20:24 01.04.2022
Այս տարի Գյումրիից կառավարություն է ներկայացվել հինգ սուբվենցիոն ծրագիր՝ երեք միլիարդ դրամից ավելի ընդհանուր արժեքով, իսկ համայնքի ներդրումը մոտ մեկ ու կես միլիարդ դրամ է։ Սուբվենցիոն 5 ծրագրերը ներկայացվել են հանրային քննարկման։ Այս տարվա ամենախոշոր սուբվենցիոն ծրագիրը վերաբերում է փողոցաշինությանը։ Կհիմնանորոգվեն 22 երկրորդային փողոցներ, կծախսվի մեկ միլիարդ չորս հարյուր հազար դրամ:
Հաջորդ ծրագով նախատեսվում հիմնանորոգել Ասլամազյան քույրերի պատկերասրահի փայտյա պատշգամբն ու տիկնիկային թատրոնի շենքը, ինչպես նաև կվերանորոգվեն համայնքային ենթակայության 15 բնակարաններ, որոնք սոցիալական բաղադրիչով կտրամադրվեն անօթևան ընտանիքներին։ Ծրագրի ընդհանուր արժեքը գնահատվել է 102 միլիոն դրամ։
Նախատեսվում է նաև վերանորոգել 11 մանկապարտեզ, կոմունալ ծառայության պարկը համալրել մեկ երկու միավոր բազմաֆունկցիոնալ տեխնիկայով, որի ընդհանուր արժեքը կկազմի 140 միլիոն դրամ։ Սուբվենցիոն հայտերում է ընդգրկվել նաև չորս բազմաբնակարան շենքերի ջերմամեկուսացումը։ Էներգաարդյունավետության ծրագրի համար կծախսվի 694 միլիոն դրամ, համայնքային համաֆինանսավորումը կկազմի 173 միլիոն դրամ։
«Էստեղ ունենք նաև նաև այլ ներդրողներ, մասնավորապես, ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի գրասենյակը կներդնի համաֆինանսավորման տեսքով 25%, այսինքն՝ 173 մլն 304 դրամ, նաև շենքերի բնակիչներն են պարտավորվել որոշակի ներդրում կատարել էս ծրագրում 5%-ի չափով, որը կկազմի 34 մլն 660 հազար դրամ։ Շենքերի ընտրությունը կատարվել է համատիրությունների հետ քննարկումների արդյունքում։ Բնակարանների ընդհանուր քանակը կազմում է 220»,- հայտնել է Գյումրիի քաղաքապետարանի տնտեսական զարգացման ծրագրերի պատասխանատու Կարապետ Մխչյանը։
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...