21:31 13.04.2022
2020թ. 44-օրյա պատերազմի եւ կորոնավիրուսային հիվանդության համավարակի տնտեսական եւ սոցիալական հետեւանքների չեզոքացման, տնտեսական ակտիվությունը վերականգնելու եւ զարգացման հիմքերը կայունացնելու անհրաժեշտությունը բարդ մարտահրավերներ էին ստեղծել Կառավարության 2021թ. մակրոտնտեսական, այդ թվում՝ հարկաբյուջետային քաղաքականության համար. ապրիլի 13-ին Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի ընթացքում հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:
«Մակրոտնտեսական կայունության վերականգնումը, պետական եկամուտների ավելացումը, ծրագրված ծախսերի կատարումը եւ պարտքի կառավարման հուսալիությունն այն անհրաժեշտ նախադրյալներն էին, որոնք մեր տնտեսության մասնավոր հատվածին եւ միջազգային ֆինանսական եւ ներդրումային կառույցներին պետք է վստահեցնեին Հայաստանում տնտեսական հիմքերի կայունացման հարցում: Այժմ կարող ենք փաստել, որ Կառավարության 2021թ. տնտեսական եւ ֆինանսական քաղաքականությունները տվել են ծրագրված արդյունքները եւ ապահովել են նշված խնդիրների լուծումը»,- ասել է նա:
Նախարարի խոսքով՝ տարեկան տնտեսական աճը ծրագրված 3,2 տոկոսի փոխարեն կազմել է 5,7 տոկոս: Պետական բյուջեի հարկային եկամուտների նախապես հաստատված ցուցանիշները գերազանցվել են 147 միլիարդ դրամով եւ կազմել 1 տրիլիոն 586,9 միլիարդ դրամ: Դրանք համախառն ներքին արդյունքի 22,7 տոկոսն են:
«2021թ. պետական բյուջեի ծախսերը կազմել են 2 տրիլիոն 4 միլիարդ դրամ, որից ընթացիկ ծախսերը՝ 1 տրիլիոն 786,5 միլիարդ դրամ, իսկ կապիտալ ծախսերը՝ 217,8 միլիարդ դրամ: Ընթացիկ ծախսերի գծով ծախսային պարտավորությունները կատարվել են բյուջեով նախատեսված ամբողջ ծավալով, իսկ կապիտալ ծախսերի կատարողականը գրանցել է վերջին տարիների ամենաբարձր ցուցանիշը՝ պլանայինի նկատմամբ կազմելով 100, իսկ ճշտված պլանի նկատմամբ՝ 92,3 տոկոս»,-ասել է Տիգրան Խաչատրյանը:
Նա հայտնել է, որ տարվա փաստացի արդյունքներով Կառավարության պարտքը կազմել է 4 տրիլիոն 209,8 միլիարդ դրամ կամ համախառն ներքին արդյունքի 60,3 տոկոսը, որը շուրջ 2 տոկոսային կետով ավելի ցածր է, քան այն նախնական գնահատականը, որը եղել է տարեսկզբին:
15:53 23.06.2025
Արթուր Աբրահամը հանդիպել է Յուրգեն Կլոպի հետՊրոֆեսիոնալ բռնցքամարտի WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Մալյորկայում հանդիպել է «Մայնցի», Դորտմունդի «Բորուսիայի» և անգլիական «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ: «Սիրելի՛ երկրպագուներ, ցանկանում եմ ձեզ ներկայացնել իմ հաջորդ մրցակցին՝ Յուրգեն Կլոպին»,- գրել է լեգենդար Աբրահամը: ...
15:50 23.06.2025
18-ամյա ուղևորը մահացել է. վթար Երևան-Աշտարակ ճանապարհինՀունիսի 20-ին՝ ժամը 3.50-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի մեքենան Երևան-Աշտարակ ճանապարհին դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը: 18-ամյա ուղևոր Մհեր Մ.-ն տեղում մահացել է, իսկ 28-ամյա վարորդը և 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: ...
15:44 23.06.2025
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգՀունիսի 16-ից 22-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 207, փլուզումի՝ 2, ուժեղ քամու, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, զինամթերքի հայտնաբերման՝ 4, կեղծ ահազանգի՝ 10, թունավորման, վայրի կենդանիների հարձակման՝ 9-ական, օձի նկատման՝ 52, ինքնասպանության փորձի՝ 14, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 54, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 194, հրդեհի ծագման սպառնալիքի՝ […] ...
15:38 23.06.2025
Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 24-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Արաբկիր վարչական շրջանի Հրաչյա Քոչարի, Ալեքսանդր Գրիբոյեդովի, Հովսեփ Էմինի, Նաիրի Զարյան, Նիկողայոս Տիգրանյան, Հովսեփ Արղության փողոցների, Կոմիտասի պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
15:35 23.06.2025
Հունիսի 13-ից ի վեր Իրանում զոհվել է 58 կին և երեխաԻսրայելի կողմից Իրանի վրա հասցված հարվածների հետևանքով հունիսի 13-ից, երբ սկսվեցին ուղիղ բախումները, զոհվել է առնվազն 58 կին և երեխա, 222-ը վիրավորվել է: Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության կառավարության ներկայացուցիչ Ֆաթեմեհ Մոհաջերանին։ «Մինչ օրս զոհվել է 58 կին և երեխա, իսկ մոտ 222 կին և երեխա վիրավորվել է», – նրա խոսքերն է մեջբերում ISNA […] ...
15:28 23.06.2025
Նաիր Թիկնիզյանը` «Ցրվենա Զվեզդայի» ֆուտբոլիստՄոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը կարիերան կշարունակի «Ցրվենա Զվեզդայում»։ Այս մասին հաղորդել է սերբական ակումբի պաշտոնական կայքը։ «Ցրվենա Զվեզդան» 26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 1,7 միլիոն եվրո ու նրա հետ 2 տարվա պայմանագիր կնքել։ «Լոկոմոտիվը» ևս 500 հազար եվրո պարգևավճար կստանա ու Թիկնիզյանի տրանսֆերի հաջորդ վաճառքից կունենա 10 տոկոս մասնաբաժին։ […] ...