Գյումրիի շուրջօրյա խնամքի կենտրոնի երկու մասնաշենքերի հիմնանորոգումն ավարտվել է․ այս պահին խնամվողների թիվը 142 է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

Գյումրիի շուրջօրյա խնամքի կենտրոնի երկու մասնաշենքերի հիմնանորոգումն ավարտվել է․ այս պահին խնամվողների թիվը 142 է

18:44 02.04.2022

Գյումրիի շուրջօրյա խնամքի կենտրոնի՝ նախկին տարեցների տուն-ինտերնատի երկու մասնաշենքերի հիմնանորոգումն ավարտվել է: Շենքային պայմաններն հարմարեցվել են  տարեցների ու անկողնային հիվանդների խնամքն իրականացնելու համար: Հիշեցնենք, 2020 թվականից կառույցը վերակազմավորվել է խնամքի շուրջօրյա կենտրոնի, որի կառավարման պատասխանատվությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանձնել է Հայկական Կարմիր խաչի ընկերությանը։

Գյումրիի շուրջօրյա խնամքի կենտրոնի հիմնանորոգված սանհանգույցներն հարմարեցված են հաշմանդամություն ունեցող և սայլակով տեղաշարժվող անձանց համար: Շարժական դռներից բացի, ինքնուրույն լոգանք ընդունելու համար այստեղ տեղադրված են նաև հարմարավետ միջոցներ:

Հիմնանորոգված մասնաշենքը 24 շահառուի համար է նախատեսված, որին կից հաստատության առաջին հարկում բացվել է նոր բաժանմունք, որը նախատեսված է միայն անկողնային հիվանդների խնամքն ու բուժումը կազմակերպելու համար: Այն ապահովված է բժշկական սարքավորումներով, խնամվողների հետ աշխատում են նեղ մասնագետներ:

«Բաժանմունքում 10 անկողնային հիվանդ կա հիմա, բայց նախատեսված է 16 շահառուների համար։ Նմանատիպ հատուկ խնամքի բաժանմունք Շիրակի մարզում դեռևս չի եղել։ Հետագայում մենք նախատեսում ենք նաև լիցենզավորվել առողջապահության նախարարության կողմից և ստեղծել ամոքիչ բժշկության բաժանմունք»,- ShantNews.am-ի հետ զրույցում նշում է Գյումրիի շուրջօրյա խնամքի կենտրոնի համակարգող Արտյոմ Պետրոսյանը։

Բոլոր բաժանմունքներն ունեն հերթապահող անձնակազմեր: Երկու մասնաշենքը լիարժեք գործում է, զուգահեռ մյուս հարկաբաժիններում նորոգումները ընթացքի մեջ են: Շուրջօրյա խնամքի կենտրոնի կառավարման գործառույթում է նաև 1972 թվականի կառույցի մյուս 4 մասնաշենքերի հիմնանորոգումը։

Ծրագրի շարունակությունը Հայկական Կարմիր խաչը իրականացնելու է դոնոր կազմակերպությունների համագործակցությամբ։ Այս ընթացքում դադարեցվել էր խնամքի հաստատություն ընդունելությունը: Երկու մասնաշենքերը վերաբնակեցնելուց հետո շահառուների ընդունելությունը վերսկսել են:

 

Խնամքի կենտրոն շահառուների ընդունելություն ընկերությունը կատարում է  նոր սահմանված չափորոշիչներով: Վտանգավոր վարքագծով և լուրջ  խնամքի կարիք չունեցող մարդկանց ուղեգրումը կենտրոն բացառում են:

«Վերանորոգման ընթացքում բնակելի հատվածներում մեզ մոտ 125-130  շահառուներ կային, ներկա պահին 142-ն է։ Ընդհանուր տիպի խնամքի հաստատություն արգելվում է ընդունել հոգեկան հիվանդություններով տառապող  քաղաքացիների, ինչպես նաև նարկոլոգիական  դիսպանսերում գրանցված քաղաքացիների։ Ուղեգրեր ստանալու դեպքում մենք շատ ուշադիր ենք»,- նշում է կենտրոնի պատասխանատուն։

Կենտրոնի բնակիչների կեցության պայմանները խմբավորվում են ըստ կարիքի ու ֆունկցիոնալության աստիճանի: Տարեց ու առանձնահատուկ խնամքի կարիք ունեցող բնակիչների թվի ավելացմամբ պայմանավորված՝ կենտրոնի սպասարկող անձնակազմի քանակը ևս ավելացել է։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

20:46 03.08.2025

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

Օգոստոսի 3-ին Արեգակի վրա գրանցվել է նախավերջին հզորության դասի M բռնկում, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից։ «Օգոստոսի 3-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 16:57-ին, 4168 (N04E23) արեգակնային բծերի խմբում ռենտգենյան տիրույթում գրանցվել է 11 րոպե տևողությամբ M2.9 բռնկում», – հայտնել են ինստիտուտից: Արեգակնային բռնկումները բաժանվում են հինգ դասի՝ կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից՝ A, B, C, M […] ...

Սևանա լճի տարբեր հատվածներում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանց

20:18 03.08.2025

Սևանա լճի տարբեր հատվածներում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանց

Անցած շաբաթ Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության ««Սևան» ազգային պարկ» տեղամասի աշխատակիցները Սևանա լճի տարբեր հատվածներում իրականացրել են ստուգիչ միջոցառումներ, ինչի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանց։ Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն, որսի միջոցներն առգրավվել են, միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։ ...

Կամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխը

19:50 03.08.2025

Կամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխը

Կամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը: «Կրաշենիննիկով հրաբուխը մինչև 6 կմ բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել՝ ավելի քան երեք անգամ բարձր, քան ինքնին հրաբուխն է, նրա բարձրությունը 1856 մետր է։ Վերջին անգամ այն ժայթքել է մոտավորապես 1550 թվականի […] ...

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Լադա»-ն

19:25 03.08.2025

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Լադա»-ն

Այսօր՝ օգոստոսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Տափերական գյուղի գլխավոր փողոցում՝ բենզալցակայանի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչներ 32-ամյա Գոռ Մ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և 26-ամյա Կարապետ Գ․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Լադա»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, ապա […] ...

Եգիպտոսը երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակիչների համար

19:00 03.08.2025

Եգիպտոսը երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակիչների համար

Եգիպտոսի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա պարենային օգնություն են նետել Գազայի հատվածի բնակիչների համար, ասվում է Եգիպտոսի զինված ուժերի հայտարարության մեջ։ «Վերջին օրերին Եգիպտոսի Արաբական Հանրապետությունից թռիչք է կատարել ինը ռազմական տրանսպորտային ինքնաթիռ՝ Գազայի հատվածի դժվարամատչելի շրջաններ տասնյակ տոննա պարենային օգնություն նետելու համար», – ասվում է հայտարարության մեջ։ Իսրայելի կառավարությունը հուլիսի 26-ին […] ...

Եվրահանձնաժողովը հաստատել է Սլովակիայի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգիայի վերաբերյալ համաձայնագիրը

18:30 03.08.2025

Եվրահանձնաժողովը հաստատել է Սլովակիայի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգիայի վերաբերյալ համաձայնագիրը

Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Սլովակիայի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի նախագիծը, հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։ «Եվրոպական հանձնաժողովը դրական է գնահատել Սլովակիայի և Միացյալ Նահանգների կառավարությունների միջև միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի բովանդակությունը։ Ատոմային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ Եվրամիության անդամ չհանդիսացող երկրի հետ նման միջպետական համաձայնագրերը, ԵՄ ներքին […] ...

BACK_TO_TOP