Համավարակի մարտահրավերներին դեմ գնալով՝ Հայաստանը զսպել է վարակի տարածումը. Անահիտ Ավանեսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+27.09 oC

Համավարակի մարտահրավերներին դեմ գնալով՝ Հայաստանը զսպել է վարակի տարածումը. Անահիտ Ավանեսյան

23:37 13.04.2022

2021թ. ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում շարունակվել է համավարակի մարտահրավերը: Կառավարությունն այս մարտահրավերին դիմակայելու եւ դրա ազդեցությունը հնարավորինս մեղմելու համար վարել է հավասարակշռված քաղաքականություն՝ մի կողմից զսպելով վարակի տարածումը, կանխարգելելով հիվանդությունը պատվաստումներով եւ ապահովելով մեր քաղաքացիների համար բարձրորակ բժշկական օգնություն, մյուս կողմից՝ չգնալով տնտեսական գործունեության սահմանափակումների՝ զերծ է մնացել լոքդաուններից. Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի ընթացքում նշել է Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

2021թ. Կառավարության կարեւորագույն հանձնառությունն է եղել նաեւ ապահովել պատերազմի ընթացքում վիրավորում ստացած զինվորների ամբողջական բժշկական օգնության տրամադրումը՝ այդ թվում նաեւ արտասահմանյան բժշկական կենտրոններում:

Նախարարը տեղեկացրել է, որ մի շարք մարզային պոլիկլինիկաներ առաջին անգամ համալրվել են ռենտգեն սարքավորումներով եւ մի շարք այլ կարեւոր պարագաներով:

«Պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման շրջանակներում շարունակվել են ուռուցքաբանության հիվանդությունների վիրահատական, ոչ վիրահատական, սրտի անհետաձգելի վիրահատական ծառայությունների տրամադրումը, արտագնա անհետաձգելի բժշկական օգնության արագ արձագանքման ծառայության կողմից պացիենտներին ուղղաթիռով տեղափոխման գործընթացները»,-նշել է զեկուցողը: Նա կարեւոր ձեռքբերում է համարել անպտղությամբ տառապող ընտանիքների, անձանց՝ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման բժշկական օգնությունից օգտվելու հնարավորությունները:

«Ուրախությամբ պետք է նշեմ, որ ծրագրով 2021թ. ծնվել է 76 երեխա, 2022թգ արդեն 21 երեխա»,- փաստել է Անահիտ Ավանեսյանը:

Հայաստանում առաջին անգամ ստեղծվել է մանկական քաղցկեղի պալիատիվ ծառայությունը, բացվել է մանկական հոգեբուժական ստացիոնար բաժանմունքը՝ 12 մահճակալով: Սեւանում բացվել է մանկական վերականգնողական կենտրոն:

Նախարարի խոսքով՝ շարունակվել են էլեկտրոնային առողջապահության ներդրման աշխատանքները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Բավարիան» նոր առաջարկ է արել Նիկո Ուիլյամսին

17:30 23.06.2025

«Բավարիան» նոր առաջարկ է արել Նիկո Ուիլյամսին

«Բավարիան» նոր առաջարկ է արել Բիլբաոյի «Աթլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսին, հայտնում է L’Équipe-ը։ Մյունխենյան ակումբն Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստին առաջարկել է 10 միլիոն եվրո աշխատավարձ։ «Բավարիան» պատրաստ է նրան ևս 2 միլիոն եվրո պարգևավճար տալ։ Գերմանական ակումբի համար 22-ամյա ֆուտբոլիստի պայմանագրով սահմանված 62 միլիոն եվրո հրաժարագնի վճարումը խնդիր չէ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ուիլյամսը […] ...

Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան

17:22 23.06.2025

Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան

2025 թվականի ամառային զորակոչի մեկնարկի կապակցությամբ հունիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի, պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանի և զորակոչի գործընթացում ներգրավված պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան: Սուրեն Պապիկյանը շրջել է հավաքակայանում, տեղում ծանոթացել զորակոչային հանձնաժողովների աշխատանքին, զրուցել զորակոչիկների հետ՝ մաղթելով […] ...

Հրազդանի ոստիկանները գողության դեպք են բացահայտել ու հայտնաբերել գողոնը

17:16 23.06.2025

Հրազդանի ոստիկանները գողության դեպք են բացահայտել ու հայտնաբերել գողոնը

Հունիսի 18-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքում բջջային հեռախոս են գողացել։ Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ֆուտբոլի խաղադաշտի եզրին խոտերի մեջ դրված պայուսակից 14-ամյա մի պատանի հափշտակել է 12 տարեկան տղայի բջջային հեռախոսը։ Պատանին գողոնը ներկայացրել է։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական […] ...

Ճապոնիայի ԱԳ նախարարությունը պաշտոնապես հայտարարել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին վարչապետի այցը չեղարկելու մասին

17:08 23.06.2025

Ճապոնիայի ԱԳ նախարարությունը պաշտոնապես հայտարարել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին վարչապետի այցը չեղարկելու մասին

Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես հայտարարել է Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին վարչապետ Շիգերու Իշիբայի այցը չեղարկելու մասին։ «Վարչապետ Շիգերու Իշիբայի այցը Նիդերլանդների Հաագա, որը նախատեսված էր հունիսի 24-26-ը՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, չեղարկվել է տարբեր հանգամանքների պատճառով»,- ասվում է նախարարության կայքում։ Փոխարենը միջոցառմանը ներկա կլինի ԱԳ նախարար Տակեշի Իվայան։ Այցի չեղարկման ստույգ պատճառները չեն հաղորդվում։ Ավելի […] ...

ԲԴԽ նախագահը ԵՄ դեսպանի հետ քննարկել է արդարադատության ոլորտի բարեփոխումները

17:00 23.06.2025

ԲԴԽ նախագահը ԵՄ դեսպանի հետ քննարկել է արդարադատության ոլորտի բարեփոխումները

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին։ ԲԴԽ նախագահը բարձր է գնահատել ԵՄ-ի կողմից դատական համակարգին ցուցաբերած հետևողական աջակցությունը՝ շեշտելով դեսպանի անմիջական դերակատարումն ու սրտացավ վերաբերմունքը։ Նա կարևորել է Եվրոպական միության կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» բյուջետային աջակցության ծրագրի արդյունավետությունը։ Այս համատեքստում զրույց է ընթացել ծրագրի շարունակականության, […] ...

Հրդեհ Նորք-Մարաշ վարչական շրջանում․ այրվում է խոտածածկ տարածք

16:52 23.06.2025

Հրդեհ Նորք-Մարաշ վարչական շրջանում․ այրվում է խոտածածկ տարածք

Հունիսի 23-ին՝ ժամը 15:09-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բուժաշխատողների փողոցում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, հերթապահ-օպերատիվ խմբեր․ հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան։ Ըստ նախնական տվյալների այրվում է խոտածածկ տարածք. տուժածներ չկան: ...

BACK_TO_TOP