Բժիշկն անվանել է երկարակյացների հիմնական սովորույթները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+32.09 oC

Բժիշկն անվանել է երկարակյացների հիմնական սովորույթները

23:31 17.04.2022

Էնդոկրինոլոգ Զուխրա Պավլովան նշել է երկարակյացների հիմնական սովորությունները։ Лента պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին նա պատմել է իր Telegram ալիքում։ Պավլովան կարծում է, որ ճապոնական Օկինավա կղզու բնակիչները, որտեղ հատկապես շատ են երկարակյացները, որպես կանոն, վազքով չեն զբաղվում և ապրում են առանց հոգնեցնող մարզումների։ Փոխարենը նրանք նախընտրում են քայլել, տնային գործեր կատարել և զբաղվել այգեգործությամբ։ Բժշկի խոսքով՝ երկարակյացներին շրջապատում է այնպիսի միջավայր, որը նրանց անընդհատ շարժման է մղում։

Պավլովան նշում է, որ երկարակյացները միշտ իրենց առջև նպատակ ունեն դրած և հաճախում են կրոնական արարողությունների։ «Երկնագույն գոտիների», այսինքն՝ մինչև 100 տարեկան և բարձր տարիքի մարդկանց ամենամեծ կենտոնացմամբ շրջանների բնակիչները գիտեն, թե ինչպես ճիշտ վարվել սթրեսի հետ։ Նրանք աղոթում են, քնում են, երջանիկ ժամեր են սահմանում։ Իսկ Օկինավանի բնակիչները հանգստություն են պահպանում՝ մի քանի րոպե հատկացնելով իրենց նախնիներին հիշելու համար:

«Սթրեսը հանգեցնում է քրոնիկական բորբոքման, որը կապված է տարիքային բոլոր հիմնական հիվանդությունների հետ», – բացատրում է բժիշկը։

Ուտելու հարցում էնդոկրինոլոգը խորհուրդ է տալիս Օկինավանի բնակիչների նման հարգել 80 տոկոսի կանոնը: Նա նշում է, որ 2500 տարվա հնություն ունեցող կոնֆուցիական մանտրան, որն ասում են ուտելուց առաջ, հիշեցնում է նրանց դադարեցնել ուտել, երբ ստամոքսը 80 տոկոսով լցված է:

«Քաղցած չլինելու և կուշտ զգալու միջև 20 տոկոս տարբերությունը կարող է լինել նիհարելու կամ քաշ հավաքելու միջև տարբերությունը», – ասում է Պավլովան։

Նա նշում է, որ «երկնագույն գոտիների» բնակիչները ամենաքիչը ուտում են օրվա երկրորդ կեսին կամ վաղ երեկոյան, իսկ հետո օրվա մնացած հատվածում ոչինչ չեն ուտում: Բժիշկը խորհուրդ է տալիս ավելի շատ բուսական մթերքներ օգտագործել, իսկ միս՝ ամսական մոտ հինգ անգամ։ Արժե նաև սննդակարգում ավելացնել լոբի, սոյա և ոսպ։

Պավլովայի խոսքով՝ երկարակյացների մոտ նաև ընտանիքն առաջին տեղում է, նրանք նրանք նվիրված են իրենց զուգընկերներին։ Բժիշկը խորհուրդ է տալիս ընտրել ճիշտ միջավայր, որը նպաստում է առողջ վարքագծին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ի՞նչ սպասել Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպումից. զրույց Արամ Սարգսյանի հետ

22:16 06.08.2025

Ի՞նչ սպասել Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպումից. զրույց Արամ Սարգսյանի հետ

Ինչպես արդեն հայտնի է Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախ առանձին, ապա եռակողմ հանդիպումներ է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Արդյո՞ք սա նշանակում է, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ, ի վերջո, ստորագրվելու է խաղաղության պայմանագիրը: Այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...

Ախուրյան համայնքում ընթանում են 10․000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքներ

22:08 06.08.2025

Ախուրյան համայնքում ընթանում են 10․000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքներ

Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն այսօր հետևել է Ազատան բնակավայրի 10 0000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման, բարեկարգման աշխատանքերին: Այս մասին հայտնել են Ախուրյանի համայնքապետարանից։ Այսուհետև Ախուրյան համայնքի Ազատանը Արևիկին և Այգաբացին միացնող ճանապարհը հարթ ու անցանելի կլինի: Խճավազային խառնուրդը համայնքին է տրամադրում Գյումրի-Արևիկ-Այգաբաց ճանապարհահատվածի հիմնանորոգումն իրականացնող շինարարական կազմակերպությունը, իսկ հարթեցման աշխատանքներն իրականացվում […] ...

SHANTNEWS

22:00 06.08.2025

SHANTNEWS

«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդում է կազմը «Նոայի» դեմ խաղից առաջ

21:52 06.08.2025

«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդում է կազմը «Նոայի» դեմ խաղից առաջ

«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդել է կազմը Հայաստանի չեմպիոն «Նոայի» դեմ խաղից առաջ։ Ջիբրալթարի չեմպիոնը հայտարարել է հարձակվող Բուբակար Սադիք Դաբոյի տրանսֆերի մասին: Սենեգալցին Պիրինեյան թերակղզի է վերադարձել ազատ գործակալի կարգավիճակում: Նախկինում նա խաղացել է Իսպանիայում: Նրա նախորդ ակումբը ֆարերյան «Ստրեյմուրն» էր: Ֆարերյան կղզիներում մրցաշրջանը սկսվել է գարնանը: Այս ընթացքում 27-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 17 խաղի, […] ...

AP. ԱՄՆ Ջորջիա նահանգի ռազմաբազայում հրաձգություն է տեղի ունեցել

21:46 06.08.2025

AP. ԱՄՆ Ջորջիա նահանգի ռազմաբազայում հրաձգություն է տեղի ունեցել

Անհայտ անձը կրակ է բացել Ջորջիա նահանգի Ֆորտ Ստյուարտ ամերիկյան ռազմաբազայում, ռազմական օբյեկտը մասամբ փակ է եղել։ Այս մասին հայտնել է Associated Press-ը։ «Մենք ներկայումս գնահատում ենք իրավիճակը, բայց կարող ենք հաստատել կրակողի հետ միջադեպը», – գործակալությունը մեջբերում է փոխգնդապետ Անգել Թոմկոյի խոսքերը։ Միջադեպի զոհերի և դրա դրդապատճառների մասին տեղեկություններ առայժմ չկան: Գործակալությունը նշում է, […] ...

Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել

21:36 06.08.2025

Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 6-ին, ժամը 20։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։18-ին։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ ...

BACK_TO_TOP