19:44 05.04.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ վարչապետը նշել է.
«Կարծում եմ, որ հայ-վրացական հարաբերություններն առանձնահատուկ ժամանակահատվածում են գտնվում, և մենք կարող ենք քաղաքական մակարդակում տեսնել նոր դինամիկա, նոր տրամադրություն և նոր հեռանկարներ: Ակնհայտ է, որ մեր երկրների կառավարությունների և խորհրդարանների միջև կա ավելի սերտ համագործակցելու երկուստեք ցանկություն, որը համոզված եմ՝ բխում է մեր ժողովուրդների ավելի սերտ համագործակցելու և գործակցելու ցանկությունից: Եվ հույս ունեմ, որ մենք բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններով ու ակտիվությամբ այդ ցանկությունը կկարողանանք ինստիտուցիոնալ ձևով արտահայտել մեր երկու երկրների հարաբերություններում: Կրկին ողջունում եմ և շատ ուրախ եմ այս հանդիպման համար»:
Շալվա Պապուաշվիլին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել.
«Ես ուզում եմ արտահայտել իմ խորին հարգանքը Ձեր և հայ ժողովրդի նկատմամբ, ովքեր այսպիսի ոգով հետևում են Ձեզ: Ինչպես Դուք նշեցիք, այսօր հայ-վրացական հարաբերությունները շատ սերտ են: Այն առանձնահատուկ երևում է վարչապետների մակարդակով: Եվ այս այցով ուզում եմ ևս մեկ անգամ վերահաստատել, որ ինչպես վարչապետների, այնպես էլ խորհրդարանների նախագահների միջև այդպիսի սերտ հարաբերություններ կան: Մենք քննարկել և զրուցել ենք այն մասին, որ այս հանդիպումները, այս հարաբերությունները լինեն ոչ միայն պաշտոնական, այլև բարեկամական խմբերի, հանձնաժողովների և աշխատակազմերի մակարդակով: Եվ մենք զրուցել ենք նաև այն մասին, որ այսօրվա դրությամբ, երբ տարածաշրջանն այսպիսի մարտահրավերների առաջ է կանգնած, կարողանանք ամեն ինչ անել տարածաշրջանում երկարատև խաղաղություն ստեղծելու համար»:
Շալվա Պապուաշվիլին հավելել է, որ Հայաստանն ու Վրաստանն այս տարի նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, որը լավ առիթ է երկու երկրների բարեկամությունն ու համատեղ բազմադարյա պատմությունը ևս մեկ անգամ վերարժևորելու համար:
Հանդիպմանը զրուցակիցները անդրադարձել են հայ-վրացական հարաբերությունների հետագա զարգացմանը, Հարավային Կովկասում, ինչպես նաև միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին:
20:54 30.04.2025
ՀՀ ՏԿԵ նախարարն ընդունել է Միջազգային տրանսպորտային ֆորումի (ITF) գլխավոր քարտուղարին և ITF ավտոմոբիլային տրանսպորտի խմբի ղեկավարինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր ընդունել է Միջազգային տրանսպորտային ֆորումի (ITF) գլխավոր քարտուղար Յոնգ Թե Կիմին և ITF ավտոմոբիլային տրանսպորտի խմբի ղեկավար Յուստաս Ռասոմավիչյուսին։ «Ողջունել եմ հյուրերին և շնորհակալություն եմ հայտնել տրանսպորտի ոլորտում և հատկապես Որակի Խարտիայով նախատեսված պահանջներին համապատասխան օրենսդրական բարեփոխումներին աջակցելու համար։ Պատրաստակամություն եմ հայտնել հաջորդիվ […] ...
20:36 30.04.2025
Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ: Այս մասին հայտնել է վարչապետը Ֆեյսբուքի իր էջում: Մանրամասները՝ տեսանյութում: ...
20:17 30.04.2025
Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակըՊորտուգալիայի հավաքականի և սաուդյան «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 934 գոլով աշխարհի լավագույն ռմբարկուն է գործող ֆուտբոլիստների շարքում։ Լավագույն ռմբարկուների տասնյակը հետևյալն է․ 1․Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր»)՝ 934 գոլ 2․Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»)՝ 858 3․Ռոբերտ Լեւանդովսկի («Բարսելոնա»)՝ 710 4․Լուիս Սուարես («Ինտեր Մայամի»)՝ 587 5․Քարիմ Բենզեմա («Ալ Իթիհադ»)՝ 494 6․Էդինսոն Կավանի («Բոկա Խունիորս»)՝ 462 7․Հարի […] ...
19:56 30.04.2025
Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽԲԴԽ-ն որոշում է կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնելու մասին: «2025 թվականի ապրիլի 29-ին և 30-ին, դռնփակ նիստերում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի ապրիլի 29-ին ներկայացված «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Վաչագանի Գաբրիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն […] ...
19:52 30.04.2025
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2021-2025թթ․ մեկնարկել և ընթացքի մեջ են 340 դպրոցի կառուցման, վերանորոգման և նախագծման աշխատանքները, որոնք սպասարկելու են շուրջ 130 000 սովորողի: Ընդգծվել է, որ 2021-2025թթ․ ընթացքում շահագործման են հանձնվել 45 դպրոցներ՝ 10 հիմնանորոգված և 35 կառուցված, որոնք սպասարկում են […] ...