». Կարեն Գիլոյանը դիմավորել է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+19.09 oC

«Եվրոպայի կրկնակի չեմպիոնությունը լուրջ նվաճում է». Կարեն Գիլոյանը դիմավորել է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականին

15:18 01.04.2022

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 1 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալով վերադարձել է Հունգարիայում անցկացված Եվրոպայի առաջնությունից:

Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանին, արծաթե մեդալակիր Արման Անդրեասյանին և բրոնզե մեդալակիր Մանվել Խնձրցյանին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը, աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալստյանը, նրանց ընկերներն ու հարազատները:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքերով՝ Արսեն Հարությունյանի կայուն արդյունքն ուրախացնող է. «Եվրոպայի կրկնակի չեմպիոնությունը լուրջ նվաճում է, ինքն էլ դառնում է քաշի առաջատարը: Եթե աշխարհի առաջնությունում էլ այսպիսի արդյունք ցույց տա, ապա մենք արդեն շատ վստահ հայացքով կնայենք դեպի օլիմպիական խաղեր»:

Ըստ Կարեն Գիլոյանի՝ Եվրոպայի առաջնությունում թիմային 4-րդ հորիզոնականը գոհացնող արդյունք է, բայց մեդալների թիվը կարող էր ավելին լինել. «Կարծում եմ՝ մեկ բրոնզ ավելի պետք է ունենայինք: Կարող էինք նաև ևս երկու չեմպիոն ունենալ: Ամեն դեպքում թիմային 4-րդ հորիզոնականը բավականին լավ ու գոհացնող արդյունք է»:

Եվրոպայի արդեն կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը նշում է՝ սա իր մարզիչների, ընկերների, հարազատների և առհասարակ բոլորիս հաղթանակն է. «Դրոշը բոլորինս է, և այն բարձրացնելը մեր ազգի պատիվն է»:

Եվրոպայի առաջնության 61 կգ քաշայինների եզրափակչում Հարությունյանը 15:3 հաշվով հաղթանակ էր տարել Թուրքիայի ներկայացուցիչ Սուլեյման Աթլըի նկատմամբ և հռչակվել չեմպիոն:

22-ամյա ըմբիշը կարիերայում երկրորդ անգամ է նվաճել այս տիտղոսը՝ դառնալով Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի պատմության առաջին ըմբիշը, ով նմանօրինակ արդյունք է գրանցում:

Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի խոսքերով՝ չլսված ու չտեսնված է՝ ինչպես ենք ընդամենը 30 ըմբիշից թիմ հավաքում ու մասնակցում Եվրոպայի և աշխարհի առաջնություններին. «Ընդամենը 30 ըմբիշից ունենալ նման արդյունք… Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի բյուրոյի անդամ Արսեն Ջուլֆալակյանն ասում է՝ բյուրոյում բոլորը մեր տղաների մասին են խոսում։ Նախ անհավանական են համարում, որ այդքան քիչ ըմբիշից կարողանում ենք նման թիմ հավաքել, և ընդգծում են, որ հիացած են մեր մարզիկների պահվածքով, դաստիարակությամբ և թիմային ոգով։ Անխոս, այս ամենը շատ հաճելի է»:

Հիշեցնենք՝ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը մրցաշարին մասնակցել է 7 մարզիկով:

Մեր ընտրանու կազմում Հայաստանի մարզական պատիվը պաշտպանել են նաև Գևորգ Թադևոսյանը (65 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ) և Հովհաննես Մխիթարյանը (92 կգ):

Եվրոպայի առաջնության 70 կգ քաշայինների եզրափակչում Արման Անդրեասյանը գոտեմարտել էր վրացի Զուրաբ Յակոբիշվիլիի հետ և 1:2 հաշվով պարտություն կրել: 23-ամյա ըմբիշը մեծահասակների պայքարում առաջին անգամ է մեդալակիր դարձել:

57 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար պայքարում էլ Մանվել Խնձրցյանը 6-2 հաշվով վստահ հաղթանակ է տարել Գերմանիայի ներկայացուցիչ Նիկլաս Ստեչելի նկատմամբ և կանգնել պատվո հարթակի երրորդ աստիճանին:
Լուսանկարը` News.am-ի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվել

00:05 30.06.2025

Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվել

Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել մրցավարական կոմիտեի (CTA) ղեկավար կազմին, հայտնում է El Partidazo de COPE-ն: Հեռացվածների ցանկում են կոմիտեի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսն ու 3 փոխնախագահները: Նոր ղեկավար կազմը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: ...

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկը

23:59 29.06.2025

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...

ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ Շամիլյան

23:45 29.06.2025

ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ Շամիլյան

Հանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։   ...

Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասին

23:30 29.06.2025

Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասին

Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...

Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումը

23:18 29.06.2025

Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...

Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները

23:00 29.06.2025

Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...

BACK_TO_TOP