Հստակեցվում են «Պետական կենսաթոշակների մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.90
  • 436.91
WEATHER
+23.09 oC

Հստակեցվում են «Պետական կենսաթոշակների մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքները

18:32 12.04.2022

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է «Պետական կենսաթոշակների մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքներում առաջարկվող լրացումները և փոփոխությունները:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը հայտնել է, որ նախագծի ընդունման դեպքում կհստակեցվեն «Պետական կենսաթոշակների մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքների առանձին կարգավորումները, ինչպես նաև կլուծվեն օրենքների կիրառման ժամանակ ծագած խնդիրները: Նախատեսվում է բարեփոխումներ կատարել  կենսաթոշակային ոլորտում, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետությունների միջև կենսաթոշակային ապահովության բնագավառում  կնքած համաձայնագրի կիրարկումն ապահովելու համար Կառավարությանն օրենքով վերապահել անհրաժեշտ  իրավական ակտեր սահմանելու լիազորություններ, կատարել հստակեցումներ և խմբագրական բնույթի փոփոխություններ:

ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը օրենսդրական փաթեթին դրական եզրակացություն է տվել: Հարակից զեկուցող Լիլիթ Ստեփանյանի խոսքերով` օրենքի փոփոխությունները միտված են  հստակեցնելու գործող որոշ կարգավորումներ, որոնք կապված են կենսաթոշակի ստացման ժամկետների, փաստաթղթերի ցանկի, ոլորտը համակարգող որոշ օրենքների դրույթների համապատասխանեցման հետ: Գործող կարգավորումներն ուղղակի կամ անուղղակի նպաստել են, որ միևնույն անձը միևնույն հիմքով հանդիսանա տարբեր կառույցների շահառու, կամ միևնույն դեպքում գրանցվեն կրկնակի հետգանձումներ և այլն: Այս և այլ խնդիրները հաշվի առնելով` հարակից զեկուցողը գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել փաթեթին:

Օրենսդրական փաթեթը քննարկվել է ապրիլի 12-ի նիստում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հունգարիայում հայտարարել են, որ ԵՄ-ն չի ձգտում Ուկրաինայում խաղաղության

19:10 04.06.2025

Հունգարիայում հայտարարել են, որ ԵՄ-ն չի ձգտում Ուկրաինայում խաղաղության

Եվրամիության առաջնորդները մտադիր են աջակցել Ուկրաինայում զինված հակամարտության շարունակությանը՝ չնայած Միացյալ Նահանգների խաղաղապահ ջանքերին, և ցանկանում են դրան ներքաշել նաև Հունգարիային, որը դեռևս խաղաղության կողմնակից է։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հունգարիայի վարչապետի գրասենյակի ղեկավար Գերգեյ Գուիյաշը։ Նա հայտնել է, որ իր վերջին նիստում Հունգարիայի կառավարությունը վերանայել է Ուկրաինայում ռազմական իրավիճակը և եկել […] ...

Վրաստանում փակվում է ՆԱՏՕ-ի և ԵՄ տեղեկատվական կենտրոնը

18:57 04.06.2025

Վրաստանում փակվում է ՆԱՏՕ-ի և ԵՄ տեղեկատվական կենտրոնը

Վրաստանում փակվում է 2005 թվականից գործող ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը։ Կառույցի մի խումբ աշխատակիցներ հայտարարել են, որ համապատասխան ծանուցում են ստացել իրենց ղեկավարությունից: «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության հարցմանն ի պատասխան Վրաստանի արտգործնախարարությունը հաստատել է լուրը՝ հավելելով, որ «վերակազմակերպման արդյունքում կենտրոնը կմիավորվի նախարարության հետ»։ «Մենք կարծում ենք, որ մեր հիմնական առաքելությունը՝ հանրության իրազեկվածության բարձրացումը արևմտյան […] ...

«Ոսկե գնդակը» պետք է վիճարկվի 2 ֆուտբոլիստի միջև․ Կանիսարես

18:39 04.06.2025

«Ոսկե գնդակը» պետք է վիճարկվի 2 ֆուտբոլիստի միջև․ Կանիսարես

«Վալենսիայի» նախկին դարպասապահ Սանտիագո Կանիսարեսը նշել է «Ոսկե գնդակի» իր 2 թեկնածուներին: «Ուսման Դեմբելեին չեմ տեսնում «Ոսկե գնդակով»: Նա շատ լավ մրցաշրջան անցկացրեց, Լուիս Էնրիկեին հաջողվեց նրան ավելի ուժեղ ֆուտբոլիստ դարձնել: Տեսնենք՝ ինչ կարող է անել Յամալն Ազգերի լիգայում: Կարծում եմ՝ դեռ կլինեն մրցաշրջաններ, որոնցում Յամալը մրցակցությունից դուրս կլինի, բայց այս տարի նրան չի բավարարում […] ...

Բաքվի հետ նախնական պայմանավորվածություն կա համատեղ անհետ կորածների որոնողական աշխատանքների իրականացման շուրջ. ԱԱԾ տնօրեն

18:30 04.06.2025

Բաքվի հետ նախնական պայմանավորվածություն կա համատեղ անհետ կորածների որոնողական աշխատանքների իրականացման շուրջ. ԱԱԾ տնօրեն

Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան կառույցների միջև ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն՝ համատեղ իրականացնել որոնողական աշխատանքներ՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը հայտնել է հունիսի 4-ին խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցում՝ մանրամասներ հայտնելով երկու երկրների անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների հանդիպման արդյունքներից։ «Այո, […] ...

Աշտարակի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք

18:23 04.06.2025

Աշտարակի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք

Հունիսի 2-ին Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում ստացվել է օպերատիվ տվյալ, որ Կոշ գյուղի մի բնակիչ անօրինական կերպով պահում է հրազեն և ռազմամթերք: Նույն օրը ժամը 13-ին կոշեցի 43-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված զննությամբ տղամարդու հողատարածքում գտնվող շինությունում հայտնաբերվել է ապօրինի պահվող հրազեն, փամփուշտներ և […] ...

Նեյմարի ապագան կարող է կտրուկ շրջադարձի ենթարկվել

18:14 04.06.2025

Նեյմարի ապագան կարող է կտրուկ շրջադարձի ենթարկվել

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարի ապագան կարող է կտրուկ շրջադարձի ենթարկվել, գրում է Marca-ն: Բրազիլացի սուպերաստղի ծառայություններով է հետաքրքրված «Պաչուկան», որի՝ Նեյմարի հետ պայմանագիր կնքելու հարցում գլխավոր հաղթաթուղթն աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցելն է: Մեքսիկական ակումբի համար Նեյմարի հնարավոր տրանսֆերը ենթադրում է ոչ միայն մարզական, այլ նաև մարքեթինգային հաջողություններ, ինչն իր հետ կբերի հովանավորչական պայմանագրեր: Նշենք, որ […] ...

BACK_TO_TOP