19:33 12.04.2022
«ՀՀ Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ապրիլի 12-ին: Նախագիծը ներկայացրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը:
Նախագծի ընդունմամբ կկարգավորվեն ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման և անհաղթահարելի ուժի առաջացման հետևանքով ընդերքօգտագործման գործող իրավունքի ժամկետի երկարաձգման հետ կապված իրավահարաբերությունները:
Կկարգավորվեն նաև ընդերքաբանական փորձաքննության ներկայացվող նյութերի հետ կապված գործընթացին առնչվող իրավահարաբերությունները, կամրագրվի օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվության ներկայացման կարգի, հաշվետվությունների ձևերի և լրացման ուղեցույցների սահմանումը, ինչպես նաև մասնագիտական առումով ավելի ճշգրիտ կտրվի «օգտակար հանածոյի կանխատեսումային ռեսուրսներ» հասկացության սահմանումը:
Պատգամավոր Բաբկեն Թունյանը զեկուցողին փոխանցել է որոշ ՀԿ-ների մտահոգությունը` կապված նախագծում առկա «քաղաքացիական անհնազանդություն» բառակապակցության հետ: Նա հայտնել է, որ վերոնշյալ ձևակերպումը, ըստ ՀԿ-ների, անորոշություն է պարունակում, այն հասկանալի չէ:
Զեկուցող Հովհաննես Հարությունյանը պարզաբանել է, որ նախագիծը հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկելուց հետո հանդիպել են ՀԿ-ների ներկայացուցիչների հետ, որոշ հարցեր քննարկվել և պարզաբանվել են: Փոխնախարարի խոսքերով` «Քաղաքացիական անհնազանդություն» եզրույթն առաջին անգամ է օգտագործվելու օրենսգրքում, և դա նշանակում է, որ որոշակի իրավիճակներում մարդիկ կարող են ակցիաներ կազմակերպել այս կամ այն քաղաքականության դեմ, որը վարվում է Կառավարության կամ իշխանությունների կողմից:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հայտնել է, որ նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:
18:57 04.06.2025
Վրաստանում փակվում է ՆԱՏՕ-ի և ԵՄ տեղեկատվական կենտրոնըՎրաստանում փակվում է 2005 թվականից գործող ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը։ Կառույցի մի խումբ աշխատակիցներ հայտարարել են, որ համապատասխան ծանուցում են ստացել իրենց ղեկավարությունից: «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության հարցմանն ի պատասխան Վրաստանի արտգործնախարարությունը հաստատել է լուրը՝ հավելելով, որ «վերակազմակերպման արդյունքում կենտրոնը կմիավորվի նախարարության հետ»։ «Մենք կարծում ենք, որ մեր հիմնական առաքելությունը՝ հանրության իրազեկվածության բարձրացումը արևմտյան […] ...
18:48 04.06.2025
ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 25-31-ըՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 25-31-ը: Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ մայիսի 25-ին, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ մայիսի 25-ին և 31-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ մայիսի 25-ին, 26-ին և 27-ին։ ◾️ Հրազդան քաղաքում՝ […] ...
18:39 04.06.2025
«Ոսկե գնդակը» պետք է վիճարկվի 2 ֆուտբոլիստի միջև․ Կանիսարես«Վալենսիայի» նախկին դարպասապահ Սանտիագո Կանիսարեսը նշել է «Ոսկե գնդակի» իր 2 թեկնածուներին: «Ուսման Դեմբելեին չեմ տեսնում «Ոսկե գնդակով»: Նա շատ լավ մրցաշրջան անցկացրեց, Լուիս Էնրիկեին հաջողվեց նրան ավելի ուժեղ ֆուտբոլիստ դարձնել: Տեսնենք՝ ինչ կարող է անել Յամալն Ազգերի լիգայում: Կարծում եմ՝ դեռ կլինեն մրցաշրջաններ, որոնցում Յամալը մրցակցությունից դուրս կլինի, բայց այս տարի նրան չի բավարարում […] ...
18:30 04.06.2025
Բաքվի հետ նախնական պայմանավորվածություն կա համատեղ անհետ կորածների որոնողական աշխատանքների իրականացման շուրջ. ԱԱԾ տնօրենՀայաստանի և Ադրբեջանի համապատասխան կառույցների միջև ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն՝ համատեղ իրականացնել որոնողական աշխատանքներ՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը հայտնել է հունիսի 4-ին խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցում՝ մանրամասներ հայտնելով երկու երկրների անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների հանդիպման արդյունքներից։ «Այո, […] ...
18:23 04.06.2025
Աշտարակի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքՀունիսի 2-ին Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում ստացվել է օպերատիվ տվյալ, որ Կոշ գյուղի մի բնակիչ անօրինական կերպով պահում է հրազեն և ռազմամթերք: Նույն օրը ժամը 13-ին կոշեցի 43-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված զննությամբ տղամարդու հողատարածքում գտնվող շինությունում հայտնաբերվել է ապօրինի պահվող հրազեն, փամփուշտներ և […] ...
18:14 04.06.2025
Նեյմարի ապագան կարող է կտրուկ շրջադարձի ենթարկվելԲրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարի ապագան կարող է կտրուկ շրջադարձի ենթարկվել, գրում է Marca-ն: Բրազիլացի սուպերաստղի ծառայություններով է հետաքրքրված «Պաչուկան», որի՝ Նեյմարի հետ պայմանագիր կնքելու հարցում գլխավոր հաղթաթուղթն աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցելն է: Մեքսիկական ակումբի համար Նեյմարի հնարավոր տրանսֆերը ենթադրում է ոչ միայն մարզական, այլ նաև մարքեթինգային հաջողություններ, ինչն իր հետ կբերի հովանավորչական պայմանագրեր: Նշենք, որ […] ...