Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+29.09 oC

Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին

11:53 01.07.2025

Հունիսի 28-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել  ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Արմավիրի, Արարատի մարզից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, ինչպես նաև շինությունների տանիքների, գովազդային վահանակների վնասման վերաբերյալ։

Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին՝ հետամուտ լինելով քամուց առաջացած արտակարգ դեպքերի հետևանքների արագ վերացմանը, հետագա հնարավոր վտանգների կանխմանը, բնակչության և ենթակառուցվածքների անվտանգության ապահովմանը։

Մասնավորապես՝ հունիսի 28-ին փրկարարական աշխատանքներ են իրականացվել Երևան քաղաքի Գյուլիքևխյան և Վազգեն Սարգսյան փողոցներում։ Տեղում իրականացվել են տապալված և վտանգ ներկայացնող ծառերի մասնատման, հեռացման և տարածքների սահմանազատման աշխատանքներ։

Հունիսի 30-ին բազմաթիվ ահազանգեր են գրանցվել ուժեղ քամու հետևանքով ոչ միայն Երևան քաղաքում, այլև Արմավիրի մարզի Արմավիր և Արարատի մարզի Արարատ քաղաքներում։

Փրկարար ծառայությունում գրանցվել և սպասարկվել է 14 դեպք, որից 9-ը Երևան քաղաքի Մամիկոնյանց, Անդրանիկի, Լեռ Կամսարի, Շինարարների, Նիկողայոս Տիգրանյան և Բուժաշխատողների փողոցներում, Մաշտոցի պողոտայում։

Նշված հասցեներում փրկարարներն իրականացրել են տապալված ծառերի մասնատման և հեռացման, ինչպես նաև վնասված տանիքի կառուցատարրերի ապամոնտաժման և ամրացման աշխատանքներ։

Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Մխիթար Հերացու փողոցի շենքերից մեկի տանիքը քամուց պոկվել է և ընկել կայանած ավտոմեքենաների վրա. վնասվել է 8 ավտոմեքենա:

Ահազանգով դեպքի վայր մեկնած փրկարարներն իրականացրել են մոտ 500 ք.մ. մակերեսով տանիքի, ինչպես նաև երկու շենքի շուրջ 60մ երկաթե ճաղավանդակների ապամոնտաժման աշխատանքներ։ Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում վերացվել է վթարավտանգ իրավիճակը։ 

Մեկ այլ ահազանագ է ստացվել այն մասին, որ Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող շինության տանիքը քամու հետևանքով պոկվել և ընկել է գազի բաշխիչ կայանի վրա։

Ինժեներական տեխնիկայի օգնությամբ փրկարարներն ապամոնտաժել են շինության երկաթե կոնստրուկցիաներով տանիքը՝ մոտ 450 ք.մ. և հեռացրել գազի բաշխիչ կայանի վրայից: Ապամոնտաժման աշխատանքներին մասնակցել է 23 փրկարարական ծառայող: 

Երևանյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում փրկարարները համապատասխան կազմակերպության աշխատակիցների հետ համատեղ ուժերով ապամոնտաժել են թուլացած գովազդային վահանակը։ 

Արմավիրի մարզի Շենիկ բնակավայրում փրկարարները քաղաքացիների հետ համատեղ ուժերով մասնատել և տեղափոխել են 2 ծառ: 

Արարատի մարզի Արարատ քաղաքում փրկարարական ստոաբաժանումների կողմց իրականացվել են տան տանիքի ամրացման աշխատանքներ։

Ըստ ստացված տեղեկատվության ուժեղ քամու հետևանքով վնասվել է 11 տրանսպորտային միջոց։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

15:30 01.07.2025

Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 2-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Արցախի, Դավիթ Բեկի, Սասունցի Դավթի, Բուռնուզյան, Սարի թաղի 5-րդ,  10-րդ, 28-րդ, Նոր-Արեշի 7-րդ, 22-րդ, 31-րդ, 37-րդ փողոցների, Տիգրան Մեծի պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել Եկատերինբուրգում իրադարձությունների կապակցությամբ

15:22 01.07.2025

Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել Եկատերինբուրգում իրադարձությունների կապակցությամբ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Եկատերինբուրգում Ռուսաստանի իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից Ադրբեջանի երկու քաղաքացիների և ադրբեջանական ծագում ունեցող անձանց «դիտավորյալ սպանության փաստի առթիվ»։ Այս մասին հայտնել է դատախազության մամուլի ծառայությունը։ Հարուցվել է քրեական գործ յոթ հոդվածներով, այդ թվում՝ առանձնակի դաժանությամբ կամ ընդհանուր վտանգավոր եղանակով կատարված սպանություն, երկու կամ ավելի անձանց սպանություն, պաշտոնեական լիազորությունների […] ...

Վերջին տարիիներին Եվրոպական միության դերը Հայաստանի անվտանգային համակարգում զգալիորեն աճել է․ Միրզոյան

15:14 01.07.2025

Վերջին տարիիներին Եվրոպական միության դերը Հայաստանի անվտանգային համակարգում զգալիորեն աճել է․ Միրզոյան

Հունիսի 30-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի կողմից համատեղ տրվել է ՀՀ-ԵՄ անվտանգության և պաշտպանության վերաբերյալ խորհրդակցությունների մեկնարկը: Նախարար Միրզոյանի բացման խոսքը ներկայացված է ստորև․ «Բարձր ներկայացուցիչ տիկին Կալաս, Հարգելի՛ գործընկերներ, Շատ ուրախ եմ Ձեզ հետ համատեղ ազդարարել Հայաստանի և Եվրոպական միության միջև Անվտանգության և պաշտպանական ոլորտներում խորհրդակցությունների […] ...

Երևանի պարեկները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը՝ կալանք

15:07 01.07.2025

Երևանի պարեկները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը՝ կալանք

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները հունիսի 29-ին մայրաքաղաքի Լեռ Կամսարի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել Երևանի բնակիչ 25-ամյա մի երիտասարդի, որը մարտի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ և 255-րդ հոդվածների մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: ...

SHANTNEWS

15:00 01.07.2025

SHANTNEWS

Կայացել է Հայաստանի և ԵՄ-ի միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների անդրանիկ նիստը

14:55 01.07.2025

Կայացել է Հայաստանի և ԵՄ-ի միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների անդրանիկ նիստը

Հունիսի 30-ին կայացել է Հայաստանի և Եվրոպական Միության միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների անդրանիկ նիստը: Հանդիպման օրակարգը ներառել է հարցերի լայն շրջանակ: Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել անվտանգության և պաշտպանության ոլորտում Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցերին, ինչպես նաև մտքեր են փոխանակվել տարածաշրջանային արդի թեմաների շուրջ: Կողմերը քննարկել են Եվրոպական Միության ճգնաժամային […] ...

BACK_TO_TOP