19:54 13.04.2022
Այսօր՝ ապրիլի 13-ին, տեղի է ունեցել «Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի նոր ռազմավարության հիմնախնդիրներ» թեմայով համաժողով: Տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։
Համաժողովի ընթացքում քննարկվել են կառավարության որոշմամբ հաստատված քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քառամյա ռազմավարության 2021 թվականի համար նախատեսված 23 միջոցառումների կատարողականը, այդ թվում՝ քրեակատարողական հիմնարկների օպտիմալացման, քրեակատարողական հիմնարկներն արդի ինժեներատեխնիկական միջոցներով վերազինելու, էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման, կրթական ծրագրերի, հաշմանդամություն ունեցող ազատությունից զրկված անձանց համար մատչելի պայմանների ապահովման, ազատությունից զրկված անձանց որակյալ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների տրամադրման, ինքնասպանությունների և ինքնավնասումների կանխարգելման նպատակով իրականացված աշխատանքների, Պրոբացիայի ծառայությանն էլեկտրոնային հսկողության համակարգերով զինելու, հասարակության շրջանում քրեական ենթամշակույթի նկատմամբ զրո հանդուրժողականության ապահովմանն ուղղված իրազեկման ծրագրերի և այլնի վերաբերյալ:
Միևնույն ժամանակ, համաժողովի ընթացքում քննարկվել են Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի գործող ռազմավարության սպասվող փոփոխությունները, ինչպես նաև նախանշվել են Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի ապագա երկարաժամկետ ռազմավարության ուղղություններն ու թիրախները:
18:39 04.06.2025
«Ոսկե գնդակը» պետք է վիճարկվի 2 ֆուտբոլիստի միջև․ Կանիսարես18:39 04.06.2025
«Ոսկե գնդակը» պետք է վիճարկվի 2 ֆուտբոլիստի միջև․ Կանիսարես«Վալենսիայի» նախկին դարպասապահ Սանտիագո Կանիսարեսը նշել է «Ոսկե գնդակի» իր 2 թեկնածուներին: «Ուսման Դեմբելեին չեմ տեսնում «Ոսկե գնդակով»: Նա շատ լավ մրցաշրջան անցկացրեց, Լուիս Էնրիկեին հաջողվեց նրան ավելի ուժեղ ֆուտբոլիստ դարձնել: Տեսնենք՝ ինչ կարող է անել Յամալն Ազգերի լիգայում: Կարծում եմ՝ դեռ կլինեն մրցաշրջաններ, որոնցում Յամալը մրցակցությունից դուրս կլինի, բայց այս տարի նրան չի բավարարում […] ...
18:30 04.06.2025
Բաքվի հետ նախնական պայմանավորվածություն կա համատեղ անհետ կորածների որոնողական աշխատանքների իրականացման շուրջ. ԱԱԾ տնօրենՀայաստանի և Ադրբեջանի համապատասխան կառույցների միջև ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն՝ համատեղ իրականացնել որոնողական աշխատանքներ՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը հայտնել է հունիսի 4-ին խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցում՝ մանրամասներ հայտնելով երկու երկրների անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների հանդիպման արդյունքներից։ «Այո, […] ...
18:23 04.06.2025
Աշտարակի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքՀունիսի 2-ին Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում ստացվել է օպերատիվ տվյալ, որ Կոշ գյուղի մի բնակիչ անօրինական կերպով պահում է հրազեն և ռազմամթերք: Նույն օրը ժամը 13-ին կոշեցի 43-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված զննությամբ տղամարդու հողատարածքում գտնվող շինությունում հայտնաբերվել է ապօրինի պահվող հրազեն, փամփուշտներ և […] ...
18:14 04.06.2025
Նեյմարի ապագան կարող է կտրուկ շրջադարձի ենթարկվելԲրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարի ապագան կարող է կտրուկ շրջադարձի ենթարկվել, գրում է Marca-ն: Բրազիլացի սուպերաստղի ծառայություններով է հետաքրքրված «Պաչուկան», որի՝ Նեյմարի հետ պայմանագիր կնքելու հարցում գլխավոր հաղթաթուղթն աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցելն է: Մեքսիկական ակումբի համար Նեյմարի հնարավոր տրանսֆերը ենթադրում է ոչ միայն մարզական, այլ նաև մարքեթինգային հաջողություններ, ինչն իր հետ կբերի հովանավորչական պայմանագրեր: Նշենք, որ […] ...
18:07 04.06.2025
Սիսիանի համայնքային ոստիկանները մեքենաներից կատարված գողություններ են բացահայտելՀամայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Շամբ գյուղում հաշվառված 21-ամյա երիտասարդը ապրիլի 26-ի գիշերը, օգտվելով դռները բաց լինելու հանգամանքից, գողացել է գյուղի Խանջյան փողոցում կայանված «ՎԱԶ-21214» մակնիշի մեքենայի նվագարկիչը, ձայնարկիչները, սպորտային պայուսակ, էլեկտրոնային կրիչներ և օծանելիք: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նա նույն ժամանակահատվածում գողություն է արել նաև Խանջյան […] ...