22:44 28.07.2018
ԱՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Իգոր Գրիգորյանի՝ սույն թվականի հուլիսի 28-ի հրամանով ոստիկանության պետի խորհրդական, ոստիկանության մայոր Արմեն Մովսիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։
Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ ներկայացնելով նորանշանակ աշխատակազմի ղեկավարին՝ ոստիկանության պետը համոզմունք հայտնեց, որ Արմեն Մովսիսյանի մասնագիտական ունակությունները կնպաստեն ոստիկանության աշխատանքները կանոնակարգելուն և գործունեության ընդհանուր արդյունավետությունը բարձրացնելուն։
Նույն օրը ոստիկանության պետը ներկայացրեց նաև ոստիկանության անձնագրային և վիզաների նորանշանակ վարչության պետին։ ԱՀ ոստիկանության կադրերի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Բաղրյանը հրապարակեց ոստիկանության պետի հրամանը, համաձայն որի՝ ոստիկանության քննչական վարչության պետի տեղակալ, ոստիկանության մայոր Արայիկ Ներսիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել անձնագրային և վիզաների վարչության պետի պաշտոնում։
Շնորհավորելով Արայիկ Ներսիսյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ ոստիկանության պետը համոզմունք հայտնեց, որ նրա սկզբունքային և արդարամիտ գործելաոճը կնպաստի քաղաքացիներին մատուցվող ծառայություններն էլ ավելի պարզեցնելուն և մոտագա ապագայում «Մեկ պատուհանի» սկզբունքը ոստիկանության բոլոր ստորաբաժանումների անձնագրային ծառայություններում իրականացնելու հնարավորություն ստեղծելուն։
Ոստիկանության պետի հրամաններով կադրային փոփոխություններ են կատարվել նաև ոստիկանության քննչական վարչությունում։
Այսպես, Ոստիկանության քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ٫ ոստիկանության մայոր Արա Ենգիբարյանը և ոստիկանության քննչական վարչության Ստեփանակերտ քաղաքի քննչական բաժնի պետ, ոստիկանության մայոր Դավիթ Ավշարյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից և նշանակվել քննչական վարչության պետի տեղակալների պաշտոններում, իսկ ոստիկանության քննչական վարչության Ստեփանակերտ քաղաքի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արման Սարուխանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել նույն բաժնի պետի պաշտոնում։
Ոստիկանության պետը, ընդունելով նորանշանակ պատասխանատուներին, համոզմունք հայտնեց, որ նրանց կողմից կարվի առավելագույնը քննիչների մասնագիտական ունակությունները բարձրացնելու, ծառայողական և կատարողական կարգապահության ուղղությամբ։
11:02 26.06.2025
Կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի հերթական նիստըԿառավարության 2025 թվականի հունիսի 26-ի հերթական նիստը: ...
10:50 26.06.2025
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հանդիպել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսի հետՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Կարևորելով միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության աջակցությունը Կոմիտեի կայացման և կարողությունների զարգացման գործընթացում՝ Արթուր Նահապետյանը նշել է, որ կոռուպցիան այսօր ոչ միայն առանձին երկրների խնդիր է, այլև անդրազգային երևույթ, որի դեմ պայքարի գործում շատ կարևոր է միջազգային համագործակցությունը, […] ...
10:45 26.06.2025
«Ալ Նասրը» հեռացրել է Ստեֆանո ՊիոլիինՍաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը» հայտարարել է գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիին հեռացնելու մասին: Ակումբն X սոցիալական ցանցում տեղեկացրել է, որ Պիոլիի հետ հեռացել են նաև նրա մարզչական շտաբի անդամները: «Ալ Նասրը» շնորհակալություն է հայտնել իտալացի մասնագետին կատարած աշխատանքի համար: Պիոլին 2024 թվականի աշնանն էր գլխավորել «Ալ Նասրը» և տիտղոս չէր նվաճել: ...
10:40 26.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:35 26.06.2025
ԱՄՆ-ն լիովին կամ մասնակի դադարեցնում է որոշ երկրների քաղաքացիներին վիզաների տրամադրման գործընթացը և արգելում նրանց մուտքը երկիրՀիմք ընդունելով 2025 թ․ հունիսի 9-ից (արևելյան ժամանակով ժամը 00:01-ից) գործող Նախագահական հրամանագիրը, ըստ որի՝ սահմանափակվում է օտարերկրյա քաղաքացիների մուտքը Միացյալ Նահանգներ՝ երկիրը օտարերկրյա ահաբեկիչներից, ինչպես նաև ազգային և հասարակական անվտանգությանը սպառնացող վտանգներից պաշտպանելու համար, ԱՄՆ-ն լիովին կամ մասնակիորեն դադարեցնում է որոշ երկրների քաղաքացիներին վիզաների տրամադրման գործընթացը և արգելում նրանց մուտքը երկիր՝ առաջնորդվելով ԱՄՆ ազգային […] ...
10:30 26.06.2025
Հունիսի 29-ից կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերըՀունիսի 29-ից հուլիսի 6-ը Տավուշում, երրորդ տարին անընդմեջ, ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվեն ամենամյա բանակային խաղեր՝ ուժային կառույցների միջև: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Մանրամասները՝ տեսանյութում ...