18:52 04.04.2022
Երեկ Գյումրիում տեղի է ունեցել Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի նախաձեռնած անօդաչու թռչող սարքերի դասընթացի ամփոփումը: Հանրապետության տարբեր մարզերից ու մայրաքաղաքից ժամանած պատանիները Գյումրիի ավիամոդելային խմբակի Fly Lab-ում պատրաստել են թռչող սարքեր ու սավառնակներ։
Առաջատար տեխնոլոգիաների միության նախկին գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամը, Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ համատեղ, նախաձեռնել են ԱԹՍ-ների մեկամսյա դասընթաց, որին մասնակցության հայտ էին ներկայացրել մոտ 600 աշակերտ, օնլայն և գործնական դասընթացներին մասնակցելու հնարավորություն են ստացել նրանցից մոտ 60-ը:
«ԱԹՍ-ների կիրառման ոլորտները շատ բազմազան են՝ առաքիչից սկսած մինչև հետախուզական։ Շատ տարբեր բնագավառներում է հնարավոր սարքերը կիրառել։ Մենք տալիս ենք իրենց տեսական գիտելիքներ, որի հիման վրա արդեն իրենք կկարողանան ավելի խորքային գիտելիքներ ինքնուրույն ձեռք բերել և լուծել իրենց առաջ դրված խնդիրները»,- նշում է ԱԹՍ ծրագրի դասընթացավար Հարություն Գրիգորյանը։
Օնլայն դասընթացի ավարտից հետո մասնակիցները եռօրյա շրջայցի հնարավորություն են ունեցել Հայաստանում նախագծող և արտադրող ԱԹՍ մի քանի ընկերություններ, որտեղ, փորձառու մասնագետների օգնությամբ, գործնականում կիրառել են իրենց ստացած գիտելիքները:
«ԱԹՍ սարք ունենալը դա դեռ բավարար չէ, այսինքն՝ պիտի սարքի հետ զուգահեռ ստեղծվի նաև սարքը սպասարկող և ղեկավարող անձնակազմ, մենք այդ ուղղությամբ ենք հիմա աշխատում»,- ասում է ԱԹՍ դասընթացի տեխնիկական մասի ղեկավար Հրանտ Մանասյանը։
Գյումրիի ավիամոդելային խմբակ այցելած ծրագրի մասնակիցներն առաջին անգամ սավառնակներ պատրաստելու հնարավորություն ունեցան: Գույնզգույն տարբեր մոդելները գործնական դասընթացից հետո փորձարկեցին նաև դաշտային պայմաններում: Չնայած քամին խանգարում էր, բայց սավառնակներից մի քանիսին հաջողվեց օդում երկար ճախրել:
Ցուցադրական ելույթներից հետո դասընթացի բոլոր մասնակիցներին հանձնվեցին վկայականներ: Նրանք առաջիկայում կմշակեն արդեն ավելի կատարելագործված մոդելներ, որով էլ կմասնակցեն սեպտեմբերի 10-ին և 11-ին կայանալիք «Հավք-2022» ամենամյա մրցույթին, որին կմասնակցեն նաև մասնագիտացված ընկերությունները, իսկ մրցույթը կունենա մի քանի անվանակարգեր: Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամից բացի, ԱԹՍ-ների մրցույթի կազմակերպիչներն են նաև արտակարգ իրավիճակների և բարձր տեխնոլոգիաների նախարարությունները:
20:46 03.08.2025
Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցելՕգոստոսի 3-ին Արեգակի վրա գրանցվել է նախավերջին հզորության դասի M բռնկում, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից։ «Օգոստոսի 3-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 16:57-ին, 4168 (N04E23) արեգակնային բծերի խմբում ռենտգենյան տիրույթում գրանցվել է 11 րոպե տևողությամբ M2.9 բռնկում», – հայտնել են ինստիտուտից: Արեգակնային բռնկումները բաժանվում են հինգ դասի՝ կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից՝ A, B, C, M […] ...
20:18 03.08.2025
Սևանա լճի տարբեր հատվածներում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանցԱնցած շաբաթ Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության ««Սևան» ազգային պարկ» տեղամասի աշխատակիցները Սևանա լճի տարբեր հատվածներում իրականացրել են ստուգիչ միջոցառումներ, ինչի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանց։ Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն, որսի միջոցներն առգրավվել են, միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։ ...
19:50 03.08.2025
Կամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխըԿամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը: «Կրաշենիննիկով հրաբուխը մինչև 6 կմ բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել՝ ավելի քան երեք անգամ բարձր, քան ինքնին հրաբուխն է, նրա բարձրությունը 1856 մետր է։ Վերջին անգամ այն ժայթքել է մոտավորապես 1550 թվականի […] ...
19:25 03.08.2025
Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Լադա»-նԱյսօր՝ օգոստոսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Տափերական գյուղի գլխավոր փողոցում՝ բենզալցակայանի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչներ 32-ամյա Գոռ Մ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և 26-ամյա Կարապետ Գ․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Լադա»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, ապա […] ...
19:00 03.08.2025
Եգիպտոսը երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակիչների համարԵգիպտոսի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա պարենային օգնություն են նետել Գազայի հատվածի բնակիչների համար, ասվում է Եգիպտոսի զինված ուժերի հայտարարության մեջ։ «Վերջին օրերին Եգիպտոսի Արաբական Հանրապետությունից թռիչք է կատարել ինը ռազմական տրանսպորտային ինքնաթիռ՝ Գազայի հատվածի դժվարամատչելի շրջաններ տասնյակ տոննա պարենային օգնություն նետելու համար», – ասվում է հայտարարության մեջ։ Իսրայելի կառավարությունը հուլիսի 26-ին […] ...
18:30 03.08.2025
Եվրահանձնաժողովը հաստատել է Սլովակիայի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգիայի վերաբերյալ համաձայնագիրըԵվրոպական հանձնաժողովը հաստատել է Սլովակիայի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի նախագիծը, հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։ «Եվրոպական հանձնաժողովը դրական է գնահատել Սլովակիայի և Միացյալ Նահանգների կառավարությունների միջև միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի բովանդակությունը։ Ատոմային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ Եվրամիության անդամ չհանդիսացող երկրի հետ նման միջպետական համաձայնագրերը, ԵՄ ներքին […] ...