17:11 12.04.2022
Ապրիլի 12-ին՝ ժամը 10։26-ից 11։50-ն ընկած ժամանակահատվածում, Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով ՀՀ մարզերում և Երևանի տարբեր վարչական շրջաններում վնասվել են շինությունների տանիքներ, կառուցատարրեր, տրանսպորտային միջոցներ, ծառեր և գովազդային վահանակներ․
մասնավորապես՝ Երևանի Նոր Նորք, Նորք-Մարաշ, Կենտրոն, Շենգավիթ վարչական շրջաններում, Արարատի մարզի Նարեկ գյուղում, Վայոց ձորի մարզի Վայք, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում, Գետամեջ, Մայակովսկի, Քանաքեռավան և Նոր Գեղի գյուղերում։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և օպերատիվ խմբեր։
***
Ապրիլի 12-ին՝ ժամը 11։32-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղու թիվ 50/8 հասցեի մոտակայքում ուժեղ քամու հետևանքով ծառը ընկել է ավտոմեքենաների վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ծառը ընկել է «ՀԿԽԸ Գրացիա միջազգային վերականգնողական կենտրոն» ՍՊԸ-ի պարսպի վրա (վնասվել է մոտ 4 քմ հատված), մոտակայքում կայանած «Mercedes Benz E-200» (վարորդ՝ Հ․ Բ․) և «Nissan Teana» (վարորդ՝ Ա․ Մ․) մակնիշների ավտոմեքենաների վրա․ վերջիններս նույնպես վնասվել են։
Փրկարարները ծառը հեռացրել են տարածքից։
***
Ապրիլի 12-ին՝ ժամը 11։34-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Նարեկ գյուղի տներից մեկի բակում գտնվող սառնատան տանիքը ընկել է էլեկտրական սյան և գազի խողովակի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով ընկել են սառնատան (մոտ 160 քմ) տանիքի երկաթե կառուցատարրերը և թիթեղյա ծածկը էլեկտրական սյան և գազի խողովակի վրա:
Փրկարարները ապամոնտաժել են էլեկտրական սյան և գազի խողովակի վրա ընկած կառուցատարրերը:
***
Ապրիլի 12-ին՝ ժամը 11։30-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետամեջ գյուղում գտնվող «Գետամեջ» թռչնաֆաբրիկայի տանիքի մի մասը ուժեղ քամու հետևանքով թուլացել և ընկել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով վնասվել է թռչնաֆաբրիկայի տանիքից մոտ 100 քմ հատված։
Փրկարարները ապամոնտաժել են տանիքի փայտե կառուցատարրերը և թիթեղները (մոտ 100 քմ):
16:20 25.05.2025
Անտառում ավտոմեքենան կողաշրջվել է16:40 25.05.2025
Կոթի բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 26-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
15:58 25.05.2025
Իսրայելի հարձակումների հետևանքով Գազայում 52 պաղեստինցի է զոհվել. Al JazeeraԳազայի հատվածին Իսրայելի հարվածների հետևանքով վերջին 24 ժամում առնվազն 52 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։ Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ լայնածավալ հարվածներ հասցնելով անկլավին և դրանով իսկ խախտելով հունվարին հաստատված հրադադարը։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը դա բացատրել է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման կողմից միջնորդների […] ...
15:46 25.05.2025
Գնացքի տակ ընկած պատանին մահացել էՄայիսի 25-ին` ժամը 14:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի մոտակայքում Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների՝ Երևան-Գյումրի երթուղին սպասարկող գնացքը վրաերթի է ենթարկել Մ. Է.-ին (ծնված 2009 թ): […] ...
15:21 25.05.2025
Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկելՄայիսի 25-ին՝ ժամը 14:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի մոտակայքում Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: ...
15:16 25.05.2025
«Ռեալ»-ը հայտարարել է նոր գլխավոր մարզչի նշանակման մասինՄադրիդի «Ռեալն» իր պաշտոնական կայքում հայտարարել է Խաբի Ալոնսոյի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին։ Իսպանացի մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։ Այն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունիսի 1-ին, փոխանցում է armsport.am-ը: Ալոնսոյի վերջին աշխատավայրը «Բայերում» էր, որը նա գլխավորում էր 2022 թվականի հոկտեմբերից։ Նրա ղեկավարությամբ լևերկուզենյան ակումբը դարձել է Գերմանիայի […] ...
15:00 25.05.2025
Արայիկ Հարությունյանը մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովինՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանն ու ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը մասնակցում են Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովին, որի ընթացքում կայացել են IWF-ի նախագահի ընտրությունները: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվել է Մուհամադ Ջալուդը: ...