Գյումրիի «վառեմ-մարեմ»-ի պատշգամբով շենքի վերակառուցման համար հայտարարվել է ճարտարապետական գաղափարների մրցույթ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

Գյումրիի «վառեմ-մարեմ»-ի պատշգամբով շենքի վերակառուցման համար հայտարարվել է ճարտարապետական գաղափարների մրցույթ

19:07 06.04.2022

«Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի «վառեմ-մարեմ»-ի պատշգամբով փլուզվող շենքի վերակառուցման  համար հայտարարվել է ճարտարապետական  նախագծային գաղափարների մրցույթ։ Կառավարությունը մրցույթի կազմակերպումը պատվիրել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամին։ Ճարտարապետներն ու  նախագծային ընկերություններն իրենց մշակած կոնցեպտները մասնագիտական հանձնաժողով են ներկայացնելու  մեկամսյա ժամկետում։
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ ծրագիրն իրականացվում է կառավարության, «Սինոփսիս Արմենիա»-ի և Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի համագործակցությամբ, ֆինանսավորող կողմը Համաշխարհային բանկն է։
Ալեքպոլցի առևտրականներին պատկանող 1860-ականներին կառուցված տները  2019 թվականին, կառավարության որոշմամբ, հատկացվել էին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանին։ Այդ ժամանակ մարզպետ, այժմ՝ համալսարանի Գյումրիի մասնաճյուղի ռեկտոր Տիգրան Պետրոսյանը նշում է, որ, համատեղ ստորագրված հուշագրի համաձայն, նախատեսվում է  շենքը վերածել տեխնոլոգիական  կրթություն իրականացնող միջազգային կրթական կենտրոնի։
«Քանի որ այդ շենքը լինելու է Հայաստանում կրթական եզակի միջավայրերից մեկը, մեր նպատակն է չսահմանափակվել Շիրակի մարզի երիտասարդներով, նաև հնարավորություն ստեղծել թե՛ Հայաստանի այլ մարզերի և  թե՛ օտարերկրյա  ուսանողների համար, որ մեզ մոտ  կրթական գործընթաց անցնելու հնարավորություն ունենան»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշում է ՀԱՊՀ Գյումրիի մասնաճյուղի ռեկտոր Տիգրան Պետրոսյանը։
«Կումայրի» արգելոցի պատմական ժառանգության շենքը բաղկացած է մի քանի մասնաշենքերից։ Վերակառուցումից հետո Աճեմյան 25 և Աճեմյան 2/1 մասնաշենքերը կադաստրային գրանցմամբ կունենան մեկ հասցեավորում։
Որոշ հատվածներում արդեն փլուզված շենքում կատարվել են նոր սեյսմիկ ուսումնասիրություններ։ Ներքին կառուցվածքային փոփոխություններ թույլատրելի են, բայց արտաքին և հատկապես ճակատային հատվածի տեսքի պահպանումը մրցույթի պարտադիր պայմաններից է։
«Ֆասադային տեսքը չենք կարող խախտել, դա իրենից ենթադրում է և ներառում է նաև բալկոնի հատվածը։ Ինչ վերաբերում է կոնցեպտուալ  օգտագործմանը, դա մեր որոշումը չէ, այսինքն՝ ստանալով և նայելով ճարտարապետական կոնցեպտները, գաղափարները, ըստ այդմ նաև կորոշենք, թե ինչպես է  ճիշտ ծառայեցնել  պատմական շինությունը»,- ասում է ԳՏԿ ծրագրի ղեկավար Բելլա Հարությունյանը։
Հաղթող ճարտարապետական կոնցեպտ ունենալու դեպքում, դեռ չի նշանակում, որ «վառեմ-մարեմ»-ի պատշգամբը և շենքն ամբողջությամբ կհիմնանորոգվի հենց այդ նախագծով։ Հնարավոր է մի քանի գաղափարների լավագույն լուծումների համատեղում։ Մեկ շաբաթվա ընթացքում արդեն ստացվել են մեկ տասնյակից ավելի  ճարտարապետական նորարարական գաղափարների հայտեր։ Շենքի  շինարարության մեկնարկը նախատեսվում է այս տարվա ընթացքում։

 

 

 

 

 

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

20:46 03.08.2025

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

Օգոստոսի 3-ին Արեգակի վրա գրանցվել է նախավերջին հզորության դասի M բռնկում, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից։ «Օգոստոսի 3-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 16:57-ին, 4168 (N04E23) արեգակնային բծերի խմբում ռենտգենյան տիրույթում գրանցվել է 11 րոպե տևողությամբ M2.9 բռնկում», – հայտնել են ինստիտուտից: Արեգակնային բռնկումները բաժանվում են հինգ դասի՝ կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից՝ A, B, C, M […] ...

Սևանա լճի տարբեր հատվածներում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանց

20:18 03.08.2025

Սևանա լճի տարբեր հատվածներում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանց

Անցած շաբաթ Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության ««Սևան» ազգային պարկ» տեղամասի աշխատակիցները Սևանա լճի տարբեր հատվածներում իրականացրել են ստուգիչ միջոցառումներ, ինչի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանց։ Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն, որսի միջոցներն առգրավվել են, միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։ ...

Կամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխը

19:50 03.08.2025

Կամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխը

Կամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը: «Կրաշենիննիկով հրաբուխը մինչև 6 կմ բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել՝ ավելի քան երեք անգամ բարձր, քան ինքնին հրաբուխն է, նրա բարձրությունը 1856 մետր է։ Վերջին անգամ այն ժայթքել է մոտավորապես 1550 թվականի […] ...

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Լադա»-ն

19:25 03.08.2025

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Լադա»-ն

Այսօր՝ օգոստոսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Տափերական գյուղի գլխավոր փողոցում՝ բենզալցակայանի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչներ 32-ամյա Գոռ Մ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և 26-ամյա Կարապետ Գ․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Լադա»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, ապա […] ...

Եգիպտոսը երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակիչների համար

19:00 03.08.2025

Եգիպտոսը երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակիչների համար

Եգիպտոսի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա պարենային օգնություն են նետել Գազայի հատվածի բնակիչների համար, ասվում է Եգիպտոսի զինված ուժերի հայտարարության մեջ։ «Վերջին օրերին Եգիպտոսի Արաբական Հանրապետությունից թռիչք է կատարել ինը ռազմական տրանսպորտային ինքնաթիռ՝ Գազայի հատվածի դժվարամատչելի շրջաններ տասնյակ տոննա պարենային օգնություն նետելու համար», – ասվում է հայտարարության մեջ։ Իսրայելի կառավարությունը հուլիսի 26-ին […] ...

Եվրահանձնաժողովը հաստատել է Սլովակիայի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգիայի վերաբերյալ համաձայնագիրը

18:30 03.08.2025

Եվրահանձնաժողովը հաստատել է Սլովակիայի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգիայի վերաբերյալ համաձայնագիրը

Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Սլովակիայի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի նախագիծը, հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։ «Եվրոպական հանձնաժողովը դրական է գնահատել Սլովակիայի և Միացյալ Նահանգների կառավարությունների միջև միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի բովանդակությունը։ Ատոմային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ Եվրամիության անդամ չհանդիսացող երկրի հետ նման միջպետական համաձայնագրերը, ԵՄ ներքին […] ...

BACK_TO_TOP