14:00 14.04.2022
Թուրքիան շարունակում է իր սահմաններին պատեր ու աշտարակներ կառուցել, տեսախցիկներ ու ջերմատեսիլ սարքեր տեղադրել: Դրանից բացի, պատերի երկայնքով իրականացվելիք պարեկային ծառայության մեքենաների համար ճանապարհներ են կառուցվում, անցկացվում են լուսավորություն ու հոսանքի գծեր:
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ պաշտոնապես հաղորդվում է, որ այդ աշխատանքները կատարվում են մեծամասամբ Սիրիայից ու Իրանից փախստականների հոսքը կանխելու ու սահմանների վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով:
Սիրիայի հետ 911 կիլոմետրանոց սահմանի 873 կմ-ի հատվածում ավարտվել են պատի կառուցման աշխատանքները: Իրանի հետ սահմանին էլ մինչ այս պահը արդեն 191 կմ հատվածում ավարտվել են պատի ու ճանապարհի կառուցման լուսավորության անցկացման, տեսախցիկների ու ջերմատեսիլ սարքերի տեղադրման աշխատանքները:
Ընդհանուր առմամբ, ապօրինի սահմանահատումների տեսանկյունից ռիսկային գնահատվող Թուրքիայի արևելյան ու հարավարևելյան 2.949կմ երկարությամբ սահմանների 1028 կիլոմետրանոց հատվածում ավարտվել են պատի ու պարեկային ծառայության համար նախատեսված ճանապարհի կառուցման աշխատանքները:
Սահմանային անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով Թուրքիայի սահմանապահ ծառայությանը հատկացվել է նաև 139 հետախուզական ու դիտարկման զրահամեքենաներ: Դրանցից 82 կօգտագործվի արևելյան, իսկ 57-ը՝ արևմտյան սահմաններին ծառայություն կազմակերպելու համար:
Բացի դրանից, ոստիկանության գլխավոր վարչության կողմից Իրանի հետ սահմանային Վանի նահանգում լրացուցիչ 750 հոգանոց հատուկ նշանակության ստորաբաժանում է կազմավորել, որը պետք է աշխատի Իրանից աֆղան փախստականների մուտքը Թուրքիա կանխելու ուղղությամբ:
14:55 01.07.2025
Կայացել է Հայաստանի և ԵՄ-ի միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների անդրանիկ նիստըՀունիսի 30-ին կայացել է Հայաստանի և Եվրոպական Միության միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների անդրանիկ նիստը: Հանդիպման օրակարգը ներառել է հարցերի լայն շրջանակ: Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել անվտանգության և պաշտպանության ոլորտում Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցերին, ինչպես նաև մտքեր են փոխանակվել տարածաշրջանային արդի թեմաների շուրջ: Կողմերը քննարկել են Եվրոպական Միության ճգնաժամային […] ...
14:48 01.07.2025
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստըՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2025 թվականին կատարվելիք սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում քննարկվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 52 հայտ: ...
14:42 01.07.2025
Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչինՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Հանդիպման սկզբում փոխվարչապետը ներկայացրել է ՀՀ-ԵՄ համագործակցության հիմնական օրակարգային ուղղությունները՝ ընդգծելով հարաբերությունների ակտիվացումը: Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ: ...
14:35 01.07.2025
Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ում հանդես է եկել ելույթով, ունեցել մի շարք հանդիպումներՀանրապետության նախագահն աշխատանքային այցով հունիսի 29-ից հուլիսի 2-ը կգտնվի Իսպանիայի Թագավորությունում: Վահագն Խաչատուրյանը Սևիլիայում մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացմանն ուղղված ֆինանսավորման համաշխարհային համաժողովին, հանդես է եկել ելույթով և հանդիպումներ ունեցել օտարերկրյա գործընկերների հետ։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
14:27 01.07.2025
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարության աշխատանքները նախատեսվում է սկսել 2025 թվականինԵրևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են, փաթեթն անցել է բոլոր փորձաքննությունները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Կայարանի շինարարության գոտում ազդեցության ենթակա հողերի և գույքերի առումով գերակա հանրային շահ ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծն ուղարկվել է Կառավարություն՝ սահմանված կարգով ներպետական շրջանառությունն ու հետագա ընթացքն ապահովելու համար։ Միաժամանակ նախապատրաստական աշխատանքներ են […] ...