Թուրք վերլուծաբանը տագնապած է ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության թեմայի դասավանդման օրինագծից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+17.09 oC

Թուրք վերլուծաբանը տագնապած է ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության թեմայի դասավանդման օրինագծից

23:05 12.04.2022

Թուրքական «HaberTurk» լրատվամիջոցի վերլուծաբան Քյուրշադ Զորլուն իր սյունակում անդրադարձել է ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության թեման դասավանդելու մասին նոր օրինագծին։

«Ապրիլի 24-ին ընդառաջ արդյո՞ք մենք տեղյակ ենք ԱՄՆ Կոնգրեսում պատրաստվող այսպես կոչված ցեղասպանության մասին օրինագծից» հոդվածում Զորլուն հիշեցնում է, որ ԱՄՆ նախագահներն ապրիլքսանչորսյան ամենամյա ուղերձներ էին ունենում։ Իսկ 2021-ին, երբ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենն օգտագործեց «ցեղասպանություն» տերմինը, խնդիրը կարծես թե տեղափոխվեց որակապես նոր փուլ։

«Թվում էր, թե դրանով վերջ կդրվի դամոկլյան սրի պես կախված ամենամյա այդ ուղերձներով Թուրքիայի վրա կիրառվող ճնշումներին, բայց ոչ, դա ակնհայտորեն քաջալերում է նոր որոշումների ու կարգավորումների ընդունումը։ Ահավասիկ դրանցից մեկը, որն այժմ պատրաստվում է ներկայացվել ԱՄՆ նախագահ Բայդենի վավերացմանը, եթե Կոնգրեսն այն ընդունի»,- Ermenihaber-ի փոխանցմամբ՝ գրում է թուրք վերլուծաբանը։

Նա ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ հիշյալ օրինագծի ետևում կանգնած է ANCA-ն (Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը): Օրինագիծը կազմվել է կոնգրեսականներ Քերոլին Մալոնիի (Դեմոկրատ, Նյու Յորք) և Գաս Բիլիրակիսի (Հանրապետական, Ֆլորիդա) կողմից՝ որպես իրավական հիմք ունենալով դեռևս 2019-ին ԱՄՆ Սենատի ընդունած այն որոշումները, որոնք վերաբերում են ցեղասպանության թեմայի դասավանդմանը և դրա շուրջ հանրային կարծիքի ձևավորմանը։

Եթե ​​օրինագիծն ընդունվի և ուժի մեջ մտնի, ապա ցեղասպանության թեմային առնչվող կրթական նպատակների համար 5 տարվա ընթացքում Կոնգրեսի գրադարանին կհատկացվի 10 մլն դոլարի ֆինանսավորում։ Ընդ որում օրենքի նախագծի տեքստում հիշատակվում են ոչ միայն հայերը, այլ նաև հույները, ասորիները, քաղդեացիները, արամեացիները, մարոնիները և այլ քրիստոնյաներ։

«Չգիտեմ, թե ինչպես են Թուրքիայի համապատասխան կառույցները պայքարում դրա դեմ, բայց օրեցօր ավելանում է այդ օրինագծին աջակցող կոնգրեսականների թիվը»,- տագնապում է հոդվածի հեղինակը՝ մտավախություն հայտնելով, որ ԱՄՆ-ի կրթական համակարգում ցեղասպանության հարցի ուսուցման ուղղությամբ ձեռնարկված քայլերը, դպրոցներում հայկական թեզերին համապատասխանեցված ուսումնական ծրագրերի դասավանդումն ըստ էության կդաստիարակի մի սերունդ, որը Թուրքիայի նկատմամբ կանխակալ մոտեցում ու գուցե անգամ թշնամանք ունենա։

Զորլուի համոզմամբ՝ այս գործընացն ավելի վտանգավոր է, քան տարբեր երկրների խորհրդարաններում ցեղասպանության բանաձևերի ընդունումը:

«Արժի քննել և հասկանալ, թե Թուրքիայի համապատասխան կառույցներն ինչ քայլեր են ձեռնարկում, այս վտանգին սեփական թեզերով դիմակայելու և գործընթացը կասեցնելու համար»,- եզրափակվում է հոդվածը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 30.06.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

21:34 30.06.2025

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է  տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

21:29 30.06.2025

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

21:22 30.06.2025

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

21:13 30.06.2025

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Կանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

21:06 30.06.2025

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...

BACK_TO_TOP