Սպանել էր տղամարդուն, դին թողել ծառերի տակ, հագուստը՝ տարել․ Մարտունու ոստիկանների բացահայտումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+23.09 oC

Սպանել էր տղամարդուն, դին թողել ծառերի տակ, հագուստը՝ տարել․ Մարտունու ոստիկանների բացահայտումը

17:28 05.04.2022

Ապրիլի լույս 5-ի գիշերը Մարտունի քաղաքում բնակվող մի կին ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում էր տվել, որ ամուսինը ժամեր առաջ տնից դուրս է եկել ու չի վերադարձել, նաև չի պատասխանում հեռախոսազանգերին։

Մարտունու ոստիկանները տղամարդուն հայտնաբերելու նպատակով հենց գիշերվանից սկսեցին որոնողական միջոցառումները։ Հետևողական աշխատանքի արդյունքում արդեն լուսադեմին նրանք տեղեկություններ ունեին, որ անհետ կորածի և Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի բնակիչներից մեկի միջև վեճ էր եղել։

Նախնական տվյալներով՝ նրանք հանդիպել էին Մարտունու Գետափնյա փողոցում՝ մարզադաշտի մոտ։ Անհրաժեշտ էր պարզել այնտեղ կատարվածի մանրամասները, ինչի համար Մարտունու ոստիկանները համագործակցեցին քրեական ոստիկանության ու Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների հետ։

Առավոտյան ժամը 8.40-ին բաժին հրավիրվեց անհետ կորածի հետ վիճած անձը։ Հետագա միջոցառումներով հայտնի դարձավ, որ ֆինանսական հարցերի շուրջ ծագած վեճի ընթացքում Գեղհովիտի 24-ամյա բնակիչը դանակով մի քանի անգամ խփել էր 55-ամյա Կամո Ալեքսանյանին, ապա հափշտակել 1 միլիոն 200 հազար դրամ։ Այնուհետև տղամարդու դին մեքենայով տարել էր Մարտունու՝ հանրային լողափ տանող ճանապարհ, հագից հանել էր շորերը, դին թողել ծառերի տակ, իսկ հագուստը պահել իրենց գյուղի դաշտերում։

Հետագա միջոցառումներով դիակը հայտնաբերվել է։ Կասկածվողը խոստովանել է: Դեպքի առթիվ տարածքային քննչական մարմնում հարուցվել է քրեական գործ։ 24-ամյա երիտասարդը ձերբակալվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել

21:50 25.05.2025

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել

Մայիսի 25-ին` ժամը 17:36-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նորատուս գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 32-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել […] ...

Երևանցիներն ու քաղաքի հյուրերը բացառիկ հնարավորություն կունենան վայելելու Մոսկվայի «Մեծ թատրոնի» լեգենդար բալետային ներկայացումները. քաղաքապետարան

21:00 25.05.2025

Երևանցիներն ու քաղաքի հյուրերը բացառիկ հնարավորություն կունենան վայելելու Մոսկվայի «Մեծ թատրոնի» լեգենդար բալետային ներկայացումները. քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հունիսի 6-ին և 7-ին` ժամը 20:00-ին, Թումանյանի անվան զբոսայգում երևանցիներն ու քաղաքի հյուրերը բացառիկ հնարավորություն կունենան վայելելու Մոսկվայի Մեծ թատրոնի լեգենդար «Ժիզել» և «Գալա բալետ» ներկայացումները: Հանդես կգան Ռուսաստանի պետական ակադեմիական Մեծ թատրոնի առաջատար արտիստները, ովքեր այդ օրերին ելույթ կունենան Երևանում: Մուտքն ազատ է: ...

ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարները կքննարկեն Անդրկովկասում իրավիճակի կարգավորումը. Մոսկվան ողջունում է հայ-թուրքական կարգավորման գործընթացը

20:33 25.05.2025

ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարները կքննարկեն Անդրկովկասում իրավիճակի կարգավորումը. Մոսկվան ողջունում է հայ-թուրքական կարգավորման գործընթացը

Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ մայիսի 25-27-ը կայանալիք հանդիպմանը նախատեսվում է, ի թիվս այլ հարցերի, մանրամասն քննարկել Անդրկովկասում առկա իրավիճակն ու համագործակցության խորացումը, ներառյալ՝ տրանսպորտային հաղորդակցության և հաղորդակցությունների ապաշրջափակումը, տարածաշրջանի հետկոնֆլիկտային վերականգնումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՌԴ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ: Ռուսաստանի արտաքին քաղաքական […] ...

26-ամյա Վալվերդեի մոտ օստեոխոնդրոզ է ախտորոշվել

20:02 25.05.2025

26-ամյա Վալվերդեի մոտ օստեոխոնդրոզ է ախտորոշվել

Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի բժշկական զննման արդյունքները։ 26-ամյա ուրուգվայցու մոտ ախտորոշվել է գոտկասրբոսկրային օստեոխոնդրոզ։ Վերականգնման ժամկետների մասին որևէ տեղեկություն չի հրապարակվել։ Այս մրցաշրջանում Վալվերդեն «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 58 խաղում խփել է ինը գոլ և կատարել ութ գոլային փոխանցում։ Հունիսի 18-ին մադրիդյան թիմը կանցկացնի իր առաջին խաղը 2025 […] ...

Շվեյցարական Ալպերում հինգ զբոսաշրջիկի մարմին է հայտնաբերվել

19:41 25.05.2025

Շվեյցարական Ալպերում հինգ զբոսաշրջիկի մարմին է հայտնաբերվել

Շվեյցարական Ալպերում Ռիմփֆիշխորն լեռան մոտ հինգ մարդու դի է հայտնաբերվել, կիրակի օրը հայտնել է Շվեյցարիայի Վալե կանտոնի ոստիկանությունը։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ լեռնագնացները դահուկներ են հայտնաբերել լեռան ստորոտում։ Դահուկների տերերին չգտնելուց հետո նրանք կապ են հաստատել փրկարար ծառայության հետ։ «Մայիսի 24-ին լեռնագնացները կապվել են փրկարար ծառայության հետ՝ լեռան գագաթից մոտ 4000 մետր բարձրության վրա լքված դահուկներ […] ...

Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի նախագահը

19:17 25.05.2025

Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի նախագահը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի տորագա (նախագահ) Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: ...

BACK_TO_TOP