18:15 19.02.2018
«Գյումրի» բժշկական կենտրոնի բժիշկների միջև վիճաբանության և ծեծկռտուքի պատճառները հիվանդանոցում փորձում են պարզել վիճաբանության մասնակիցների պնդումները համադրելով:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS-ը, փետրվարի 17-ին ոստիկանության Կումայրի բաժինը հաղորդում էր ստացել այն մասին, որ բժշկական կենտրոնի բժիշկների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել:
Վիրաբուժական բաժանմունքի բժիշկներ Կարեն Գևորգյանը և Արթուր Նասիբյանը վիճել են նույն բաժանմունքի բժիշկներ Արման և Արտակ Սարգսյանների հետ, նրանցից մեկին ծեծել: Ավելի ուշ «Գյումրի» բժշկական կենտրոնի ամբուլատոր ծառայության բուժքույր Աննա Ադամյանը ոստիկանության Կումայրի բաժին հաղորդում է տվել այն մասին, որ բժիշկներ Արթուր և Արմեն Նասիբյան եղբայրները ոտքերով հարվածել են իր աշխատասեղանին և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել իր հասցեին: Աննա Ադամյանը պնդում է, որ այս պատմության մեջ տուժող է:
Այսօր վիճաբանության մասնակիցներն աշխատանքի են ներկայացել համապատասխան զեկուցագիր-բացատրագրերով: «Գյումրի» բժշկական կենտրոնի բժիշկների աշխատանքային օրն այսօր սկսվել էր խորհրդակցությամբ, որը հրավիրել էր Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետը: Թեման հիվանդանոցում տեղի ունեցած միջադեպն էր: Թե ինչու են բժիշկներն իրար ծեծել, հարցի պատասխանը բժշկական կենտրոնում դեռ չունեն:
Առողջապահության վարչության պետը նշեց, որ հիվանդանոց է եկել ոչ թե վիճաբանող կողմերին հանդիպելու, այլ հստակ ցուցում տալու: Իսկ այն, որ վիճաբանությունը մասնագիտական հարթությունում է եղել, հաստատեց բժշկական կենտրոնի տնօրենը: Նասիբյան և Սարգսյան եղբայրները նույն վիրաբուժական բաժանմունքի բժիշկներ են: Մասնագիտական քննարկումն էլ, ըստ տնօրենի, վերաճել է վիճաբանության:
Վիճաբանության կողմերն ընդհանուր հայտարարի չեն եկել նաև խորհրդակցության ժամանակ, իսկ վիրաբուժական բաժանմունքի վարիչ Արմեն Նասիբյանը շտապեց հերքել տեղեկությունները, թե ոստիկանությունը գործողություններ է ձեռնարկել իրեն հայտնաբերելու ուղղությամբ:
Բժիշկների ու բուժքրոջ պահվածքն ու վիճաբանության պատճառները վաղը քննելու է «Գյումրի» բժշկական կենտրոնի էթիկայի հանձնաժողովը, որի կազմում հիվանդանոցի բժիշկներն են: Այդ հանձնաժողովի եզրակացությունից է կախված, թե վիճաբանության մասնակիցներից ով է մեղավոր: Իսկ պատիժը նման դեպքերում սահմանվում է մինչև աշխատանքից ազատում:
13:18 16.08.2025
Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի հետՕգոստոսի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ: Ա.Գրիգորյանը շնորհավորել է Ա.Լարիջանիին ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ այդ պատասխանատու ու կարևոր պաշտոնում: ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև հաստատված են ինստիտուցիոնալ կապեր և […] ...
13:12 16.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 16-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 381.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.74 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.85 դրամ: ...
13:00 16.08.2025
Աշխարհն ավելի անվտանգ է, քանի դեռ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոսություն կա․ ՍիարտոԱշխարհն ավելի անվտանգ է դառնում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև երկխոսության արդյունքում: Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական հարաբերությունների նախարար Պետեր Սիարտոն: «Աշխարհն ավելի անվտանգ կդառնա, քանի դեռ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև երկխոսություն կա ամենաբարձր մակարդակով: Շնորհակալություն երկու նախագահներին էլ այս գագաթնաժողովը կազմակերպելու համար», – գրել է արտաքին գործերի նախարարության […] ...
12:53 16.08.2025
Տեսնում ենք Թրամփի ցանկությունը՝ խորանալու հակամարտության էության մեջ և հասկանալու դրա ծագումը․ ՊուտինՌուսաստանը տեսնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ցանկությունը՝ օգնել ուկրաինական հակամարտության կարգավորմանը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մենք տեսնում ենք ԱՄՆ վարչակազմի և անձամբ նախագահ Թրամփի ցանկությունը՝ նպաստելու ուկրաինական հակամարտության կարգավորմանը, նրա ցանկությունը՝ խորանալու էության մեջ և հասկանալու դրա ծագումը», – ասել է Պուտինը Թրամփի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ ...
12:42 16.08.2025
Յանիկ Սիների պատմական ցուցանիշըՅանիկ Սիները դուրս է եկել Ցինցինատիի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչ։ Իտալացին քառորդ եզրափակչում 2 սեթում (6-0, 6-2) առավելության է հասել Կանադան ներկայացնող Ֆելիքս Օժե-Ալյասիմի նկատմամբ։ Սիները 25-րդ անընդմեջ հաղթանակն է տարել «հարդ» ծածկույթին։ 21-րդ դարում նման հաջողության հասել են նաև Ռոջեր Ֆեդերերը, Ռաֆայել Նադալը, Նովակ Ջոկովիչն ու Էնդի Մարեյը։ Աշխարհի առաջին ռակետը Ցինցինատիի «Մասթերսի» կիսաեզրափակչում […] ...
12:28 16.08.2025
Թրամփը ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի առաջնորդներին տեղեկացրել է Ռուսաստանի հետ գագաթնաժողովի արդյունքների մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԵՄ առաջնորդներին, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին տեղեկացրել է Ալյասկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման արդյունքների մասին: Այս մասին լրագրողներին հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը։ «Նախագահ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, եվրոպական առաջնորդների և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի […] ...