Արմեն Գևորգյանը և Ղազախստանի դեսպանը կարևորել են ԵԱՏՄ շրջանակում խնդիրների լուծման համար ջանքերի համատեղումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+15.09 oC

Արմեն Գևորգյանը և Ղազախստանի դեսպանը կարևորել են ԵԱՏՄ շրջանակում խնդիրների լուծման համար ջանքերի համատեղումը

19:05 04.04.2022

ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանի և Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևի՝ ապրիլի 4-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել են ԵԱՏՄ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Արմեն Գևորգյանի խոսքերով՝ ԵԱՏՄ համագործակցության առումով այժմ բարդ ժամանակաշրջան է՝ կապված ռուս-ուկրաինական իրադարձությունների և դրա հետևանքով Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների հետ: «Քանի որ ԵԱՏՄ երկրների տնտեսությունը փոխկապակցված է, ապա չենք կարող մեզ վրա չզգալ այդ պատժամիջոցների հետևանքները: Ի սկզբանե մենք շատ մտահոգված էինք, որ այդ իրավիճակն ազդեցություն կունենա մեր երկրի պարենային անվտանգության վրա, քանի որ հացահատիկը  հիմնականում  ներկրվում է Ռուսաստանից»,- ասել է հանձնաժողովի նախագահը: Նրա խոսքերով՝ տարբեր քննարկումներ ցույց են տալիս, որ կարծես բարենպաստ  լուծումներ գտնվել են՝ հաշվի առնելով ԵԱՏՄ երկրների հետաքրքրությունները՝ մեղմացնելու այդ պատժամիջոցների ազդեցությունները:

ԵԱՏՄ շրջանակում խնդիրների լուծման համար զրուցակիցները կարևորել են ջանքերի համատեղումը:

Նշվել է, որ երկու երկրների հարաբերությունները դինամիկ զարգանում են, թեև կա ներուժ՝ տարբեր ոլորտներում ընդլայնելու և խորացնելու փոխշահավետ համագործակցությունը:

Զրուցակիցները քննարկել են նաև միջխորհրդարանական կապերին, տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին վերաբերող հարցեր:

Հանձնաժողովի նախագահը դեսպանին է փոխանցել հայ հանրության անհանգստությունը՝ կապված Ստամբուլյան հայտարարագրում տեղ գտած որոշ գնահատականների հետ, որոնք վերաբերում են հայ-ադրբեջանական չկարգավորված հարցերին: Արմեն Գևորգյանը նշել է, որ դրանում ոչ միայն շնորհավորանքներ են՝ կապված «հաղթանակի» հետ, այլև ելակետային պահեր՝ վերաբերող, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքին:

Արմեն Գևորգյանն այս կապակցությամբ ընդգծել է նաև «Հայաստան» խմբակցության անհանգստությունը՝ նշելով, որ քանի դեռ հարցը լուծված չէ, կարևոր է, որ ՀԱՊԿ անդամ գործընկերները պահպանեն առնվազն կառուցողական չեզոքություն:

Տնտեսական համագործակցության շրջանակում նշվել է՝ Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրաշրջանառությունը նախորդ տարի 26 տոկոսով ավելացել է: Այս համատեքստում կարևորվել է նաև լոգիստիկ խնդիրների կարգավորումն այլընտրանքային ուղիներով:

Հանդիպման ավարտին դեսպան Իմանբաևն անդրադարձել է Ղազախստանում սպասվող բարեփոխումներին և  սահմանադրական փոփոխություններին, կարևորել այդ համատեքստում Հայաստանի փորձը: Արմեն Գևորգյանն ընդգծել է՝ կարևոր է, որ երկրում իրականացվող բարեփոխումների արդյունքում հասարակությունը չբաժանվի տարբեր՝ հակադիր կողմերի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակը

20:17 30.04.2025

Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակը

Պորտուգալիայի հավաքականի և սաուդյան «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 934 գոլով աշխարհի լավագույն ռմբարկուն է գործող ֆուտբոլիստների շարքում։ Լավագույն ռմբարկուների տասնյակը հետևյալն է․ 1․Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր»)՝ 934 գոլ 2․Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»)՝ 858 3․Ռոբերտ Լեւանդովսկի («Բարսելոնա»)՝ 710 4․Լուիս Սուարես («Ինտեր Մայամի»)՝ ​587 5․Քարիմ Բենզեմա («Ալ Իթիհադ»)՝ 494 6․Էդինսոն Կավանի («Բոկա Խունիորս»)՝ 462 7․Հարի […] ...

SHANTNEWS

20:00 30.04.2025

SHANTNEWS

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽ

19:56 30.04.2025

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽ

ԲԴԽ-ն որոշում է կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնելու մասին: «2025 թվականի ապրիլի 29-ին և 30-ին, դռնփակ նիստերում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի ապրիլի 29-ին ներկայացված «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Վաչագանի Գաբրիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն […] ...

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը

19:52 30.04.2025

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2021-2025թթ․ մեկնարկել և ընթացքի մեջ են 340 դպրոցի կառուցման, վերանորոգման և նախագծման աշխատանքները, որոնք սպասարկելու են շուրջ 130 000 սովորողի: Ընդգծվել է, որ 2021-2025թթ․ ընթացքում շահագործման են հանձնվել 45 դպրոցներ՝ 10 հիմնանորոգված և 35 կառուցված, որոնք սպասարկում են […] ...

Էրդողանն ասել է, որ պաշտպանում է Թրամփի տեսլականը Ուկրաինայի վերաբերյալ

19:46 30.04.2025

Էրդողանն ասել է, որ պաշտպանում է Թրամփի տեսլականը Ուկրաինայի վերաբերյալ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «հեռախոսային դիվանագիտություն» է վարում իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ և աջակցում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման նրա տեսլականին։ «Մենք պարոն Թրամփի հետ ժամանակ առ ժամանակ շփվում ենք հեռախոսային դիվանագիտության ձևաչափով: Կարծում եմ, որ նոր շրջանում մեր երկկողմ հարաբերություններն իմ ընկեր Թրամփի հետ բոլորովին այլ խթան կստանան: Մենք […] ...

ԼՂ-ից տեղահանված անձանց սոցիալական աջակցության ծրագրում լրացումներ են արվել

19:39 30.04.2025

ԼՂ-ից տեղահանված անձանց սոցիալական աջակցության ծրագրում լրացումներ են արվել

ԼՂ-ից տեղահանված անձանց առաջնային կարիքների բավարարման, կեցության և այլ ծախսերի համար նախատեսված սոցիալական աջակցության ծրագրում լրացումներ են արվել։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Հաշվի առնելով այն, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար հաստատված սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերի լավարկման վերաբերյալ առաջարկների քննարկման համար կպահանջվի որոշակի ժամկետ՝ ընթացիկ ծրագրերում իրականացվել են որոշակի […] ...

BACK_TO_TOP